Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆ
uncategorized

Ոզնու փշերի ու «սննդակարգի» միֆերը

Մենք գիտենք, որ...

Ոզնիներն իրենց փշերի վրա բույն են տեղափոխում սնկեր, խնձորներ և այլ մրգեր ու պահեստավորում ձմռանը ուտելու համար:

Իրականում այդպես չէ:

Հարցն այն է, որ ոզնու փշերն ըստ էության նրա մազերն են և մաշկին այնքան էլ ամուր չեն կպած: Դրանք նախատեսված են միայն ինքնապաշտպանության համար և չեն կարող անգամ թեթև քաշ ունեցող բան տեղափոխել: Իսկ ձմեռվա պաշար ոզնուն պետք չէ. ձմռանը նա քուն է մտնում:

Սովորական ոզնին ոչ մեծ չափերով կաթնասուն կենդանի է։ Մարմնի երկարությունը հասնում է 20—30 սանտիմետրի, պոչը մոտ 3 սմ է, զանգվածը՝ 700—800 գրամ։ Ականջները համեմատաբար մեծ չեն (սովորաբար 3,5 սմ–ից կարճ)։ Դունչը երկարավուն է։ Կենդանու քիթը սուր է և մշտապես խոնավ։ Վերին ծնոտի վրա ունեն 20 մանր և սուր ատամներ, իսկ ստորին ծնոտի վրա՝ 16–ը։ Թաթերի վրա ունի 5 մատ՝ սուր եղունգներով։ Հետին վերջույթներն ավելի երկար են, քան առջևի վերջույթները։ Սովորական ոզնիների փշերը կարճ են, 3սմ–ից ոչ ավելի: Փշերի վերին մակերևույթը հարթ է, գունավորումը՝ փոփոխական՝ բաց գույնից մինչև գորշավուն։

Ներսից դրանք սնամեջ են՝ լցված օդով։ Փշերն աճում են այնքան արագ, որքան մազերը։ Փշերի միջև աճում են ոչ խիտ, կարճ մազեր։ Գլուխը ծածկված է կոշտ և սովորաբար մուգ գունավորմամբ մազերով։ Սովորաբար ոզնի հանդիպում է այգիներում, թփուտներով և բուսականությամբ առկա գետերի հովիտներում, երբեմն՝ հացահատիկային ցանքատարածքներում և բանջարանոցներում: Ակտիվ են գիշերը։

Ձմռանը քուն են մտնում։ Սնվում են միջատներով և մանր ողնաշարավորներով (այդ թվում՝ օձերով), նաև սատկած մանր կենդանիներով և թռչուններով։ Ոզնիները այն բացառիկ կենդանիներից են, որ անգամ կրետ և մեղու են ուտում, քանի որ սրանց թույնը նրանց վրա չի ազդում: Ոզնիները հատապտուղներ և մրգեր չեն ուտում, քանի որ նրանց օգանիզմը դրանք ուղղակի չի մարսում: Դա նույնն է, որ գայլին կերակրես կաղամբով: Իհարկե, կարելի է տեսնել, որ ոզնին փորփրել է ընկած միրգը, բայց դա նա անում է միայն մրգի ներսի որդերն ուտելու համար, իսկ միրգը չի ուտում:

Մոլորությունը, թե ոզնիները փշերի վրա հատապտուղներ են տեղափոխում, շատ հին պատմություն ունի: Առաջին հիշատակությունն արել է հին հռոմեացի գրող Պլինոս Ավագը իր «Բնական պատմություն» գրքում՝ դեռևս առաջին դարում գրելով, որ ոզնիները ծառ են բարձրանում, խնձորները գցում, փշերի վրա տեղափոխում բույնը և պահեստավորում ձմռան համար: Պարզ է, որ այս ամենը իրականությանը չի համապատասխանում: Բայց պարզ է նաև այն, որ ցանկացած երեխա հեքիաթներից, գրքերից, նկարներից և մուլտֆիլմերից գիտի, որ ոզնին խնձոր է սիրում և այն փշերի վրա է տեղափոխում:

Ոզնիները իրոք օգտակար կենդանիներ են: Ոչ մի գյուղացի իր այգում նկատած ոզնուն չի վնասում: Առաջին հերթին նրանք ոչնչացնում են այգու վնասատու միջատներին, բացի այդ, սովորաբար ոզնու առկայությունը օգնում է տարածքը օձերից մաքրելուն: Հարցն այն է, որ անգամ գյուղացիները չգիտեն, որ ոզնին միրգ չի ուտում, և նրան իրենց այգում մնալու համար փոխանակ մսի կտորներ տան, չգիտես ինչու՝ միրգ են տալիս: Արդյունքում ոզնին նեղանում և հեռանում է այդտեղից: