Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ Tasnim
Քաղաքականություն

Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է ձեռնպահ մնա արդարադատությանը որևէ կերպ միջամտելուց. Գևորգ Դանիելյան

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի կարծիքով՝ Կառավարության 2019-2023թթ. գործունեւթյան ծրագիրն, ընդհանուր առմամբ, հաջողված փաստաթուղթ է, համարժեք ու համարձակ են ձևակերպված խնդիրները, սակայն ըստ նրա՝ ծրագիրը դեռ բարելավման կարիք ունի: Ծրագրի՝ արդարադատությանը վերաբերող դրույթների շուրջ մեր զրուցակիցն է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:
Ի՞նչ կարծիք ունեք Կառավարության 2019թ. ծրագրի մասին, ոմանք հասցրել են այն որակել իբրև կենացների և բարի ցանկությունների ժողովածու։

Իրավաքաղաքական նախընտրելի մշակույթը, իմ համոզմամբ, այն է, որ գնահատականներ հնչեցնելիս զերծ մնանք ինչպես անհարկի գովեստի խոսքեր հնչեցնելուց, այնպես էլ վերացական ոճով փնովելուց ու ծաղրելուց: Դա պետության, ազգի, հասարակության յուրաքանչյուր անդամի կենսական շահերը շոշափող փաստաթուղթ է, ինչը հարկ է նկատի ունենալ այն գնահատելիս և ասելիքը հրամցնել փաստերով: Ինձ համար անընդունելի է, երբ իմ կողմից, օրինակ, քննադատություն հիշեցնող առանձին դիտարկումներ անմիջապես առաջացնում է ոմանց ուսուցողական ու իմպերատիվ արձագանքը: Հաճոյախությունը հարկ է մի կողմ դնել և հնարավորինս լրջմիտ վերաբերմունք դրսևորել: Իմ գնահատականը հենց հիշյալ համատեքստում է՝ ընդհանուր առմամբ հաջողված փաստաթուղթ է, համարժեք ու համարձակ են ձևակերպված խնդիրները, սակայն դեռ բարելավման ընդգծված կարիք ունի, որոնց և կանդրադառնամ՝ լսելով ձեր հարցադրումները:

Կառավարության ծրագրի կոնկրետ ոլորտներին, այդ թվում՝ արդարադատությանը վերաբերող հատվածում նշված չէ հայտարարված նպատակներին հասնելու համար քայլերի որոշակի հաջորդականություն, չկան նաև որոշակի թվային պատկերներ։ Ինչպե՞ս պետք է հանրությունը հետագայում պարզի, թե որքանով են կյանքի կոչվել ծրագրում տեղ գտած դրույթները։

Արդարադատության բարելավմանը վերաբերող հատվածը ամբողջովին համահունչ է Բարձրագույն դատական խորհրդի կողմից ամիսներ առաջ պաշտոնական շրջանառության մեջ դրված Արդարադատության արդյունավետության և դատական իշխանության անկախության բարելավման հայեցակարգին: Մենք այս հանգամանքը նկատել և ուրախությամբ ընդգծել ենք աշխատանքային քննարկումներում: Սա կառավարման համակարգի որակի տեսանկյունից անչափ առողջ ու առաջադիմական դրսևորում է. այո, հիմնական օրենքի համաձայն, Կառավարությունն է պատասխանատու պետության ներքին ու արտաքին քաղաքականությունը մշակելու և իրագործելու ասպեկտով, սակայն դա չի բացառում, այլ ենթադրում է արդարադատության ոլորտում քայլերը դատական իշխանության անկախության երաշխավորման համար պատասխանատու մարմնի հետ համաձայնեցնելը, ինչը և տվյալ դեպքում կյանքի է կոչվել:

Ինչ վերաբերում է որոշակիությանը, ապա դրա երաշխիքը տվյալ դեպքում ոչ թե թվական ցուցանիշներն են, այլ ծրագրային դրույթների էությունը: Այսպես, օրինակ, նախատեսված է հիմնել էլեկտրոնային արդարադատություն: Սա ինքնուրույն ինստիտուտ է, թվական ցուցանիշը այս դեպքում որևէ իմաստ չունի, էլեկտրոնային արդարադատությունը միջազգային փորձում հանրահայտ ինստիտուտ է, այն ներդնելու քայլերը խիստ կանխատեսելի են ու հստակ: Որևէ կերպ հնարավոր չէ զուտ մտավարժանքներով հիմնավորել կամ հերքել դրա առկայությունը կամ բացակայությունը:

Կառավարության ծրագրում խոսվում է իշխանության օղակներից դատարաններին իջեցվող ապօրինի հրահանգների մասին, ինչն ըստ Կառավարության՝ դատավորներին հնարավորություն է տվել պատասխանատվություն չկրել ակտերի համար, որովհետև այդ ակտերը, ըստ էության, կայացվել են իշխանության ամենավերին օղակներում։ Համամի՞տ եք այս բնորոշմանը։

Սա մասամբ քաղաքական գնահատական է, ինչը բնորոշ է իրավաքաղաքական բնույթի փաստաթղթերին: Ինքս ձեռնպահ կմնայի երևույթն իմպերատիվ ոճով, որպես համատարած երևույթ որակելուց: Մյուս կողմից, կարող ենք ելակետ ընդունել, որ անհանգստացնող այդպիսի երևույթ եղել է, ինչի մասին են վկայում ԵԽ երևանյան գրասենյակի կողմից անկախ փորձագիտական հետազոտությունների արդյունքները: Ընդհանրապես դատական իշխանության համակարգի առնչությամբ գնահատականներ հնչեցնելիս, ընդունելի եմ համարում բացառապես անկախ փորձագիտական կառույցների, այդ թվում՝ հայրենական, եզրակացությունների վրա հղումներ անելը:

Ի՞նչ մեխանիզմներով պետք է բացառվի իշխանական կամ որևէ այլ օղակներից դատավորների գործունեությանն ապօրինի միջամտելու գործելակերպը, եթե ծրագրում որևէ կոնկրետ հիմք նշված չէ դատավորների անկախության երաշխիքի մասին։

Եթե նկատի ունեք օրենսդրական հիմքերը, դրանք բավարար չափով կան գործող օրենսդրությունում, ավելին՝ դրանք եղել են անգամ խորհրդային իրավական համակարգում: Խնդիրը, այսպիսով, ոչ այնքան իրավական դրույթներն են, որքան ձևավորվելիք մթնոլորտը, քաղաքական կամքը: Պետք է հուսալ, որ յուրաքանչյուր պաշտոնյա, անկախ այն հանգամանքից, թե ինչ առնչություն ունի (կամ ընդհանրապես չունի) դատավորի նշանակման, ազատման կամ կարգապահական պատասխանատվության հետ, պետք է ձեռնպահ մնա արդարադատությանը որևէ կերպ՝ ուղղակի, թե անուղղակի միջամտելուց: Այս հարցին ես իմ հրապարակային ելույթներում բազմիցս եմ անդրադարձել և սպառիչ պարզաբանումներ եմ տվել:

Կառավարության ծրագրում նշվում է, որ հասարակությունը պետք է դադարի լինել «պատժվածների հասարակություն»: Ի՞նչ է սա ենթադրում։

Ճշգրիտ ու խիստ սպասված ծրագրային դրույթ է: Խոսքը հատկապես վերաբերում է այն վարչական զանցանքներին, որոնց կատարման համար միլիարդների հասնող տուգանքներ են նշանակվել, ըստ էության, պատժողական քաղաքականությունը դիտարկվել է զուտ բյուջետային մուտքեր ապահովելու գործիք, միայն ՃԵԿ-ի խախտումների համար տուգանք նշանակելու վերաբերյալ որոշումների քանակը խիստ խուսուն էր: Ներկայումս արդեն իսկ գործնականում նկատվում է այդպիսի երևույթներից ձերբազատվելու միտում: Մյուս կողմից՝ հարկ է պահպանել անհրաժեշտ համաչափություն, որպեսզի ոմանց մոտ չձևավորվի խաբուսիկ անպատժելիության մթնոլորտ, վերջին հաշվով, չի կարելի օրինաչափ համարել, երբ ավտովթարների հետևանքով զոհվածների թիվը մի քանի անգամ գերազանցում է մյուս երկրների նույնաբնույթ ցուցանիշներին:

Ի՞նչ կարծիքի եք վերականգնողական արդարադատության սկզբունքի հնարավոր կիրարկման մասին։

Դա ամենաբարդ և բազմասպեկտ խնդիրներից է, այս ոլորտում սոսկ Կառավարության ծրագրով սպառիչ հայեցակարգ առաջադրել հնարավոր չէ, կարևորը՝ նախատեսվել է դրա անհրաժեշտությունը: Ես կառաջարկեի, որ այս հարցում չսահմանափակվենք սոսկ այլընտրանքային պատժատեսակների ինստիտուտով: Այս խնդիրը ենթադրում է նաև սոցիալական ադապտացման խնդիրների լայն սպեկտր: Մի քանի բառով այս ինստիտուտը համարժեք չես ներկայացնի:

Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանն ընդգծում էր անցումային արդարադատության անհրաժեշտության մասին, իսկ Կառավարության ծրագրում դրա վերաբերյալ խոսք չկա։ Ըստ ձեզ՝ վերացե՞լ է նման ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը։

Այդ ելույթից հետո անցումային արդարադատությունը շատերն ընկալեցին իբրև արտադատարանական համակարգի ներդրման, դատական համակարգը համատարած զտումների ենթարկելու և նմանաբնույթ այլ նախաձեռնության ակնարկ: Ինքս էլ այդ խնդրին նվիրված մի գիտաժողովում միանշանակ հիմնավորել եմ, որ դա այդպես չէ, որ դատական համակարգը չի կարելի ենթարկել տարաբնույթ ցնցումների: Ի դեպ, այդ մասին ի սկզբանե արտահայտվել է նաև Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Մյուս կողմից, այն արմատական ծրագրային դրույթները, որոնցով հանդես է եկել Կառավարությունը, հենց խելամիտ անցումային արդարադատության խոսուն բաղադրիչներ են:

Այսպես, օրինակ՝ գույքի և եկամուտների հայտարարագրման նոր համակարգն ամբողջովին ու քաղաքակիրթ եղանակներով կլուծի համակարգում կոռուպցիայի կանխարգելման խնդիրը և այլն:

Կառավարությունն իր ծրագրում շեշտը դնում է կալանավորմանն այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների կիրառմանը քաջալերելու վրա։ Ըստ Ձեզ՝ ներկայումս այս ուղղությամբ լուրջ տեղաշարժ նկատելի՞ է։

Որպեսզի այս ակնհայտ խնդրահարույց և առանցքային հարցադրման համատեքստում դրական առաջընթաց արձանագրենք, պետք է չսպասենք օրենսդրական բարելավումների, այլ անմիջապես կիրառենք վավերացված միջազգային պայմանագրերը՝ մի կողմ թողնելով դրանց ակնհայտ հակասող օրենսդրական նորմերը: Հարկ է նաև կիրառել ՄԻԵԴ-ին՝ խորհրդատվական եզրակացություններ ստանալու առնչությամբ դիմելու պրակտիկան և այլն: Այս ոլորտում ծայրահեղությունները չափազանց վտանգավոր են. անթույլատրելի են ինչպես պաշտպանության բնականոն ընթացքը խաթարող անհիմն խիստ խափանման միջոցները, այնպես էլ բավարար հիմքերի դեպքում այնպիսի խափանման միջոցներ կիրառելը, որոնք հանգեցնում են արդարադատության շահերի անտեսմանը:

Վերջին ամիսների պատկերը ցույց է տալիս, որ կոնկրետ գործերով անձի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու «բեռն» իր վրա է վերացրել Վերանքնիչ դատարանը, ինչի՞ մասին է սա վկայում, արդյոք Առաջին ատյանի դատարանի դատավորները կաշկանդված են հնչեղ գործերով նախաքննական մարմնին կամ դատախազությանը հակադրվելուն։

Ինչպես արդեն նկատեցի՝ դատական իշխանության բաղադրիչների վերաբերյալ գնահատականներ հնչեցնելու որևէ լիազորություն չունեմ: Չեմ կարող մյուս պաշտոնյաներին զսպվածության կոչ անել, բայց ոչ էլ ելակետ ընդունել, թե դա իբր չի տարածվում Բարձրագույն դատական խորհրդի վրա, ճիշտ հակառակը՝ առավելապես մեզ է վերաբերում:

Եթե օրենքով սահմանված կարգով մեզ հաղորդում ներկայացվի միջամտության որևէ դեպքի մասին, համարժեք արձագանքը չի ուշանա:

Կառավարության ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում կարևորություն է տրվել մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը։ Ըստ Ձեզ՝ այս մարմնի ստեղծման գործում ի՞նչ մասնակցություն կարող է ունենալ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը։

Որպես Սահմանադրության փոփոխությունների նախագծի հեղինակներից մեկը, հարկ եմ համարում ընդգծել, որ գործող Սահմանադրությունը կառուցված է հենց ընդդիմադիր քաղաքական ուժերին ակտիվ գործունեության մեջ ներգրավելու հենքով: Եթե որոշ ընդդիմադիր ուժեր գործնականում սահմանափակվում են սոսկ սուր քննադատություններով, դա բնավ չի խոսում, որ Սահմանադրությունը նրանց զրկել է առավել գործուն դերակատարում ունենալու հնարավորությունից: Նախ, վերջիններս կարող են անկաշկանդ նախաձեռնել քննիչ հանձնաժողովներ, հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով, իսկ խորհրդարանում հաջողություն չգրանցելու դեպքում, անկաշկանդ հանդես գալ հանրաքվե նախաձեռնելով և այլն:

Սկզբունքորեն իրավական որևէ խոչընդոտ չկա նաև, որ նույն հակակոռուպցիոն հանձնաժողովը կամ վերահսկիչ մարմինները համալրված լինեն նաև ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներով, քանզի այդ մարմինները չունեն քաղաքականություն մշակելու առաքելություն և սոսկ սահմանափակվում են արդեն իսկ ընդունված օրենսդրությամբ ու հաստատված ծրագրերով նախատեսված կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությամբ: Պարզապես հարկ է այնպիսի կատարյալ կառուցակարգեր ներդնել, որպեսզի մյուս կողմից բացառվի ընդդիմադիր ուժերի կողմից իրենց ընձեռած հնարավորությունը չարաշահելու և այն բացառապես քաղաքական պայքարի միջոց կիրառելու գայթակղությունը: Ընդհանրապես, հարկ է հիշյալ կառույցների լիազորությունների այնպիսի շրջանակ ընտրել և այնպիսի ընթացակարգեր նախատեսել, որպեսզի չընկնենք մեկ այլ ծայրահեղության մեջ: