Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Հասարակություն

Կոկորդիլոսաբուծարանն՝ առանց փորձաքննության. բնապահպանները մարզպետին դատի կտա՞ն

Գրեթե երկու ամիս առաջ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր գործունեության 100 օրվա ամփոփման ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Արարատի մարզի Դաշտավան համայնքում առաջիկա տարիներին հիմնվելու է կոկորդիլոսաբուծարան: Հայտարարվեց, որ «Արմոտ» ՍՊԸ-ն արդեն վարձակալության է վերցրել 15 հա տարածք, հանդիպել բնակիչների հետ, ներկայացրել ծրագիրը: Հայտարարությունից հետո բնապահպաններն իրենց դժգոհությունը հայտնեցին, իսկ այսօր ծրագիրը կյանքի կոչելու վերաբերյալ իրենց հակափաստարկն ունեն:

«Կենդանական աշխարհի խնդիրներով զբաղվող բնապահպաններն ընդհանրապես դեմ են, որ վայրի կենդանիները նման պայմաններում պահվեն, և նրանց օգտագործեն մթերք կամ կաշի ստանալու համար: Սա գաղտնիք չէ, բայց սա դեռ թողնենք մի կողմ: Այս դեպքում մեր խնդիրը միայն դեմ լինելը չէ: Երբ հայտարարվեց վերոնշյալի մասին, որոշեցինք հասկանալ՝ արդյո՞ք նման գործունեությունը վնաս չի հասցնի ջրային ռեսուրսներին, քանի որ անմիջականորեն կապված է այդ ռեսուրսների հետ: Այդ ժամանակ հասկացանք, որ նման ծրագիրը պետք է անպայման շրջակա միջավայրի փորձաքննություն անցնի: Բայց երբ ծանոթացանք ամբողջական ծրագրի հետ, հասկացանք, որ այստեղ միայն կոկորդիլոսաբուծություն ասվածը չէ»,-Oragir.info-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ ընդգծելով, որ ըստ նախագծի, նախատեսվող տարածքում նաև ռեստորաններ, ատրակցիոններ, սննդի կետեր են լինելու:

«Ուսումնասիրել ենք մեր օրենսդրությունը, հանգել այն եզրակացությանը, որ, ըստ մեր օրենսդրության, այդ տարածքը պետք է անցնի շրջակա միջավայրի փորձաքննություն: Այստեղ մեր խնդիրը միայն կոկորդիլոսները չեն, ինքը վերցրել ու զվարճանքի վայր է այնտեղ կառուցում: Ասել, որ այդ գործունեությունը չպետք է անցնի շրջակա միջավայրի փորձաքննություն, օրենքի խախտում է: Մենք մարզպետին դատի ենք տալու, ու թող իմանա, որ այդ դատը շահելու ենք, որովհետև նա այս պահին օրենք է խախտում»,ընդգծեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Գարիկ Սարգսյանը նոյեմբերի 10-ին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնել է, որ տարածաշրջանում առաջին կոկորդիլոսաբուծարանի ստեղծման աշխատանքներն արդեն սկսվել են, և այս պահին ներդրողը հողն է ձեռք բերել, ծառատունկ է իրականացնում, իսկ գարնանն ավելի ակտիվ աշխատանքներ կիրականացվեն:

Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ բնապահպանության նախարարին հասցեագրված նամակ են ուղարկել, և փորձել պարզել՝ ծրագրի վերաբերյալ կազմակերպությունն ունի՞ թույլտվություն, և իրականացվե՞լ է արդյոք շրջակա միջավայրի փորձաքննություն:

Ի պատասխան, ԲՆ-ից ընդգծել են. ««Ապշանք Էկո-Այգու» ծրագիրը, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Տեղեկացնում եմ, որ փորձաքննություն կատարելու համար անհրաժեշտ է շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն կազմված ներկայացնել բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության»:

Սիլվա Ադամյանը շեշտեց, որ, փաստորեն, ԲՆ-ում սպասում են, որ ներկայացնեն:

«Բայց այդ մարդը չի ներկայացնում, չի ուզում ներկայացնել: Ի՞նչ է՝ նորից պետք է շարունակե՞ք հին գործելաոճը, ըստ որի՝ ով որտեղից գա՝ կապ չունի, եթե մարզպետը «դաբրո» է տալիս, ինչ ծրագիր ուզենա, կիրականացնի: Տվյալ պարագայում ես իսկապես բացարձակ տարբերություն չեմ տեսնում: Հիմա ինչքան ուզում ես՝ գրի, բարձրաձայնի, մեկ է, որոշել են, որ այս աղքատ երկրում կոկորդիլոս պետք է բուծեն: Եվ բավական չէ, որ Արամ Հարությունյանը (Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ-խմբ.) Արարատյան հարթավայրի ամբողջ ջրային ռեսուրսները սպառել է, հիմա էլ իրենք պետք է կեղտոտեն ու այլանդակեն եղածը:

Պարտավոր են տվյալ նախագիծը շրջակա միջավայրի փորձաքննության ներկայացնել, բայց ստացվում է, որ մարզպետը նախաձեռնողի հետ խախտել է բոլոր օրենքները, և դա բավական չէ, ի լուր ամբողջ աշխարհի հայտարարում է, որ իրենք այդ ծրագրի իրականացումն արդեն սկսել են: Եթե ծրագիրը սկսվել է, պետք է միանշանակ կասեցվի»,-ասաց նա:

Վերջինս հայտնեց, որ պատրաստվում է խոսել ԲՆ ներկայացուցիչների հետ. «Հատկապես տեսչական մարմնից կպահանջեմ, որ գնան և ստուգումներ իրականացնեն՝ հասկանալու, թե ինչպե՞ս է մարզպետը նախաձեռնողի հետ խախտում ՀՀ օրենքները: Ես ուզում եմ հասկանալ, ի վերջո, մարզպետն արդյո՞ք գիտակցում է ու հասկանում, թե ինչի հետ պետք է գործ ունենա: Իհարկե, ո՛չ, քանի որ այդ ծրագիրը չի անցել շրջակա միջավայրի փորձաքննություն, և այդ փորձաքննության ռիսկերն ամբողջովին չեն գնահատվել: Ես նախաձեռնողի՝ Խաչատուրի հետ իր նախաձեռնությամբ համացանցում զրույց եմ ունեցել: Ասել եմ, որ մենք բնապահպան ենք, օդի մեջ ուղղակի դեմ լինելը մեզ հարիր չէ, և մենք օրենքը ցիտելով ենք աշխատում: Բացատրեցի, որ նախագիծը պետք է շրջակա միջավայրի փորձաքննություն անցնի: Բայց պատասխանեց ու ասաց՝ հանրային լսում ենք անցկացրել, հանդիպել ենք գյուղացիների հետ, և իրենք դեմ չեն: Սա բոլոր օրենքների խախտում է նշանակում»:

Բնապահպանը շեշտեց, որ այս փուլում իրենց խնդիրը տեսչական մարմնին տեղյակ պահելն է. «Եթե արձագանք չլինի, նորից կապ կհաստատենք ու կհասկանանք, թե ինչպե՞ս են այդքան բանն անում առանց նշված փորձաքննության: Կներկայացնենք նաև մեր նամակներն ու պատասխանները»: Նա չբացառեց, որ ինչ-որ փուլում հնարավոր է դիմեն նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին. «Իսկ եթե մեզ ո՛չ բնապահպանության նախարարությունն օգնի, ո՛չ էլ Սանասարյանը, կդիմենք դատարան: Եվ համոզված եղեք, որ կշահենք այն, որովհետև օրենքը մեր կողմն է: Պարոն մարզպետը թող չմտածի, որ կկարողանա հեշտ ու հանգիստ այդ ծրագիրն իրականացնել»: