Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԽնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսը
Հասարակություն

Փաշինյանն ու Թորոսյանը թաքցնո՞ւմ են մահացածների իրական թվերը, ինչ է սպասվում մեկ ամսից. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի տարածմանն ու հրապարակվող թվերին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Կորոնավիրուսային թվերով Հայաստանը շարունակում է տարածաշրջանային «հաղթարշավը»։

Վրաստանի ու Ադրբեջանի համեմատ մենք խայտառակ վիճակագրություն ունենք թե՛ վարակվածների քանակի, թե՛ մահվան ելքերի առումով։

1 միլիոն բնակչությանն ընկնող վարակվածների թվով մենք հարևաններից զիջում ենք միայն Թուրքիային։ Վարակի համաշխարհային օջախներից համարվող Իրանն արդեն մեզանից հետ է այդ ցուցանիշով։ Վրաստանն ու Ադրբեջանն այդ առումով մեզանից մի քանի անգամ լավ վիճակում են։

Եզրակացությունը միանշանակ է՝ այս ամենի համար պատասխանատու է մեկ մարդ և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Այդ նա՛ էր, որ սկզբնական փուլում շան տեղ չդրեց համաճարակային վտանգը, գերադասեց մարդկանց խմբերով հավաքել և «այո»–ի քարոզ կարդալ։ Այսինքն՝ անտեսվեց մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը՝ հանուն ՍԴ–ն սեփականաշնորհելու և ավելի այլասերված իշխանություն ունենալու։

Նա էր, որ ուշացումով արտակարգ դրություն մտցրեց, բայց անարդյունավետ գործեց՝ տապալելով հակահամաճարակային քաղաքականությունը։ Փոխարենը նա նպատակամղված պառակտում էր հանրությանը և ՀՀ շահերի դեմ օրենքներ անցկացնում քրեական ենթամշակույթի տարածման կենտրոնի վերածված ԱԺ–ի միջոցով։

Շատ լավ հասկանալով, որ ձախողվել են կորոնավիրուսի դեմ պայքարում և պատճառ դարձել վատ ցուցանիշների՝ Փաշինյանն ու կորոնավիրուսային հարցերով իրարամերժ գնահատականներով աչքի ընկնող Առողջապահության նախարար Արդեն Թորոսյանն անցել են «թավշյա» վիճակագրության։ Նրանք տալիս են կորոնավիրուսից օրական մահերի թվերը՝ դրանք տարանջատելով «այլ պատճառով մահերից»։ Այստեղ մանիպուլյացիա կա։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ցուցման համաձայն՝ եթե նույնիսկ կա կասկած, որ մահացածը վարակված է եղել կորոնավիրուսով և նրա մահը տեղի է ունեցել ոչ ակնհայտ այլ պատճառով (օրինակ՝ ավտովթար, սպանություն և այլն), ապա մահվան թերթիկում պետք է որպես պատճառ նշել կորոնավիրուսը, քանզի այն մարդու օրգանիզմում սադրում է հիվանդությունների սրացումները և հանգեցնում դժբախտ արդյունքի։

Եթե հետևենք ԱՀԿ մեթոդաբանությանը, ապա Հայաստանում մայիսի 18–ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է ոչ թե 61, այլ 86 մարդ։ ՀՀ իշխանությունները 25–ին դուրս են գրել որպես «այլ պատճառով մահացածներ»։

Մահացածների թվերն իջեցնելով՝ փորձում են սեփական ապաշնորհությունը թաքցնել, բայց դա հնարավոր չէ։

Ի դեպ, եթե այս տեմպերով աճեն վարակվածների թվերը, ապա հունիսի 15–ին մենք կունենանք 7.500–ից ոչ պակաս վարակվածներ։ Դրանց 20–25 տոկոսը կարիք կունենան ինտենսիվ թերապիայի, ինչը մեր առողջապահական կարողությունները գերազանցող թիվ է։ Իսկ թե ինչ տխուր պատկեր կսպասվի դրանից հետո, դժվար չէ նկարագրել։

Եթե սրան գումարենք նաև սոցիալ–տնտեսական ոլորտում սպասվող աղետը, ապա պատկերն ամբողջական կդառնա։

ՀՀ քաղաքացիները տուժում են անարդյունավետ, ոչ կոմպետենտ և ստախոս իշխանության պատճառով։ Լուծումն Ազգային համաձայնության նոր կառավարության ձևավորումն է, որի մեջ պետք է ներառվեն բոլոր կարող ուժերն ինչպես իշխանական, այնպես էլ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտից, հասարակական սեկտորից, փորձագիտական շրջանակներից։

Հաշվիչը միացված է բոլորիս համար»։