Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ Tasnim
Քաղաքականություն

Քոչարյանի ինքնակենսագրականի տողատակը. հանրային քննարկման բացառումն ու դավադրության տեսության հետևանքները.

Նախօրեին համացանցում հայտնվել էր Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրականից մի հատված, որ առնչվում էր հոկտեմբերի 27–ի ողբերգական դեպքերին: Քոչարյանը բավական մանրամասն, տեղ–տեղ գեղարվեստական լեզվով համեմված ներկայացնում էր, թե ինչով է զբաղված եղել այդ օրը՝ նախքան ցավալի դեպքը և դեպքից հետո: Ընթերցողներից շատերը վստահաբար արդեն ծանոթ են գրքի այդ հատվածին, հետևաբար չենք զբաղվի դրա նկարագրությամբ:

Առավել հետաքրքրական է ոչ այնքան այն, որ նման մանրամասնություններով տեքստ հրապարակվում է այն պահին, երբ Քոչարյանը մեղադրյալի աթոռին է, այլ, որ Քոչարյանի ինքնակենսագրական գիրքը շանս է տալիս որոշակիորեն վերանայելու հին համակարգի մասին մեր պատկերացումները: Խոսքն այստեղ այն մասին չէ, որ Քոչարյանը բացում է այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են հիմնովին փոխել իր մասին հանրային ընկալումը կամ էլ գլխիվայր շրջել քաղաքական դաշտը: Ոչ էլ այն մասին է, որ գիրքն ու դրա բովանդակությունը պետք է ընդունել հալած յուղի պես: Ամենևին:

Խոսքն այն մասին է, որ Հայաստանի երկրորդ նախագահը ներկայացնում է իր ժամանակների հետաքրքիր իրադարձությունների մասին իր մոտեցումները՝ դրանք համեմելով որոշակի մանրամասներով, մանրամասներ, որոնք տարիներ շարունակ կա՛մ հայտնի չեն եղել, կա՛մ էլ մեկնաբանվել են ավելի շուտ բամբասանքի կամ «հավաստի աղբյուրների» մակարդակով: Ինչքանով են Քոչարյանի հայտնած մանրամասները իրականություն, դժվար է ասել: Բայց ինքնակենսագրականով Քոչարյանը դաշտ է բացում, որպեսզի այնտեղ ներկայացված հերոսները ևս սկսեն խոսել:

Իսկ խոսել պետք է, ինչքան էլ որ ցավոտ լինի շատերի համար, որովհետև նախորդ համակարգի հիմնական թերությունը հենց խոսքի բացակայությունն էր, հանրային քննարկման բացառումը, որը փոխակերպվում էր առավելապես դավադրության տեսություններով: Դավադրության տարբեր տեսություններն էլ սովորություն ունեն հայտնվել այնտեղ, որտեղ կա խոսքի, կապակցված ու ռացիոնալ մտքի, հաղորդակցության վակուում: Ինքնին դավադրությունը աշխարհը մեկնաբանելու հեշտ տարբերակներից մեկն է, երբ բազմաշերտ, հակասական իրողությունների շարքը ամբողջացվում է սև–սպիտակ գույներով ու միանշանակությամբ:

Այս իմաստով շատ լավ է, որ կան այնպիսի ինքնակենսագրականներ, որոնք անկախ իրենց բովանդակության ճշմարտացիությունից, հին համակարգի մասին խոսակցությունը միանշանակության դաշտից բերում են հակասականության, բազմաթիվ նյուանսների, բազմաթիվ հակադիր տեսակետների ու տեղի ունեցածի բազմաթիվ շերտերի հակադրման դաշտ:

Հայաստանում տարիներ շարունակ քաղաքականությունը եղել է փակ, և եթե չլիներ տեխնոլոգիական այն թռիչքը, որ եղավ աշխարհում ու հասավ նաև մեզ, գուցե այդպես փակ էլ մնար քաղաքականությունը: Նույնիսկ տեխնոլոգիական նման թռիչքի ու դրա թելադրած պայմաններում էր քաղաքականությունը փորձ արվում պահել հնարավորինս փակ: Հիմա, երբ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, որի հիմնական ուղերձը կարելի է ձևակերպել, որպես քաղաքականության վերադարձ հասարակությանը կամ հասարակության ակտիվ քաղաքականացում, խնդիր կա հասկանալու, վերլուծելու նախորդ համակարգը իր բազմաշերտությամբ ու հակասականություններով:

Հատկանշական է, որ հենց Քոչարյանի ինքնակենսագրականն է դառնում այդ բազմաշերտ հայացքի մեկնարկային ազդակը, որովհետև լինելով հին համակարգի ճարտարապետներից մեկը, միաժամանակ հայտնվելով նոր ձևավորվող համակարգում մեղադրյալի կարգավիճակում՝ Քոչարյանը փաստացի չունի կորցնելու ոչինչ, ինչի արդյունքում էլ ակամայից, գուցե սեփական այլ մոտիվացիաներից ելնելով՝ սկսում է պատմել մանրամասներ՝ բնականաբար իր մոտեցմամբ ու մեկնաբանմամբ: Էականն այստեղ, սակայն, Քոչարյանն ու իր գիրքը չեն: Էական է վերջապես ձերբազատվել միանշանակության սինդրոմից ու փորձել բավական բարդ պրոցեսները չպարզունակեցնել: Սա ոչ թե պատմագիտական խնդիր է, այլ շատ կոնկրետ քաղաքական, որովհետև ինչ լեզվով մենք մեկնաբանում ենք պատմությունը, այդպես էլ հակված ենք պատկերել ու մեկնաբանել ներկան: Չի կարող անցյալը նկարագրող լեզուն լինել պարզունակ, իսկ ներկան նկարագրվի բազմագույն ու բազմաշերտ: