Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանԳագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբանՆարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ Դավթյան
Հասարակություն

Սյունիքից՝ Աֆղանստան. հարցազրույց ՆԱՏՕ–ում աշխատող միակ հայուհու հետ

Աշխերն Գեւորգյանն արդեն 3.5 տարի է՝ ապրում է Աֆղանստանում եւ աշխատում ՆԱՏՕ–ում՝ որպես մարդկային ռեսուրսների խորհրդատու։

Տեսակապով NEWS.am–ին տված հարցազրույցում Աշխենը պատմում է, որ աշխատանքի համար դիմելիս՝ չէր էլ պատկերացնում, որ հենց ինքն է ընտրվելու։

«Ինտերնետով հայտարարություն տեսա, դիմեցի, հետաքրքիր փուլերի միջով եմ անցել, այնուհետեւ ինձ հրավիրեցին Հոլանդիա հարցազրույցի։ Գնացի, բայց թերահավատ էի, չէի մտածում, որ հենց ես կընտրվեմ հարյուրավոր դիմորդներից։ Չէի հավատում, բավականին տարօրինակ զգացողություն էր, բազմաթիվ միջազգային կառույցների էի դիմել աշխատանքի համար, բայց այս մեկը ստացվեց։ Լուրջ չէի ընդունում եւ չէի հավատում, որ Հայաստանի ներկայացուցիչը կարող է աշխատանքի ընդունվել միջազգային կառույցում, բայց փաստորեն, իմ ուժերով կարողացա հայտնվել այնտեղ, որտեղ հայտնվել եմ»,– պատմում է նա։

Աշխենն արմատներով Քաջարանից է, փոքր տարիքում տեղափոխվել է Երեւան։ Առաջին մասնագիտությամբ անգլերենի եւ ֆրանսերենի թարգմանիչ է, այնուհետեւ ավարտել է Ամերիկյան համալսարանն ու ստացել մագիստրոսի կոչում բիզնես կառավարման ոլորտում։ Հայաստանում Աշխենն աշխատել է ՄԱԿ—ի գրասենյակում, ԱՄՆ դեսպանատանը, ապա որոշել կարիերան շարունակել միջազգային այլ կառույցներում։ Ընտանիքը սկզբում ծանր է տարել դստեր որոշումը, բայց հետո համակերպվել են։ ՆԱՏՕ–ի հետ պայմանագիրն ի սկզբանե 1 տարով է եղել, բայց լավ աշխատելու շնորհիվ նա կարողանում է անընդհատ երկարաձգել պայմանագիրը։ Հարցին՝ երբ է մտադիր տեղափոխվել Հայաստան, Աշխենը ժպիտով է պատասխանում. «Ես 2-3 ամիսը մեկ Հայաստան եմ գալիս 2-3 շաբաթով, կարելի է ասել, Հայաստանի ամբողջ անցուդարձին, իրադարձություններին տեղյակ եմ, մասնակից եմ»։

Աշխենը նշում է, որ Աֆղանստանին հեշտ է հարմարվել, քանի որ շատ է սիրում աշխատանքն ու այն թիմը, որի հետ այսօր աշխատում է։ Նրան շատ են օգնում նաեւ Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահները. «Հենց նրանց շնորհիվ է, որ այսօր այս աշխատանքն ունեմ, քանի որ հայը կարող է աշխատել այնտեղ, որտեղ խաղաղապահ զորախումբ ունի։ Շատ եմ հպարտանում մեր տղաներով»։

Նշենք, որ Աշխենը ՆԱՏՕ–ում աշխատող միակ հայուհին է։