Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆ
uncategorized

«Գազի սակագնի հարցում մեծ վրիպում է թույլ տրվել»

Էներգետիկ–փորձագետ Էմիլ Սահակյանը համամիտ է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ օրերս կատարած հայտարարության հետ, որ առաջիկայում գազի գնի բարձրացման խնդիր չի լինի: Փորձագետի կարծիքով, հույս կա նաև, որ թանկանալու փոխարեն կարող է անգամ գազի գնի նվազում տեղի ունենալ, բայց այդ ամենին հասնելու համար հարկավոր է ոչ միայն աչալուրջ ու խելացի գտնվել, այլ համաձայնագրերում տեղ գտած խառնաշփոթին մանրամասն ծանոթանալ: Ինչ վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված՝ գազի մատակարարման մի շարք համաձայնագրերին, ապա դրանք այնքան խճճված են, որ իրականում ոչ մասնագետի համար դժվար է այդ ամենից գլուխ հանելը:

Է. Սահակյանը, Oragir.info-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից ընդունած 2013 թ.–ի 1349–Ա՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առք ու վաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին որոշմանը և ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված ՀՀ բնական գազի առք ու վաճառքի ժամանակ գների ձևավորման կարգին, նշեց, որ ստացվում է՝ 2013 թվականից երկու երկրների միջև կնքված համաձայնագրերով ռուսական կողմն է որոշում, թե Հայաստանի սպառողին մատակարարվող գազի սակագինը ինչպես պետք է հաշվարկվի: Այս դեպքում բնական հարց է ծագում, թե Ռուսաստանն իրականում ի՞նչ կապ կարող է ունենալ Հայաստանի ներսում ձևավորվող գների հետ, քանի որ այն ցանկացած երկրի ներքին գործն է: Բայց պարզվում է, որ հայկական կողմի թուլության պատճառով հիմա ազգովի հայտնվել ենք ռուսական աքցանի մեջ:

«Փաստորեն համաձայնագրերով թելադրվում է Հայաստանին, թե սպառողին մատակարարվող գազի սակագինն ինչ մեծություն պետք է ունենա: Ես համարում եմ, որ նման մոտեցումը միջպետական հարաբերությունների պարագայում նոնսենս է, քանի որ որևէ երկիր իրավունք չունի այլ երկրի թելադրել, թե իր երկրի ներսում գազի կամ էլեկտրաէներգիայի սակագինն ինչքան պետք է լինի: Մատակարարող երկիրը կարող է միայն իր կողմից մատակարարվող գազի սակագինը սահմանել, բայց այլ պետության ներքին գործերին խառնվելու իրավունք չունի: Ես կարծում եմ, որ այս հարցում, ի դեմս Հայաստանի կառավարության, 2013 թ.–ին մեծ վրիպում է թույլ տրվել»,– ասաց Է. Սահակյանը:

Հիշեցնենք, որ 2013–ին ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանն է եղել: Եվ փաստորեն նրա մասնակցությամբ կամ առնվազն գիտությամբ են այդ համաձայնագրերը կնքվել: Եվ չնայած Ռուսաստանը հայկական էներգետիկ համակարգում մեծ ծավալի մասնակցություն ունի, այդ թվում 100 տոկոսով տիրապետում է ողջ գազամատակարարման համակարգին, սակայն այդ պարագայում անգամ չի կարող այլ երկրի տարածքում կառավարության համաձայնությամբ սահմանել ո՛չ դրա շահագործման կարգը, ո՛չ էլ ներքին սակագինը: «Բնական է, որ Ռուսաստանը պետք է ցանկություն ունենա իրեն պատկանող սեփականությունն այնպես շահագործել, որ առավելագույն շահ ստանա, իսկ Հայաստանը պետք է կարողանա ընդդիմանալ այդ ցանկություններին, ինչը, ցավոք, չի արել: Եվ այդ պատճառով է, որ այնպիսի բովանդակությամբ համաձայնագրեր են կնքվել, որոնք առնվազն կարելի է արտառոց համարել: Եվ ես խորհուրդ կտամ մեր իշխանություններին պարզել, թե ովքեր են մասնակցել այս բանակցություններին և ովքեր են նման համաձայնագրեր կնքել»,– ասաց Է. Սահակյանը:

Համաձայնագրերում նախապայմաններ նույնպես կան, որոնցից մեկով, օրինակ, ՀՀ մատակարարվող գազի սակագինը կապվում է Ռուսաստանի Օրենբուրգի մարզին մատակարարվող գազի սակագնի հետ: Նման լծակներով ցանկացած պահի Ռուսաստանը կարող է Օրենբուրգում բարձրացնել գազի սակագինը և դրանով Հայաստանին պարտադրել նույնն իրականացնել: «Սա ճնշում գործադրելու լծակ է, որն ամեն պահի կարող է օգտագործվել: Մյուս լծակը գազի ջերմարարության, այլ կերպ ասած՝ գազի կալորիականության հարցն է: Այսինքն, գազի մատակարարման պայմանագրում նշված է, թե տվյալ արժեքով ինչ կալորիականության գազ պետք է մատակարարվի: Եվ եթե կալորիականությունը փոխվում է, ապա գազի մատակարարման գինն էլ պետք է փոխվի: Ի դեպ, գազի կալորիականությունը սահմանված է 1 խորհանարդ մետրի համար 7900 կիլոկալորիա, որը նվազագույն ցուցանիշն է: Դրանից ցածր պարզապես չի լինում: Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի կալորիականությունը , սակայն, տատանվում է մինչև 8600: Այսինքն, վաճառվող բնական գազի սակագնի՝ ռուսական կողմի ներկայացված վերահաշվարկի ընթացքում գազի սակագինն աճում է 7–10 %–ով: Դա քիչ գումար չէ: Փաստորեն ստացվում է, որ անգամ պայմանագրերով սահմանված սակագինն իրական թիվ չէ, այլ շինծու մի թիվ է, քանի որ վերահաշվարկի ժամանակ մատակարարվող գազի գինն աճում է, որովհետև Ռուսաստանից մատակարարվող գազի սակագինը կախվածության մեջ է գազի կալորիականությունից: Դա աննորմալ մոտեցում է, քանի որ գազի օգտագործման արդյունավետությունը կախված է գազի որակի հաստատուն լինելուց: Այսինքն, կարևոր է կայուն և հաստատուն որակի գազ մատակարարելը, և այն հարկավոր է նախապես հստակ սահմանել, ոչ թե մի բան սահմանել, բայց մեկ այլ բան անել և արհեստականորեն գին բարձրացնել»,– ասաց Է.Սահակյանը:

Փորձագետի կարծիքով, բանակցող կողմերի ոչ կոմպետենտ լինելու պատճառով է Հայաստանը հայտնվել նման իրավիճակում: Եվ հիմա կտրուկ քայլեր անելը կհանգեցնի երկու երկրների միջև լարվածության: Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ բանակցությունների ժամանակ ճնշում գործադրել պետք չէ: «Իրավիճակը բարդ է, բայց մեր կողմից բանակցողները պետք է այնքան գիտակցություն և գրագիտություն ունենան, որ ռուսական կողմին տեխնիկապես ստիպեն, որպեսզի այսօրինակ հարցերը ճիշտ լուծումներ ստանան»,– ասաց Է. Սահակյանը: