Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀէս ընտրություններով ամեն ինչ չի ավարտվելու, այլ դեռ նոր սկսվելու է. Էդմոն ՄարուքյանՀայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ ՍուրենյանցՌոբերտ Ամստերդամ․ Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում սխալվում է. (Տեսանյութ) «Թրամփի ուղու» թիվ մեկ շահառուն հենց Թուրքիան էՊետք է հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն ընտրություններին, ձայներն էլ չփոշիացվեն․ Արմեն ՄանվելյանՊաշտոնական հրավերով այցելել ենք Եվրոպական խորհրդարան և կարևոր հանդիպումներ ունեցել․ Ավետիք ՉալաբյանԲեմադրությո՞ւն, թե՞ հստակ հաշվարկ․ Աննա Հակոբյանը կրկին Փաշինյանի կողքինՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունները Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համարՄարտի դաշտում մենք չենք պարտվել, մեզ մինչև օրս փորձում են կոտրել. Արշակ ԿարապետյանԱյս պայքարը մեր բոլորի համար է. Նարեկ Կարապետյան Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ. Գ. Ղումաշյան Ակբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ Մեր ինքնությունը պայմանավորված է մեր լեզվով, կրոնով և դավանած արժեքներով․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ն արդեն 4 տարի է ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվություն, ինչը թափանցիկ աշխատելաոճի գլխավոր գրավականն էԻմ խոսքը որևէ կերպ չէր կարող վերաբերել «Բոլորին դեմ եմ»-ին. Էդմոն ՄարուքյանԳյուղի զարգացումն է երկրի ամրությունը, իսկ գյուղացու բարեկեցությունը՝ մեր առաջնահերթությունը. Գագիկ ԾառուկյանՇնորհավոր տոնդ, սիրելի՛ հարկ վճարող Թեհրանը չի ընդունում որևէ վերջնագիր ԱՄՆ-ի կողմից. Իրանի ԱԳՆ Ճապոնիան խաղադրույք է կատարում արևային նոր վահանակների վրա «Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը«Հայաստան» Դաշինքի առաջնորդը միակն է ում կառավարման օրոք մենք ունեցել ենք լիարժեք խաղաղություն. Նարեկ ՄանթաշյանՊատերшզմը չի բխում ոչ Իրանի, ոչ էլ ԱՄՆ-ի շահերից. Փեզեշքիան Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շատ շնորհակալ եմ ԲՏԱ նախարարությանը Firebird-ի հետ այս նախագիծն իրականացնելու համար. Nvidia-ի փոխնախագահ Նաև Արտաշատում են սպասում փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԻշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև, առողջությունը չպիտի զnհ գնա շուկային կամ մենաշնորհներին. Գագիկ Ծառուկյան Իրենց «խաղաղությունը» լինելու է թշնամու պահանջները լիովին բավարարելու միջոցով․ Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր». Ալիև Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Գագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Այն մասին, թե ինչու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքն արդիական է քան երբևէ. Ավետիք ՉալաբյանԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ Ալեքսանյան«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԱյսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին. Մարտուն ԳրիգորյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին ընդունում Արտաշատում«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացումՎարչաբենդի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է Ուժեղ ՀայաստանինՀյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել իր արևելյան ափամերձ ջրերում Ինչո՞ւ ենք մենք ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկում Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությունը. Էդմոն ՄարուքյանԵրևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթինԱրման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ գոտեմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով
Հասարակություն

Երեխաների վրա ոչ մի հետք էլ չի թողնելու այս հիվանդությունը, դրանք միֆեր են

Lragir.am-ի զրուցակիցն է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկաբուժական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նունե Բաղդասարյանը

Տիկին Բաղդասարյան, Հայաստանում կորոնավիրոսով վարակված երեխաների թիվը մե՞ծ է։

Բացարձակ թվեր ես կդժվարանամ ասել, որովհետև վիճակագրությունն ամփոփվում է Առողաջապահության նախարարությունում։ Վերջին 4-5 ամիսներին ես ներկա գտնվելով առաջնագծում՝ կարող եմ ասել, որ կորոնավիրուսը երեխաների շրջանում տարածված է, բայց բարդության առումով էապես զիջում է մեծահասակների շրջանում գրանցվող դեպքերից։ Երեխաների մոտ տարածվածությունը համապատասխանում է ամբողջ աշխարհում ընդունված տվյալներին։ Եվ ԱՀԿ տվյալները նայելով, և ամենօրյա գրականությանը ծանոթանալով՝ տեսնում ենք, որ մեզ մոտ ոչնչով չտարբերվող վիճակ է։

Covid-ով վարակված երեխաներն ի՞նչ ախտանշաններ են ունենում։

Մենք հնարավորություն ունենք տարբերակելու, թե ինչպես է ընթանում նույն հիվանդությունը միաժամանակ երեխայի ու մեծահասակի մոտ։ Այդ տվյալները մեզ մոտ կան, մենք դրանք հետագայում վերլուծությունների ու լուրջ հոդվածների տեսքով կներկայացնենք։ Տարբերությունն այն է, որ երեխաների մոտ այս հիվանդությունը թեթև է ընթանում։ Ես համեմատում եմ իմ անցած պրակտիկայի հետ, թե ինչպիսին էր մանկաբուժությունը մինչև Covid-ը և ինչպիսին է այսօր։

Մանկաբույժների համար Covid-ը գրեթե խնդիր չէ, եթե ես համեմատեմ 2009, 2016 թվականների հետ, երբ մենք երեխաների մոտ ախտորոշում էինք H1N1 վարակով պայմանավորված ծանր թոքաբորբեր։ Երբ ես Covid-ի դեպքում լսում էի, որ հիմա երեխա է բարձրանում, մի քիչ շունչ էի քաշում, ասում էի՝ խնդիր չկա, թող բարձրանա։ Ախտանշանները նման են ընդհանուր ռեսպիրատոր հիվանդությունների ախտանշաններին։ Երբեմն միայն ջերմություն է ունենում երեխան, երբեմն մի թեթև հազ, ավելի քիչ տոկոսով՝ դիարեա, ցանավորում։ Մաշկի վրա ցանավորումները բոլոր գունագամմաներով մենք տեսանք երեխաների մոտ։ Մենք բոլոր ծնողներին հանգստացնում էինք, որ ոչինչ անել պետք չէ, դա Covid ընթացք է, և իրենք հանգստանում էին։

Իսկ թոքաբորբեր գրանցվո՞ւմ են երեխաների մոտ։

Իմ 4-5 ամսվա դիտարկումների արդյունքում եկել եմ այն եզրակացության, որ որքան երեխայի տարիքը բարձր է, այնքան շատ մենք ունենում ենք թոքաբորբ։ Եվ հիվանդության ընթացքը ևս տարիքի հետ է կապված։ Օրինակ՝ ճարպակալումով, ավելցուկային քաշով երեխաները բավական ծանր են տանում թոքաբորբը, նույնը գրականությունն է ասում։ Մեզ մոտ ծանր ընթացք էին ունենում 10 տարեկանից բարձր ավելցուկային քաշով երեխաները։ Մենք ակնհայտ գիտեինք, որ այս երեխայի մոտ հիվանդությունը ծանր էր ընթանալու, և այդպես էլ լինում էր իրոք։ Այդ երեխաները գրեթե մեծահասակների նման էին տանում հիվանդությունը։ Բայց ընդհանուր առմամբ, կրկնեմ, երեխաներն անհամեմատ թեթև են տանում և շատ մեծ տոկոսով՝ անախտանիշ։

Ինչի՞ հաշվին են երեխաները հիմնականում անախտանիշ տանում։

Այստեղ տարբեր կարծիքներ կան՝ ես և գրականությունից մեջբերում կանեմ, և իմ կարծիքը կասեմ։ Բոլորիս հայտնի է, որ երեխաները պետք է հիվանդանան վիրուսներով, նրանք անընդհատ նոր վիրուսների հետ ծանոթանում են։ Դա տարբեր դրսևորումներ է ունենում՝ մի անգամ երեխան ջերմում է, մի անգամ տրամադրությունը լավ չի լինում, մեկ այլ անգամ ջրիկ կղանք են ունենում։ Եթե մենք ստուգենք, դրանցից յուրաքնաչյուր դրվագով մի ինֆեկցիա է հայտնաբերվում։ Իմ բացատրությունն այն է, որ երեխաների օրգանիզմի իմուն համակարգը շատ ճկուն է, և նրանք խրոնիկ հիվանդություններով չեն տառապում, ինչպիսիք են մեծահասակների մոտ հանդիպող շաքարային դիաբետն ու սիրտանոթային համակարգի ախտահարումը։ Երեխաների օրգանիզմը գրեթե պատասխան չի տալիս վիրուսին կամ տալիս է թեթև արձագանք։

Բայց այստեղ շատ էական է տարբերակել՝ վիրուսային թոքաբո՞րբ է, թե՞ արդեն միացել է բակտերիալ ախտահարումը։ Դրանք շատ կարևոր են բուժման առումով։ Եթե երեխայի մոտ Covid է հաստատվում, դա դեռ չի նշանակում, որ անպայման հակաբիոտիկ պետք է տալ նրան։ Ես ուզում եմ, որ այս տեղեկատվությունը փոխանցվի մեր հասարակությանը, քանի որ մարդիկ սովորություն ունեն ինքնուրույն բուժելու երեխային։ Սա այդ դեպքը չէ։ Եվ հակաբիոտիկները, և հորմոնային պրեպարատները արգելված են այս դեպքում, դրանք շատ ծանր բարդությունների բերող դեղամիջոցներ են։ Ուղղակի բժիշկը պետք է հստակ ֆիքսի՝ սա վիրուսով պայմանավորված թոքաբո՞րբ է, որը ըստ փուլերի ընթանում է երեխաների մոտ, և երեխան պետք է լինի բժշկի հսկողության տակ։ Իսկ Covid-ի առումով երեխաների մոտ ագրեսիվ թերապիայի ոչ մի առիթ չկա։

Բայց կա նաև իմունային բորբոքային հիվանդությունը, այ դա Covid-ի բարդություն է, որը նաև շատ վիրուսների դեպքում է երեխաներին այդ վիճակի բերում։ Դա հազվադեպ է հանդիպում, բայց այդ ժամանակ արդեն դեղորայքի կարիք ունենք։ Ավելին, այստեղ ինտենսիվ թերապիայի և շատ լուրջ մասնագետների կարիք ունենք։ Ես շատ եմ ուզում, որ մեր հանրությունը իմանա՝ այս հարցում բժշկին պետք է վստահել, ինքնուրույն ոչինչ չանել։ Covid-ի դրական կողմերից մեկն այն է, որ կարծես թե բժշկի նկատմամբ վստահություն է մեծանում։

Կան տարբեր տեսակետներ այն մասին, որ Covid-ով վարակված երեխայի մոտ հետագա տարիներին առողջական լուրջ բարդություններ կարող են առաջանալ։ Դուք ի՞նչ տեղեկություն կհաղորդեք։

Գրականությունն ամեն օր թարմանում է այս մասին։ Ես այստեղ շատ եմ կարևորում բնակչության շրջանում խրոնիկ հիվանդությունների կանխարգելման աշխատանքները։ Այս 4-5 ամիսներին ես հասկացա, որ մեր ազգը լուրջ խնդիր ունի այդ տեսանկյունից, առողջ ապրելակերպի տարրական գիտելիքներ չունեն մարդիկ։ Երեխաների վրա ոչ մի հետք էլ չի թողնելու այս հիվանդությունը, դրանք միֆեր են։

Ճիշտ է, այսօր շատ հարցրերի պատասխաններ չունենք Covid-ի վերաբերյալ, բայց նաև շատ հարցերի պատասխաններ ունենք։ Մեզ մի պահ խճճեցին, մի պահ պանիկայի մեջ ընկանք, բայց հիմա ամեն ինչ տեղն է ընկնում, շատ բան է հասկանալի դառնում։ Ասել, որ դա ճակատագրական ազդեցություն կունենա մարդկանց օրգանիզմի համար, ոչ, իհարկե։ Սա ուղղակի նոր վիրուս է, և երեխաների վրա ինքը ոչ մի ճակատագրական ազդեցություն չի ունենա։ Թերևս մի քիչ ռեաբիլիտացիայի խնդիր կունենան մեծահասակները։ Դուք երևի լսել եք, որ ասում են՝ Covid -ով վարակված մարդիկ ընկճված են լինում, դա ազդում է նրանց հոգեկան աշխարհի վրա։ Այո, լինում են, մենք ինքներս մեծ աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ, մեզ հարցնում են՝ մենք կբուժվե՞նք, իսկ հետագայում նորից կվարակվե՞նք։

Այսինքն՝ մեծահասակների մո՞տ էլ հետագա տարիներին լուրջ խրոնիզացիա չի լինելու։

Չմոռանանք, որ մինչև Covid-ը եղել է բժշկություն, հիվանդություններ էլ են եղել, մարդիկ մահացել են։ Նույնը Covid-ն է, ինքը կարող է արագացնել մարդու հիվանդությունը, կարող է նպաստել, որպեսզի այլ դրսևորում ունենա հիվանդությունը։ Այսպես որ, բժշկության օրենքները չեն վերանում, պահպանվում են։ Եվ ասել, որ այս վիրուսը մեզ չգիտեմ ինչ կանի, չկա այդպիսի բան։ Պետք է հետևել անվտանգության կանոններին, դիմակ կրել, պահպանել կանոնները։ Տեսեք՝ ինչ էժան միջոց կա՝ ձեռքերը օճառով լվանալու միջոցով վիրուսն անհետանում է։ Բա որ պարզվեր՝ աշխարհի ամենաթանկ նյութով էլ լվանայինք, միևնույն է, չէր անցնելու, ի՞նչ էինք անելու։ Այսինքն՝ այս վիրուսը նաև մեր կյանք ճիշտ մշակույթ է մտցնում։

Տեսանյութ...