Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ը
Հասարակություն

Պետք է առաջ գան ազգային, պետական, հանրային նպատակները և ի վերջո պետք է տեղի ունենա ծառայություն հանուն այդ նպատակների. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է. «Ուրախ ենք վերստին ողջունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Օգտվելով առիթից՝ ցանկանում ենք մեր շնորհավորանքները բերել Ձեզ, ինչպես ընտրությունների բարեհաջող կազմակերպման, անցկացման, որը բարձր գնահատվեց դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների կողմից, այնպես էլ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի արձանագրած տպավորիչ արդյունքների համար: Մեր ժողովուրդը վերստին իր վստահությունն արտահայտեց Ձեր նկատմամբ, հույսով, սպասումով ու ակնկալիքներով իր առաջընթաց, իր ապահով ու խաղաղ կյանքի: Գիտենք, որ մեր երկրի առջև կան ծառացած բազում խնդիրներ, դժվարություններ, մարտահրավերներ, որոնք պահանջում են մեր աշխարհասփյուռ զավակների, մեր հասարակական, քաղաքական բոլոր ուժերի միասնությունը, միաբանությունը, մեր ազգային ներուժի համախմբումը, համերաշխության, հանդուրժողականության, ներողամտության, ոգու հզորացումը, որով մենք հնարավորություն պետք է ունենանք իրականության առաջնորդելու դարավոր իղձերն ու երազները՝ բոլորիս համատեղ ջանքերով, բոլորիս համերաշխ գործակցությամբ:

Վստահ ենք, որ մեր ժողովրդի այս բարձր գիտակցությունը պետք է զորացնի ազգի յուրաքանչյուր անհատին՝ իր ջանքերն անվերապահորեն ներդնելու հայրենիքի շինության, հայրենիքի առաջընթացի նվիրական և սուրբ գործին: Մեր եկեղեցին նույնպես իր բոլոր ջանքերն ի գործ պետք է դնի ազգային միաբանության զորացման, մեր ժողովրդի ներուժի համախմբման և այն բոլոր հնարավորությունների օգտագործման, որոնցով պետք է կարողանանք նաև արձանագրել մեր կյանքի հաջողությունները: Մաղթում ենք հաջողություններ Ձեր բոլոր հայրենաշեն ծրագրերի և իղձերի իրականացման գործում»:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների, մաղթանքների և ջերմ խոսքերի համար՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ թևակոխել ենք կարևոր փուլ: «Այս նոր ժամանակաշրջանը լավ առիթ է վերաիմաստավորելու մեր ինչպես երրորդ հանրապետության, այնպես էլ մեր ժողովրդի հազարամյա պատմությունը: Հույս ունեմ, որ այն ինչ այսօր Հայաստանում տեղի է ունենում՝ պետք է դառնա մի յուրօրինակ ապացույցն այն բանի, որ մենք մեր պատմության ընթացքում մեր ունեցած սխալներից և ընդհանրապես մեր դժբախտություններից, անհաջողություններից և հաղթանակներից կարողացել ենք մի ընդհանրական և կենարար դաս քաղել, որը պետք է կարողանանք ծառայեցնել մեր ժողովրդի, մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության բարօրությանը և ընդհանարպես մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությանը: Կարևոր եմ համարում ընդգծել, որ տեղի ունեցող փոփոխությունները լուրջ արժեքային հիմք ունեն և ամենակարևոր արժեքը, որ պետք է մեր կյանքում դառնա առօրեական՝ հարգանքն է ուրիշների, ինչպես նաև սեփական իրավունքների նկատմամբ, որովհետև, կարծում եմ, որ շատ կարևոր է, որպեսզի մարդը կարողանա հետևողական լինել իր իրավունքներին, ինչը նաև պետք է հանգեցնի ուրիշների իրավունքների նկատմամբ հարգանքի: Քաղաքացիական, քաղաքական, և ընդհանրապես անհատական փոխադարձ հարգանքի միջավայրն ամենակարևոր բանն է և կարևոր է, որ այն մեր երկրում ամուր արմատներ ձգի:

Ընդհանուր առմամբ, մեր երրորդ հանրապետության պատմության մեջ հաճախ է պատահել, երբ ժողովրդավարությունը շփոթել են ամենաթողության հետ, ժողովրդավարությունը շփոթել են թուլության հետ, կամ քաղաքավարությունն են շփոթում թուլության հետ: Ի դեպ, ասեմ, որ դա շարունակվում է, և մենք հույս ունենք, որ այդ արժեքների փոփոխությունն առաջին հերթին տեղի կունենա: Փոխադարձ հարգանքը, ազատությունների հարգումը և մեր հավաքական օրակարգի ու շահերի գիտակցումն է այն կարևոր անելիքը, որ մենք առաջիկայում պետք է իրականացնենք, որովհետև իսկապես սա մի շրջափուլ է, որտեղ անհատական նպատակները պետք է մինչև վերջ դուրս շպրտվեն մեր ընկալումներից և գիտակցումներից:

Պետք է առաջ գան ազգային, պետական, հանրային նպատակները և ի վերջո պետք է տեղի ունենա ծառայություն հանուն այդ նպատակների, և մենք տրամադրված ենք հենց այդպես: Կրկին շնորհակալ եմ և ուրախ, որ այստեղ եմ, որովհետև ամեն անգամ մեր հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությունն ինձ համար շատ կարևոր է և այստեղ լինելը մտորելու լավ առիթ: Շնորհակալ եմ, որ այդ առիթը ընձեռում եք, հույս ունեմ, որ շատ առիթներ կլինեն այս ամենի մասին խոսելու»: