Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ուգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Աշխարհ

Իսրայելից ևս «սև թուղթ» ենք ստացել. ԵՄ «սև ցուցակում» հայտնվելու «շնորհիվ» հայկական ավիաընկերությունների մուտքը կարգելվի

Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրելենք՝ այս տարվա հունիսին Եվրահանձնաժողովը թարմացրեց ԵՄ օդային անվտանգության ցուցակի՝ այն ավիաընկերությունների ցանկը, որոնք ենթակա են գործողության արգելքի կամ գործողության սահմանափակումների Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշերին:

Եվ այդ «սև ցուցակում» ընդգրկված թվով 16 պետությունների շարքում հայտնվեց նաև Հայաստանի Հանրապետությունը՝ իր 7 ավիաընկերություններով:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վստահեցնում էր, որ «սև ցուցակում» հայտնված 7 ընկերություններից միայն երկուսն են դեպի Եվրոպա չվերթեր իրականացրել՝ «Արմենիա» ավիաընկերությունն ու Atlantis European Airways-ը: Վերջինս միայն չարթերային թռիչքներ է կազմակերպել, այսինքն՝ փաստացի կտուժի միայն «Արմենիա» ավիաընկերությունը, որն ընդամենը մեկ եվրոպական երթուղի էր շահագործում՝ Երևան-Լիոն-Երևան:

Ի դեպ, Երևան-Լիոն-Երևան երթուղին շահագործվել է շաբաթական 2-4 չվերթ հաճախականությամբ՝ չհաշված ավիաընկերության կողմից դեպի Եվրոպա շուրջ 15 ուղղությամբ իրականացվող չարթերային չվերթերը:

Փաստենք, որ մեզ հավաստիացնում էին, որ «սև ցուցակում» հայտնվելը թեև լավ բան չէ, սակայն դրա հետևանքով կրած վնասներն էլ մեծ չեն լինի, սակայն 168.am-ի տեղեկությունների համաձայն՝ Իսրայելից ևս «սև թուղթ» ենք ստացել, որի հիմքում ընկած է Հայաստանի՝ ԵՄ «սև ցուցակում» ընդգրկվելու հարցը:
Տեղեկացնենք, որ Հայաստան-Իսրայել օդային ուղիղ կապն ապահովող միակ ավիաընկերությունը կրկին «Արմենիա» ավիաընկերությունն էր:

Խնդրի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայասլյանից:

Խնդրեցինք մեկնաբանել այն փաստը, որ հայկական ավիաընկերությունների առջև օդային սահմանները փակեց ոչ միայն ԵՄ-ն, այլ նաև Իսրայելը:

«Ես նման բան չեմ կարող հաստատել»,- ասաց ՔԱԿ պաշտոնյան, ապա խնդրեց հարցը պարզել ավիաընկերության հետ:

Նա հավելեց նաև, որ իսրայելական կողմը տարբեր առաջարկներ է արել, որոնց մասին ավիաընկերությունն ավելի լավ գիտի, հետևաբար՝ ճիշտ կլինի մանրամասների համար դիմել իրենց:

Նկատեցինք, որ ցանկանում ենք Քաղավիացիայի պետական կոմիտեի պաշտոնական դիրքորոշումը հասկանալ խնդրի վերաբերյալ, և, որ կարծես թե ինքն է այն պաշտոնատար անձը, ով իրավասու է պատասխանել այս հարցին:

«Նորից եմ կրկնում, հարցն ավելի ճիշտ է պարզաբանել ավիաընկերությունից: Սա՝ առաջինը: Եվ երկրորդ՝ ամեն մի պետություն ինքն է որոշում, թե ինչպիսի օդանավերի և ավիաընկերությունների թույլ տա թռիչքներ իրականացնել: Մենք էլ, եղել են ժամանակներ, որ հաշվի առնելով որևէ ավիաընկերության հեղինակությունը կամ ինչ-որ խնդիր, ինքնուրույն որոշում ենք կայացրել չթույլատրել տվյալ ավիաընկերությանը գալ Հայաստան ու թռիչքներ իրականացնել: Եթե հիմա Իսրայելի պետությունը որոշում է կայացրել, որ TCO սերտիֆիկատ չունեցող ավիաընկերության թույլ չտա երկիր, դա բացառապես գտնվում է իր տիրույթում»,- նշեց Ստեփան Փայասլյանը՝ հավելելով, որ ինքը, իհարկե, տեղյակ է, բայց ճիշտ կլինի, որ ավիաընկերությունը խոսի այդ մասին, քանի որ Իսրայելն իրեն առաջարկ է արել, մանրամասներն ավելի լավ է իմանալ հենց նրանցից:

ՔԱԿ պաշտոնյան նաև մեզ խորհուրդ տվեց դիմել Կոմիտեի ղեկավարի օգնականին, և եթե վերջինս որոշի, որ ինքն է այն անձը, ով մեզ պետք է սպառիչ պատասխան տա, ինքն այդ պատասխանը կտա:

Մեր դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, արդյո՞ք Կոմիտեն խնդիրներ չի տեսնում այն բանում, որ գնալով ընդլայնվում է այն երկրների ցանկը, ովքեր իրենց օդային սահմանները փակում են մեր առջև, Ստեփան Փայասլյանն ասաց.

«Ձեր հարցն իրականում տեղ ունի, բայց ունենք այն, ինչ ունենք, և այս պահին այդ պետության դիրքորոշումը դեռևս հստակ և վերջնական չէ»:

Նա նկատեց նաև, որ, եթե Եվրամիությունն արգելել է մեր օդանավերին եվրոպական տարածք մուտք գործել, ուրեմն դրա համար հիմքեր է ունեցել:

«Այսինքն՝ չի ուզում, որ իր օդային տարածքով թռչի, և Աստված մի արասցե, հանկարծ վթար լինի: Եվ զգուշացնում է իր քաղաքացիներին, որ տվյալ ավիաընկերությունը խնդիր ունի»,- ասաց ՔԱԿ Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայասլյանը:

Հիշեցրինք, որ մեր մտահոգությունը ոչ Եվրոպան է, ոչ Իսրայելը, այլ այն, որ երկրի հեղինակությունն է տուժում, և, փաստորեն, կարող է գործել ձնագնդու էֆեկտը, ու Եվրոպայից ու Իսրայելից հետո այլ երկրներ ևս չցանկանան իրենց օդային տարածքներում տեսնել մեր օդանավերը:

«Ես հասկանում եմ՝ Դուք ինչի մասին եք խոսում, և շարունակում եմ, որ, եթե կա փաստ, որ, եթե նման որոշում է կայացվել մի պետության կամ հեղինակավոր կառույցի կողմից, ուրեմն կարելի է ենթադրել, որ կարող էր նման էֆեկտ լինել: Հետևաբար՝ մեզ մնում է ջանքեր ներդնել, ուղղել այդ ամենը և հակառակն ապացուցել: Ընդունում են, որ դա կամայականություն չէ, և կարող էր ինչ-որ մեկի կյանքը վտանգվել: Այնպես որ, ավելի լավ է շտկել խնդիրներն ու գնալ առաջ»,- ասաց Ստեփան Փայասլյանը:

Խոսեցինք նաև «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանի հետ, ով, չգիտես ինչու, չհաստատեց դեպի Իսրայել չվերթերի սահմանափակման մասին լուրերը՝ նշելով, որ այս պահին ամեն բան խոսակցությունների մակարդակում է, սակայն որևէ պաշտոնական ինֆորմացիա իրենք դեռ չունեն:

«Այս պահին մենք որևէ պաշտոնական տեղեկատվություն չունենք, որ որևէ հայկական ավիաընկերություն չի կարողանալու թռչել Իսրայել: Մեր չվերթերը պլանավորված են և իրականացվելու են՝ ըստ չվացուցակի: Այս պահին ես որևէ այլ պաշտոնական տեղեկություն չունեմ»,- ասաց Գևորգ Խաչատրյանը՝ հավելելով, որ իրենք որքան հայկական,  նույնքան էլ միջազգային ավիաընկերություն են այն առումով, որ միջազգային թռիչքներ են իրականացնում, հետևաբար՝ նման տեղեկությունն առաջինն իրենց կհասներ:

Թե ինչու Գևորգ Խաչատրյանը հերքեց անհերքելին, չգիտենք: Կարող ենք ենթադրել միայն, որ միգուցե դա արվեց չխախտելու համար ՔԱԿ-ավիաընկերություն պայմանավորվածությունը, կամ գուցե ինչ-որ բանի են սպասում ու չեն ուզում՝ լուրը տարածվի:

Ավելին