Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Թբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակի
Աշխարհ

Ալիեւը Մինսկում էր. ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություն է հասունանում

Նոյեմբերի 19-ին Մինսկում կայացան Բելառուսի եւ Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունները: Երկու նախագահներն էլ բարձր են գնահատել երկրների միջեւ առկա համագործակցությունը եւ անձնական հարաբերությունները: Բելառուսի եւ Ադրբեջանի հարաբերությունները երկուստեք որակվել են որպես ռազմավարական գործընկերային: Ալիեւ-Լուկաշենկո առանձնազրույցը տեւել է շուրջ երկու ժամ, դրան հետեւել են բանակցություններ ընդլայնված կազմով: Բանակցությունների ընթացքում հիմնական շեշտը դրվել է առեւտրատնտեսական եւ լոգիստիկ համագործակցության վրա:

Ընդհանրապես, հանդիպումն անցել է բավական ջերմ մթնոլորտում: Կողմերը բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել միմյանց հասցեին: Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսում Ադրբեջանն ընկալում են որպես շատ բարեկամական, եղբայրական երկիր, որի հետ ամենատարբեր մակարդակներում հաստատվել են լավ հարաբերություններ։ Ալիեւն իր հերթին նշել է, որ ադրբեջանական հասարակության մոտ միշտ դրական զգացմունքներ են առաջանում Բելառուսի հետ հարաբերությունների մասին խոսելիս:

«Ադրբեջանում Բելառուսը դիտարկում են որպես եղբայրական երկիր եւ ամենամոտ գործընկերներից մեկը ոչ միայն նախկին ԽՍՀՄ տարածքում, այլեւ ամբողջ աշխարհում»,- ասել է Ալիեւը՝ հավելելով, որ դրան նպաստում են նաեւ երկու երկրների միջանձնային հարաբերությունները:

Ալիեւը նշել է նաեւ, որ Ադրբեջանն ու Բելառուսը միմյանց սատարում են «բոլոր միջազգային կառույցներում»: Այս ակնարկը վերաբերվում էր նաեւ ՀԱՊԿ-ին, որտեղ Բելառուսը պարբերաբար հակահայկական քայլերի փորձեր է կատարում՝ այդպիսով սատարելով Ադրբեջանին:

Բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են համատեղ հայտարարություն, որի մեջ արձանագրել են «անցումը համագործակցության եւ բարեկամության նոր մակարդակին»: Համատեղ հայտարարության մեջ անդրադարձ կա նաեւ Արցախյան հարցին. «Հիմք ընդունելով ԵԱՀԿ շրջանակներում շարունակվող ջանքերը, ինչպես նաեւ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի գործունեությունը, ընդգծում են այդ ուղղությամբ հետագա քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը»:

Հայտարարությունում նախագահները նաեւ ընդգծել են հակամարտության՝ սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության վրա հիմնված խաղաղ կարգավորման կարեւորությունը: Բելառուսի այդ դիրքորոշման համար Ալիեւը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին՝ «իր եւ ադրբեջանցի ժողովրդի անունից»:

Հայտարարությունը գործնական առումով անիմաստ է, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից բացի ոչ ոք մանդատ չունի այս խնդրով զբաղվելու: Այն, խոշոր հաշվով, նաեւ անբովանդակային է՝ ելնելով նրանից, որ դրանում նշված չի Հելսինկյան եզրափակիչ ակտի կարեւորագույն դրույթներից մեկը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Այդուհանդերձ, հայտարարության առկայության փաստը եւ «հակամարտության խաղաղ կարգավորման» կարեւորումը ողջունելի կլինեին, եթե կողմերը ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի գործարքի մասին համաձայնություն չկնքեին: Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական հանձնաժողովի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջեւ հուշագիր է ստորագրվել, որն, ըստ Ալիեւի, «ամենակարճ ժամանակահատվածում կվերափոխվի Բելառուսից ռազմական տեխնիկա ձեռք բերելու պայմանագրի»: Նրա խոսքով՝ Ադրբեջանը գոհ է բելառուսական ռազմական տեխնիկայի որակից եւ արդյունավետությունից:

Իրենց հրապարակային ելույթներում եւ ստորագրված փաստաթղթերում Լուկաշենկոն եւ Ալիեւը չեն անդրադարձել ՀԱՊԿ-ին, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ զարգացող սկանդալը քննարկման առարկա չի եղել նրանց առանձնազրույցի ընթացքում: Իսկ այդ սկանդալի ֆոնին ռազմական հուշագրի ստորագրումը լուրջ ազդակ է ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի համար:

Ռուսաստանը ապրիլյան պատերազմից եւ թավշյա հեղափոխությունից հետո գործնականում զրկվել է Ադրբեջանին անհետեւանք զենք վաճառելու հնարավորությունից: Այժմ նման գործարքը հզոր բողոքի ալիք կբարձրացներ հայ հասարակության շրջանում, ինչը Ռուսաստանին ամենեւին պետք չէ: Բելառուսը, թերեւս, կփորձի հետագայում եւս օգտվել այդ իրավիճակից՝ ձգտելով լրացնել Ադրբեջանի սպառազինությունների ձեռքբերումների ոլորտում Ռուսաստանի թողած բացը:

ՀԱՊԿ-ի տեսանկյունից խնդիրն ավելի խորն է: ՀԱՊԿ անդամ պետության կողմից նոմինալ դաշնակցի հակառակորդին զենքի մատակարարումն, ամենայն հավանականությամբ, ավելի կխորացնի ճգնաժամը կառույցի ներսում եւ կարող է ընդհանրապես հարցականի տակ դնել ռազմաքաղաքական միավորման տրամաբանությունը: Բելառուսն այս քայլով, ըստ էության, անիմաստ է դարձնում ՀԱՊԿ-ի գործոնը: Ամեն դեպքում ժամանակ դեռեւս կա, եւ այս հարցերը կարող են բարձրաձայնվել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: