Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ Tasnim
Քաղաքականություն

ՀՀ դատախազը հաստատեց, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը քաղաքական է

Թեև իշխող քաղաքական ուժը հայտարարում է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ
քրեական հետապնումը քաղաքական ենթատեքստ չունի, ավելին, ԱԺ«Իմ քայլը»
խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ հարկավոր է տարանջատել
քաղաքական քայլը քրեական գործերից, սակայն, ուշագրավ է, որ ՀՀ դատախազ
Արթուր Դավթյանն ԱԺ-ի իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ թեև քաջ
գիտակցում է իր պարտականությունը և նախաձեռնված գործընթացի նշանակությունը,
բայց սույն գործընթացը, ցավոք, ավելի շատ քաղաքական է: Ուշագրավ այս
հայտարարությունը, չգիտես ինչու, այդպես էլ չարժանացավ իշխող քաղաքական
ուժի մեկնաբանությանը: Սա ևս փաստում է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ
կայացված որոշումը քաղաքական է և այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Հակառակ
դեպքում, եթե խոսքն, իսկապես, նախկինում, ընտրությունների ժամանակ
ընտրակաշառք բաժանելու մասին է, ապա համացանցում, հենց այդ թեմայով կան
բազմաթիվ հրապարակումներ, որոնք, ցավոք, մինչ այս պահը չեն դարձել
քննության առարկա: Ուշագրավ է, նաև, որ երբ «Լուսավոր Հայաստան»
խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ գլխավոր դատախազին հարց
ուղղեց, թե ընտրակաշառքի մասով արդյո՞ք այլ կուսակցությունների կամ նրանց
ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքերով բացահայտումներ
կան, ՀՀ գլխավոր դատախազն ասաց, որ իրենք ոչ թե գնում են նման երևույթները
բացահայտելու ճանապարհով, այլ հընթացս, իրենց ձեռքի տակ հայտնվող նյութերն
են ուսումնասիրում, ինչը, համաձայնեք, առնվազն հասկանալի չէ:Ստացվում
է, որ, իսկապես, այստեղ հարցը ոչ թե նախկինում տեղի ունեցած բոլոր
ապօրինությունները բացահայտելուն է վերաբերում, այլ կոնկրետ անձերի հանդեպ
ճնշում գործադրելու խնդիր է դրված, որի մասին, ի դեպ, բազմիցս հայտարարել
են ինչպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և ղեկավար, ԱԺ
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը,
այնպես էլ շատ այլ ուժերի ներկայացուցիչներ:Թե նման որոշման հետևանքով
մինչև ո՞ւր կհասնեն իշխանությունները և ինչպե՞ս կզարգանան քաղաքական
գործընթացները, ցույց կտա ժամանակը: Մեկ բան հստակ է, որ այս ամենն ամենևին
էլ չի բխում երկրում արդարություն վերականգնելու, սիրո ու
հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու հեղափոխական պահանջից, որի
հետևանքները, ցավոք, կարող են բավական ծանր լինել թե՛ երկրի, թե՛
հասարակության ապագայի համար: