Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ժամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ
Հասարակություն

Փորձում եք խեղաթյուրել մեր երեխաների ճակատագրերը. բուհ չընդունված դիմորդները կդիմեն դատարան

«Ուզում եմ նշել, որ մեր շարժման ընթացքում մի շարք կազմակրեպություններ, անհատներ միշտ զանգերով, իրենց անձնական մոտեցումներով տեղյակ են պահել, որ սատարում են մեզ, կանգնած են մեր կողքին եւ պատրաստ են աջակցել բոլոր հարցերում։ Քանի որ երեկվա հանդիպումից հետո տեսանք, որ ԿԳՄՍ նախարարությունը՝ նախարարի գլխավորությամբ չի ուզում լուծում տալ մեր զավակների, մեր դիմորդների իրավական պահանջին, այն է՝ սովորելը բուհում, այդ պատճառով որոշեցինք մեր երեխաների իրավական պահանջը ներկայացնենք դատական ատյաններ»,-ասաց նա։

Նա նաեւ տեղեկացրեց, որ երկուշաբթի իրենք իրենց երեխաների հետ միասին ԿԳՄՍ նախարարության մոտ ակցիա են կազմակերպելու եւ պահանջելու ենք հանդիպում նախարարի հետ:

«Որովհետեւ ըստ երեւույթին նախարարը հանձնարարում է փոխնախարար Գրիշա Թամրազյանին, որ նա փորձի մեզ համոզել իրենց տարբերակները։ Վատն այն է, որ փորձում են մեզ հեռակա տարբերակներ առաջարկել, իսկ ինչպես բոլորդ գիտեք օգոստոս ամսից այսպես, թե այնպես հեռակայի ընդունելություններ են լինելու։ Մեզանից ո՞ր մեկը չգիտի, որ իր գնահատականներով կարող է հեռակայի քննություններին մասնակցել։ Եթե այդ տարբերակը բավարարեր ոչ թե մեզ, այլ մեր դիմորդ զավակներին, բնականաբար նրանք կողմնորոշված կլինեին, ո՛չ իրենց բողոքի ակցիան կկազմակերպեին, ո՛չ էլ կպահանջեին, որ դառնան առկա բաժնի ուսանողներ։ Դառնում ենք, կոպիտ ասած, մեզ ձեռք առած։ Կարծես թե մենք լուսնից ենք իջել, ոչ մի բանից տեղյակ չենք, իսկ իրենք փորձում են մեր խնդրին լուծում տալ՝ առաջարկելով հեռակայի տարբերակը։ Պարոն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան, ուշադիր հետեւեք մեզ, մեր ելույթներին եւ փորձեք Ճիշտ մոտեցում ցուցաբերել։ Հիշեք, որ ձեր այս անտարբեր քայլերով փորձում եք խեղաթյուրել մեր երեխաների ճակատագրերը, դուք փորձում եք այս ամենով վատ անդրադառնալ մեր երեխաների ապագայի հետ կապված բոլոր հարցերի վրա։ Մեր դիմորդների մի մասը դիմորդներ են, որոնք կա՛մ այս պահին բանակում են, կա՛մ այս օրերին են զորակոչվելու, կա՛մ էլ դեկտեմբերին։ Դուք պատկերացնո՞ւմ եք իրենց վիճակը, եթե մարդը գիտի, որ բարձր գնահատական է ստացել, ամիսներ շարունակ ինչ-որ մեկը կամ բազմաթիվ դիմորդներ չարչարվել են, տանջվել են ու այդ դիմորդի համար կյանքի նպատակ է հանդիսանում իր երազած մասնագիտության տեր դառնալը կամ իր երազած հաջորդ մասնագիտության տեր դառնալը։ Եւ նրանք, ստանալով բարձր գնահատականներ, բնականաբար համոզված են լինում այդ պահին, որ ընդունվել են, եթե ոչ առաջին հայտով ապա երկրորդ կամ երրորդ: Իսկ որոշ ժամանակ անց պարզում են, որ վերջին հայտով ինչ-որ մի տեղ է ընդունվել»,-ասաց նա: