Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում
Հասարակություն

Ինչո՞ւ է շահարկվում Արցախի խնդիրը

Սասուն Միքայել յանի հայտնի հայտարարությունից հետո արցախյան խնդիրը դարձել է նախընտրական քարոզարշավի հիմնական թեմաներից մեկը: Նորմալ կլիներ, որ արցախյան խնդիրը քննարկվեր քաղաքական ուժերի կողմից ծրագրերի, հայեցակարգերի բանավեճի կոնտեքստում: Սակայն գործ ունենք առավելապես ոչ թե քննարկման, այլ շահարկումների հետ:

Հասկանալի է, որ շատ հարցեր այս օրերին ներկայացվում են առավել սուր երանգներով՝ ընտրողներին գրավելու համար: Տրվում են հաճախ անիրականանալի խոստումներ, արվում են քննադատություններ, որոնք առավել հանդարտ պայմաններում չէին արվի: Բայց Արցախն ու արցախյան խնդիրն ընդհանրապես շահարկելը քարոզարշավի ընթացքում, առավել ևս այն պայմաններում, երբ չկա այդ խնդրի մասին որևէ խորքային–բովանդակային բանավեճ, նշանակում է ոչ միայն ի ցույց դնել քաղաքական խոսքի սնանկությունն ու այն կարևորագույն ու բարդ թեմայով լցնելու տխուր միտումը, այլև ստեղծել որոշակի ներքին և արտաքին լարում Արցախի շուրջ:

Արցախի խնդիրը բավական ցավոտ է ընկալվում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախի Հանրապետությունում, ընդ որում, բոլոր մակարդակներում՝ թե՛ վերնախավերի, թե՛ հասարակության: Այս ցավոտ շահարկումներից ոչ միայն հնարավոր չէ շահել նախընտրական դիվիդենտներ, ընդհակառակը, կա վտանգ լարվածություն մտցնելու Հայաստանի և Արցախի միջև, ինչպես նաև ստեղծել խոցելի տեղեկատվական ֆոն Հայաստանում ընթացող գործընթացների շուրջ, որը, բնականաբար, ուրախությամբ կընդունեն թշնամական Բաքվում:

Որևէ կերպ չարդարացնելով Սասուն Միքայել յանի հայտնի հայտարարությունը, միաժամանակ հասկանալով հանդերձ, որ Հայաստանի ու Արցախի միջև կան որոշակի տարընթերցումներ, որոնք առաջացել են թավշյա հեղափոխությունից հետո, չենք կարող չարձանագրել, որ սա այն թեման չէ, որ այսպիսի անփութությամբ շահարկվի նախընտրական քարոզարշավի ընթացքում: Այս իմաստով հատկանշական է նախօրեին Արա Բաբլոյանի հնչեցրած հորդորը՝ Արցախի հարցով քննարկումների նման տոնայնությունը բացառել քարոզարշավի ընթացքում: Հուսանք՝ գոնե քարոզարշավի կեսից այս հորդորը լսելի կդառնա: