Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով
Աշխարհ

«Նոր Հալեպն» իրականություն չդարձավ. ինչո՞ւ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ մի քանի տարի առաջ Հայաստանում գրանցվեց սիրիահայերի առաջին հոսքը, այս մարդկանց տանիքով ապահովելու համար ընտրվեց ամենաօպտիմալ լուծումը` իրականացնել բնակարանաշինության ընդարձակ ծրագիր: Նախատեսվեց համահայկական կառույցների և սփյուռքահայ բարերարների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացվող միջոցներով կառուցել բնակարանային համալիր` մի քանի հարյուր ընտանիքի համար: Անունն էլ որոշվեց` «Նոր Հալեպ»:
Աշտարակ քաղաքի մոտ հատկացվեց նաև հողատարածքը: Միաժամանակ կատարվեցին առաջին գումարային փոխանցումները:
Սակայն կարճ ժամանակում հայտնի դարձավ, որ այս ծրագիրը դատապարտված է անհաջողության: Պարզապես իրականություն չի կարող դառնալ: Չնայած հատկացված հողատարածքն այսօր գտնվում է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող Կենտրոն»–ի հաշվեկշռի վրա: Գումարներն էլ, որ փոխանցվեցին սկզբնական շրջանում, հաշվեհամարի վրա են դեռևս:
Ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ, ինչո՞ւ հնարավոր չեղավ իրականություն դարձնել այս խիստ օգտակար և ողջունելի ծրագիրը, որը հնարավորություն կտար ստեղծել մի կոմպակտ միջավայր, ուր կպահպանվեին կենցաղ–մշակութային այն ավանդույթները, որոնք իրենց հետ հայրենիք բերեցին ներգաղթող մեր հայրենակիցները: Եվ որոնք առավել կհարստացնեին ու բազմաշերտ կդարձնեին հայաստանյան մեր առօրյան:
Ասենք, որ նախատեսվում էր ծրագիրն իրականություն դարձնել հետևյալ սկզբունքով` գումարի մեկ երրորդը տալիս էր շահառուն` բնակարանատերը, մեկ երրրորդը հավաքվում էր համահայկական կառույցների կամ անհատ բարերարների նվիրատվությամբ, իսկ հաջորդ մեկ երրորդն էլ տրամադրում էր մեր երկրի կառավարությունը:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող Կենտրոն»–ի նախագահ Լենա Հալաճյանի գնահատականով՝ ծրագրի վիժեցման գործում էական դեր խաղաց երկու հանգամանք` հայկական ավանդական անմիաբանությունը և մարդկանց անվստահությունը գումարն արդարաբար տնօրինելու վերաբերյալ:
Ըստ նախագահի՝ կային հայկական կառույցներ, որոնք կարող էին կառուցել ավելի քան 20 շենք, բայց հրաժարվեցին գումարը դնել ընդհանուր կաթսայի մեջ ու չհռչակել սեփական անունը:
Մյուս գործոնն անվստահությունն էր: Շատ սփյուռքահայեր, որոնք պատրաստ էին միջոցներ տրամադրել այս գործի համար, զլացան դա անել, որովհետև կասկածեցին, որ դրանք կծախսվեն ոչ արդյունավետ, կամ կփոշիացվեն, կամ կյուրացվեն: Եվ որոշեցին այսպես` ավելի լավ է գումարն ուղարկեն իրենց բարեկամներին ու` վերջ: Աչքից էլ հեռու, աչքացավից էլ:
Ինչպես վերևում ասացինք, այնուամենայնիվ որոշ գումար հավաքվել էր: Կենտրոնը ցանկացավ դրանով ձեռք բերել մի կիսակառույց ու վերակառուցել այն և օգտագործել որպես սոցիալական շենք: Անսպասելիորեն դրսում հայտնված հայրենակիցների, օդանավակայանում մնացած մարդկանց, ծերերի, անօգնականների համար: Սակայն այս մտադրությունն էլ իրականություն չդարձրին:
Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ հսկայական գումարներ ծախսվեցին սիրիահայ փախստականների վրա, բայց այդպես էլ հարցին վերջնական լուծում չտրվեց: Մեր հայրենակիցները կրկին զրկված են իրենց գլխին հիմնական ծածկ ունենալու հնարավորությունից: Իսկ սա էլ նպաստեց, որպեսզի շատերը թողնեն հայրենիքն ու տեղափոխվեն այլ երկիր բնակության:
Այսօր, ասենք, սիրիահայերին տարեկան մոտ մեկ միլիոն դոլար է հատկացվում ՄԱԿ–ի փախստականների գրասենյակի կողմից որպես բնակվարձ: Կամ 2013 թվականից օժանդակություն է տրամադրում ՄԱԿ–ի համաշխարհային պարենի ծրագիրը, կամ ավստրիական կարմիր խաչն է գումարներ հատկացնում: Այս գումարները ինչ–որ չափով լուծում են այս մարդկանց օրվա խնդիրները, բայց երբեք սոցիալական բնույթի կայուն հիմքեր չեն ստեղծում նրանց համար:
Այնուամենայնիվ, իսկ ինչու միջազգային կառույցների կողմից ներգաղթյալներին հատկացվող օգնություններից սիրիահայերն անմասն են մնում: Բանն այն է, որ նրանք հիմնականում Հայաստանի քաղաքացիներ են դարձել: Հայաստան մտած մոտ 22 հազար սիրիահայերից ընդամենը փախստականի կարգավիճակ ունի 700–800 մարդ: Այս հանգամանքը պարզապես բացառում է գումարներ ներգրավել միջազգային համապատասխան կառույցներից:
Մնում է նրանց համար մի բան` ինչպես մենք, այնպես էլ` իրենք: Սպասեն, մինչև մեր երկիրը տնտեսապես ոտքի կկանգնի, կբարելավվի տնտեսական իրավիճակը, աշխատատեղեր կստեղծվեն, ու մարդիկ կկարողանան ապրել ու տուն ու տեղ ստեղծել: Ինչպես սպասում են մեզանից շատերը, կամ` մեր հիմնական մասը:
Սպասենք լավ օրերի, այնպես որ:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: