Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Եկեղեցին՝ հայ ինքնության ողնաշարը. երբ պատմական փորձը կրկին ահազանգում է Եկեղեցու դեմ արշավը որպես պետական քաղաքականություն․ վտանգ ազգային ինքնության հիմքերին Կարապետյանները միշտ մեզ նման ընտանիքների կողքին են եղել. տեսանյութՖասթ Բանկի ակտիվների թիվը 2025-ին հատել է 1 մլրդ դոլարը Ազգային ինքնությունը չպետք է փոխել, այլ պետք է ամրացնել. «Մեր Ձևով» շարժումԱլիևը զինվում է, մինչ Փաշինյանը վաճառում է խաղաղության պատրանքներ. «Փաստ» Չինաստանը միացրել է աշխարհի խոշորագույն ջրային արևային էլեկտրակայանըԱյս պահին խուզարկում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի բնակարանը․ Արթուր ՎանեցյանՏեղահանված արցախահայության հարցն ըստ միջազգային իրավունքիՄեր ընտանիքը մեծապես գնահատում է նրանցից յուրաքանչյուրի ներդրումն ու ավանդը իրենց ոլորտների զարգացման գործում․ Հովհաննես ԾառուկյանՔեզ հետ՝ քո կյանքի յուրաքանչյուր փուլում․ «Մեր ձևով» ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը Թուրքիա չսովորելու մասին ստած ու բռնված ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը, հիմա էլ լծվել է Ադրբեջանին պաշտպանելու գործին. Գառնիկ Դավթյան ՊԱԿ-ը գաղութարար կառույց էր. Արթուր Վանեցյան Հայաստանը վերածել են մեծ խաղացողների ֆուտբոլի գնդակի․ Ավետիք ՉալաբյանTeam Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia Նավասարդ Կճոյանը հեռացրել է «Արարատ» միության ատենապետին՝ կաթողիկոսի անունը հնչեցնելու և «Մեր ձևով» շարժմանը միանալու համար. Լիանա ՍարգսյանՀայաստանյան իրականությունը՝ «The Times»-ի էջերում. Ռոբերտ ԱմստերդամԵրևանում դեկտեմբերի 31-ի երեկոյան, հունվարի 1-ին և 2-ին ձյուն կտեղա. Գագիկ Սուրենյան Նոր Տարվա առեւտրի էին գնացել. մանրամասներ՝ Ազատանում 3 հոգու կյանք խլած ողբերգական վթարից Ի՞նչ ազդեցություն է ունենում հանքարդյունաբերական ոլորտը Հայաստանի տնտեսության վրա. փորձագետ Հայաստանի անվտանգության երաշխիքը ներքին համերաշխությունն է․ Արմեն ՄանվելյանԵրբ Սամվել Կարապետյանը դուրս գա, նրանք էլ չեն կարողանա թալանել, որովհետև կհեռանան․«Մեր ձևով»-ի անդամ 2026 թվականը բարեկամության կամուրջները ամրապնդելու ժամանակն է․ Աբրահամ Հովեյանը շնորհավորել է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին Ժամանակն է, որ մենք էլ գիտակցենք, որ մեր տարածաշրջանում խաղաղություն կարող է լինել բացառապես Ռուսաստանի դերակատարմամբ. Մհեր ԱվետիսյանՎառելիքը փոխանակել են Հայաստանի քաղաքացիների արյունով․ Հրայր Կամենդատյան Եվ չի կարող ինչ-որ չինովնիկ որոշել` ով պետք է լինի կաթողիկոս. Արշակ ԿարապետյանԵթե Հայ առաքելական եկեղեցին քաղաքականությամբ չզբաղվի, կխախտի սահմանադրությամբ իրեն ընձեռած առաքելությունը. Հովհաննես ԻշխանյանԱդրբեջանի իրական նպատակը Հայաստանը անկլավի վերածելն է․ Արմեն ՄանվելյանԹույլ առաջնորդը մոտեցնում է վտանգը մեր տներին. ուժեղ առաջնորդը բերում է երաշխավորված խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՓաշինյանի կոչերին չեն հետևում, նա չունի ժողովրդի աջակցությունը. Էդմոն ՄարուքյանՄիրզոյանը փորձում է մեղմել ՌԴ հնարավոր կոշտ արձագանքը Նոր զարգացումներ երկաթուղու շուրջ Մեծ պատասխանատվություն, ցածր վարձատրություն․ հանրային ծառայության ճգնաժամը«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը բացում է նոր հնարավորություն ուսանողների համար․ Գոհար Ղումաշյան Հայաստանի բնակիչների 67%-ն ամանորյա գնումները կատարում է օնլայն․ Ozon Հայաստանի հետազոտություն ՔՊ-ն քեֆ է արել՝ առանց Սարգսյան եղբայրների Զոհված կին զինծառայողների որդիներին արգելում են ծառայել․ Ավետիք ՔերոբյանՄեր փոքրիկների անկեղծ ժպիտներով ու միասնական սիրով թող սկսվի հույսի տարին՝ ամուր ու բարգավաճ Հայաստանի համար. Գագիկ Ծառուկյան Կազմել ենք Հայաստանի վերակառուցման դոկտրին․ Նաիրի ՍարգսյանԱմերիկացի գիտնականները ստեղծել են գրաֆենի վրա հիմնված արևային մարտկոցներ, որոնք կարող են լիցքավորել գերկոնդենսատորներ Թոշակառուները որպես գործարար. մարդկանց ծաղրում են. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե»-ի մեծ ընտանիքը, մեր երկրի բոլոր ծայրերից, ի մի էր եկել ամփոփելու անցած տարին. Ավետիք ՉալաբյանԵկեղեցու հարցը թուրք-ադրբեջանական շահերի ստվերում Քաղաքական դաշտում հայտնված նոր ուժը խախտում է իշխանության հաշվարկները Հայաստանի` 2025 թվականի նոր ուժը․ միացի՛ր մեզ․ «Մեր ձևով»Փաշինյանի շրջիկ հավատացյալները գնալով նոսրանում են Գիտնականները հայտնաբերել են ձկան հազվադեպ տեսակ, որն անհետացած էր համարվում Գեղարքունիքում «Toyota Altezza»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ Համաշխարհային մակարդակի սենսացիա Հայաստանում. Վարդանյան եղբայրների «WONDERLAND» ամանորյա շոուն
Հասարակություն

Քաջարան համայնքի ղեկավարի եւ շուրջ 20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է եղել. ՔԿ պարզաբանումը

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Քաջարանում տեղի ունեցած՝ անձի առերևույթ առևանգման դեպքի առթիվ քրեական գործի վերաբերյալ:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։
2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ. Հ.-ն, նրա եղբայրը՝ Լ. Հ.-ն, Խ. Մ.-ն և Մ. Ս.-ն, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են Շ. Մ.-ին և Խ.Մ.-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, Ա. Հ.-ի և Գ. Մ.-ի հետ ծեծի ենթարկել նրան:
Շուրջ կես ժամ ծեծելուց հետո, Շ. Մ.-ին « Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող, Ա.Պ.-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան, ինչին միջամտել են Շ.Մ.-ի եղբայրը՝ Գ.Մ.-ն և Ա.Փ.-ն, ինչպես նաև ինքնությունները չպարզված անձինք, ինչի հետևանքով ծեծկռտուքը դադարել է: Քրեական գործի նախաքննության ընթացքում, Ա.Պ.-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
2020թ․մայիսի 24-ին Խ. Մ-ն, Մ. Ս-ն և Լ. Հ-ն ձերբակալվել են` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա.Պ-ն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով։
Իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ և օպերատիվ միջոցառումներ՝ համայնքի ղեկավարի մասնակցությունը դեպքերին ստուգելու և նրա դերակատարումը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Միաժամանակ ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է չխոչընդոտել քրեական գործի քննությանն ու արդարադատության իրականացմանը, քանի որ դրա համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: