Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Տնտեսություն

Նախկին տուգանքները մինչև վերջին լուման պետք է վճարել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն երկար ժամանակ է վարորդները բողոքում են ոչ միայն ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար սահմանված վարչական տույժերի ֆանտաստիկ չափերից, այլ՝ դրանք ժամանակին չվճարելու դեպքում 25%, ապա 50%–ի չափով արհեստականորեն «աճեցնելուց»: Տույժի աճեցման այդ մեխանիզմը պարզ էր ու կախված էր օրացույցի օրերից: Որոշ ժամանակ դրանք մի լավ ուռճացվում էին, հետո դրանք կրկին չվճարելու դեպքում, Ճանապարհային ոստիկանությունը «անպարկեշտ» վարորդների տվյալները պաս էր տալիս ԴԱՀԿ–ին: Այստեղ էլ ԴԱՀԿ–ն իր «ծառայության» գինը գումարելով արդեն իսկ մի լավ աճեցված տույժ–տուգանքին, ավելացնում էր իր կողմից կատարվող «ծառայության» գինը և խիղճը կորցրած կալանք դնում տվյալ օրինախախտ վարորդի բանկային ողջ հաշիվների վրա:

Հիմա, երբ բոլոր վարորդները շունչները պահած սպասում են Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնելուն, որի շնորհիվ տուգանքի չափը բարեբախտաբար էլ չի աճի, հարց է ծագում, թե նախկինից կուտակված ու մինչ օրս դեռ չվճարված տուգանքների հարցն ինպես կլուծվի:

Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ այն հետադարձ ուժ չի ունենա:

«Նախկին խախտումներին օրենքը չի վերաբերի և մինչև օրենքի ընդունումը կատարված խախտումների համար նշանակված տուգանքները պետք է կիրառվեն: Եվ հարկավոր է մուծել ոչ միայն նախկինում տուգանքին ավելացված 25 և 50 տոկոսը, այլև ԴԱՀԿ–ի ծառայության գումարը: Ի դեպ, օրենքը չի վերաբերում նաև ԴԱՀԿ–ի ծառայության դիմաց գանձվող գումարին: Եվ ինչպես նախկինում էին այն վճարում վարորդները, այնպես էլ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո կշարունակեն վճարել»,– ասաց Է. Հովհաննիսյանը:

Կազմակերպության ղեկավարը թե՛ նախկինում և թե՛ հիմա շարունակում է նույն կարծիքին մնալ: Նա պնդում է, որ բոլոր վարորդների համար հարկավոր է հավասար մեկնարկային պայմաններ ապահովել և բոլորի հանդեպ համաներում կիրառել: Եվ այն պետք է ոչ թե որոշ դեպքերի վերաբերի, այլ՝ լայնածավալ բնույթ կրի, որը, ցավոք, նոր օրենքով նախատեսված չէ:

Արդարադատության նախարարությունից էլ «Փաստին» տեղեկացրին, որ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները կկիրառվեն այն դեպքերում, երբ տուգանքը նշանակվել է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, ինչպես նաև այն դեպքերում, երբ թեև տուգանքը նշանակվել է օրենքը ուժի մեջ մտնելուց առաջ, սակայն դեռ չեն լրացել նույն օրենսգրքով նախատեսված բոլոր ժամկետները:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: