Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ռոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների
uncategorized

Հրանտ Վարդանյան. «Իզուր չէ, որ Կիկոսի մահվան պատմությունը կպած է մեզ, բայց «բա որ»–ն անցել է»

Oragir.info-ի հյուրն այս անգամ ռեժիսոր Հրանտ Վարդանյանն է: Նրա հետ զրուցել ենք ներհայաստանյան գործընթացների, ինչպես նաև մշակույթի և մի շարք այլ հարցերի շուրջ:

Լճացումից պետք է ազատվել. ազատների ազատ երկիրը

Սկսելով վերջին՝ ԱԺ արտահերթ ընտրություններից, ռեժիսորը նախ ընդգծեց.

«Առաջին անգամ ամրագրվեց անկաշառ ընտրություն: Սա առավելագույնն էր և կարևորը, ինչն այսօր պետք էր»:

Իսկ թե այդպիսով արդյո՞ք հեղափոխությունն ավարտվեց, Հրանտ Վարդանյանը նկատեց. «Բոլորը սպասում են ինչ–որ ֆոկուսնիկության: Բայց այդպես չէ, սա մի գործընթաց է, որն անընդհատ կատարվում է: Լճացումից է պետք ազատվել: Հեղափոխությունը լճացումից ազատվելու, առաջ գնալու համար էր: Մարդիկ հոգնել էին, զզվել այդ նույնությունից: Հիմա բոլորս էլ հույս ունենք, որ ինչ–որ բաներ կարող են փոխվել, այդ թվում՝ բոլշևիկյան մտածելակերպը, միակուսակցականության առավելությունը… Այսօր գալիս են ժամանակներ, որտեղ պետք է նոր քաղաքական դաշտ ձևավորվի, որովհետև քաղաքական, դասական կուսակցությունները մեր երկրում այդպես էլ չկայացան: Քաղաքական գործիչներից շատերը իրենց գործունեությունը ժառանգել էին կոմունիստականից, իսկ Դաշնակցությանն ու նորաստեղծ ազատատենչ և անկախական կուսակցություններին չեզոքացրեցին տարիներ շարունակ: Պարույր Հայրիկյանին, Հայաստանի սուվերենության ու անկախության համար պայքարողներին գցեցին երկրորդ պլան: Քաղաքական դաշտը ձևավորվում է ազատների ազատ երկրում, որովհետև ոչ թե դիկտատուրան ու միակուսակցականությունն են կարևոր առողջ հասարակության համար, այլ ազատ ու անկաշկանդ միտքն է կարևոր, որպեսզի քաղաքականության մեջ ի հայտ գան նոր մարդիկ»:

Նա շեշտեց՝ նախկինում խորհրդային գաղափարախոսությունից չէին ազատվում, իսկ հիմա հույսեր կան, որ քաղաքականությունը ավելի ազատ, համարձակ ու անկաշկանդ կարող է լինել: Ըստ ռեժիսորի, սակայն, վերջին 6 ամիսները բավարար չէին այդ առումով մեծ փոփոխություններ սպասելու համար:

«Հիմա տեսնում ես՝ մարդիկ մի գաղափարախոսության ջատագով են, բայց մի օրում փոխվում, դառնում են մեկ այլ գաղափարախոսության ջատագով: Սա նշանակում է, որ հիմքեր և համոզմունքներ չեն ունեցել վերջիններս: Այսինքն՝ մի կուսակցությունից մի կուսակցություն թռչող թիթեռների ինչ–որ խումբ էր քաղաքականության մեջ: Այնպես չի լինում, որ մարդը մեկ օրում փոխվի: 6 ամիսը ժամանակ չէ: Հիմա պետք է օրենքներն աշխատեն, որոնք, եթե անգամ աշխատում էին, ապա միայն ներկուսակցական, ներկլանային, ներցեղային սիստեմների համար էին»,–ասաց նա՝ հավելելով՝ երբ օրենքը բոլորի համար հավասար կլինի, այդ ժամանակ հասարակությունը կսկսի զարգացում ապրել:

Հայրենասիրությունը սկսեցին պրոպագանդել. հասարակությունը հոգու կռիվ ուներ

«Քաղաքացիական հասարակության կայացումը տեղի չունեցավ մի պարզ պատճառով՝ քաղաքը քանդվեց, քաղաքացին քանդվեց. կոլխոզնիկների կլանային սիստեմ ձևավորվեց, այն էլ՝ Կրեմլի դեմքին նայող: Մինչև սա չվերանա, մինչև ինքնուրույնություն չլինի, հասարակությունը ազատ չապրի, ոչ մի զարգացում չի կարող լինել: Քաղաքը պետք է զարգանա, իսկ քաղաքականությունը քաղաքն է և անկաշկանդ քաղաքացին, որի ազգային շահը և ազգային նշաձողը պետք է լինի համամարդկային արժեքների տեսանկյունից ձևավորվող: Քաղաքը պահել, պահպանելու փոխարեն սնկի նման աճեցին կուսակցությունները, որոնցից յուրաքանչյուրը սնվում էր տարբեր աղբյուրներից, իսկ լավ ուսումնասիրելու դեպքում կտեսնենք, որ դրանց մեծ մասի աղբյուրը, ի վերջո, նույնն էր»,–շեշտեց մեր զրուցակիցը:

Ռեժիսորի խոսքով՝ այս ապրիլին հասարակությունը դուրս եկավ, որովհետև ոչ թե հացի ու նյութի, այլ հոգու կռիվ ուներ անելու, հին ու մաշվածից ազատվելու կռիվ ուներ, շատ ափսոս, որ այդ ամենը նշվեց օտար բառով «դուխով»:

«Այսինքն՝ լճացման միջից դուրս գալու համար դուրս եկան: Անարդարությունների մեջ ապրելուց է ուզում ազատվել հասարակությունը: Երիտասարդությունը այլևս չի ուզում ապրել հին մեյմունությունների մեջ: Չի ուզում ապրել թե՛ սուտ հայրենասիրության լոզունգների, թե՛ հին չեկիստական ու կոմունիստական տափակ ճառամտածողությամբ: Հայրենասիրությունը սկսեցին պրոպագանդել, որ սրտխառնոց էր առաջացնում, չէ որ այն չեն պրոպագանդում, հայրենասիրությունը մարդու մեջ, արյան մեջ պետք է լինի, նրա աշխատանքի և ուսուցման ու շրջապատին վերաբերվելու մեջ… Պետք չէ հայրենասիրությունը լոզունգներով պրոպագանդել, հարկավոր է հայրենիքն այնպիսին սարքել, որ հայրենասիրության մասին ոչ ոք չմտածի, բայց հարկ եղած դեպքում հայրենիքի համար մեկ վայրկյանում բոլորը ոտքի կանգնեն: «Ես քեզ շատ եմ սիրում իմ երկիր, հայրենիք» բովանդակությամբ պաստառներ կպցնելը հենց սուտն է՝ «պապսան», որն ականջ ու աչք էր ծակում…

Շատ երկրներում հայրենասիրության մասին չեն գոռում, այն ամեն օրվա աշխատանք է: Պետք է այսօր ապրել ամեն օրով, ամեն օրը սիրո մեջ ապրել, զգալ, թե որտեղ ես ապրում և ինչքան պատասխանատու ես եղածի համար: Քո հողն ու ջուրն այնքան պետք է կպած լինեն քո հոգուն ու մարմնին, որ դու դրա մասին անգամ չմտածես կամ մտածես միայն այն ժամանակ, երբ կարիքը կա… Քո քաղաքի, գյուղի ու սարի մասին երգելու, բայց այդ ամենն ախտոտված պահելու մեջ սուտ ու կեղծիք կա: Ավելի ռեալ ու կենդանի է պետք տեսնել շրջապատը՝ շինծու բաներից հեռու…»,–ընդգծեց Հ. Վարդանյանը:

Քաղաքական դաշտը բամբասանքից այնկողմ չի գնում

Վերադառնալով զարգացումներին՝ ռեժիսորի հետ զրուցեցինք նաև այն դիրքորոշումների մասին, համաձայն որոնց՝ «ավելի քան 70 տոկոս ձայնը որոշակի վտանգներ է պարունակում»: Անդրադառնալով այդ կարծիքներին ու նախորդ տարիների հետ արվող համեմատություններին՝ Հ. Վարդանյանը շեշտեց.
«Իզուր չէ, որ Կիկոսի մահվան պատմությունը կպած է մեզ. վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին: Հիմա ի՞նչ, կռկռա՞լ, վախերից խոսե՞լ ու ոչինչ չանել, նստած քարին… Իհարկե, լավ կլիներ, որ ավելի ուժեղ հակադրվող կողմեր լինեին, բայց քաղաքական գործունեությամբ զբաղվող բոլոր ինստիտուտները փչացրել էին հները, իսկ փչացողներն էլ գումարների ու շահերի դիմաց հաճույքով փչացել էին… Է, թող չփչանային: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այսօր նոր քաղաքական դաշտ պետք է ձևավորվի, որ հակադրվեն նորերին, ի օգուտ երկրի կարողանան առողջ քննարկումներ անել: Կա մտահոգություն, թե՝ ահա 70 տոկոսն իրենք են… Բայց ես չեմ կիսում այդ մտահոգությունը: Այդ ամենը կտաշվի ու կընկնի իր տեղը, ոչ մի բանից վախենալ պետք չէ: Սուտ «պանիկաների» մեջ ընկնելն էլ կիկոսավարություն է… «Բա որ այսպես լիներ»…

«Բա որ»-ն անցել է: Նաև հարց է ծագում, թե այն ժամանակ ինչո՞ւ այդքան չէին անհանգստանում: Մեծ հաշվով՝ քաղաքական դաշտը բամբասանքից այնկողմ չի գնում, ռեալ ոչ մի խոսակցություն չես լսում փառահեղ ծրագրերի մասին, իսկ նրանք, ովքեր լուրջ բաներ են ասում, այս կամ այն պատճառով հերքվում են հենց հասարակության կողմից, ըստ երևույթին՝ տեղ չեն հասնում: Բոլորը սկսում են բոլորին փնովել՝ շատացնելով աղբը, գործից խոսե՛ք:

Այս երկրում այնքան գործ կա անելու, որ ամբողջ ազգը 24 ժամ աշխատի՝ չի բավականացնի: Այսօր պետք է պլանավորել վաղվա օրը, ամիսը, տարին ու աշխատել: Այնքան բան կա անելու, որ ժամանակ չեք էլ ունենա իրար քննադատելու, իսկ բամբասանքի վրա քաղաքական դաշտ չի կարող ձևավորվել»:


«Քցիբության» է մատնված մշակույթը…

Ինչ վերաբերում է մշակույթին, առկա ու շարունակական խնդիրներին, ռեժիսորը շեշտեց, որ 30 տարի ոչինչ չի արվել, ինչ էլ արվեց՝ կիսատ ու պռատ:

««Քցիբության» է մատնված այս ամենը: Մշակույթը ինքն իրենով խնամք և ռեսուրս է պահանջում: Պետք է ռեսուրսներ ծախսել թե՛ պատմամշակութային կոթողների, թե՛ժամանակակից արվեստի և թե՛ առհասարակ հինը պահելու և պահպանելու, նորն ու նորագույնն էլ ստեղծելու համար: Բայց երկար ժամանակ ոչինչ չենք արել: Իսկ արվածն այնքան քիչ է… Մշակույթը, մեր արվեստը պրոպագանդելու ճանապարհը կիսատ է և աղքատիկ, այդ ինստիտուտը չկայացավ: Հիմա պետք է դրա մասին մտածել: Կկորչի այն պետությունը, բանակը, հզորությունը, եթե իր մշակույթով չի զբաղվում, եթե սեփական մշակույթի պաշտպանը չի: Իսկ կարևորը հենց դա է, որովհետև մենք մեր տեսակը, մշակույթը, մեր տարազն ու պատմությունը պահպանելու խնդիր ունենք: Մեր կինոն ու թատրոնը հնչեցնելու կարիքը ունենք, մեր երգն ու պարը մաքրելու կարիքը ունենք: Երկար տարիներ աշխատանքները կիսատ են արվել, իսկ վեց ամիսների ընթացքում հրաշքներ պահանջելը առնվազն մանկամտություն է»,-եզրափակեց մեր զրուցակիցը: