Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքը
Հասարակություն

Քաղաքական պատվերի հոտը չափազանց սուր է՝ չզգացվելու համար

Աբել Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ընդամենը երեկ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը ծանրամարտում՝ սահմանելով մի քանի ռեկորդ: Բոլորը ցնծում էին, բոլորը հպարտ էին, այդ թվում նաև լրատվականները, ովքեր րոպե առաջ փորձում էին տեղադրել չեմպիոնական տեսանյութը՝ նաև իրենց թանկագին դիտումների «խաթեր համար»: Դե, աշխարհն աշխարհով, լրատվականները իրենց ռեյտինգով: Ինչևէ:
Եվ այսօր, news.am անվանումով կայքերից մեկը հրապարակում է մի հոդված, թե իբր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի հոգում մեկ այլ օլիմպիական չեմպիոնի՝ Արթուր Ալեքսանյանի բուժզննման ծախսերը, և վերջինս անձնական միջոցներից է հոգում դրանք: Քաղաքական պատվերի հոտը չափազանց սուր է՝ չզգացվելու համար:
Մեր երկրում, վստահորեն կարելի է ասել, յուրաքանչյուրս տեղյակ ենք, որ Հայաստանում անչափ սիրելի ծանրամատի, ըմբշամարտի և, առհասարակ, այլ սպորտաձևերի մարզիկները գտնվում են ՀԱՕԿ-ի և անձամբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական հոգածության ներքո: Անչափ ուրախ ենք, որ չուշացավ նաև ՀԱՕԿ-ի պաշտոնական հերքումը, որից պարզ է դառնում, օրինակ, որ Արթուր Ալեքսանյանը Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներից ամեն ամիս ստանում է 6000 դոլար թոշակ: Սա հանրությանը անհայտ ինֆորմացիա է, քանզի Ծառուկյանը իր պարտքն է համարել արժանին մատուցել օլիմպիական չեմպիոնին՝ չնայած դա բոլոր զարգացած պետություններում վերջիններիս պարտականությունն է: Այս քայլին դիմելու համար պետք էր նաև մարզիկի առողջ հոգեբանություն ունենալ:
Սույն լրատվականը, իհարկե, նույնիսկ իրեն նեղություն չի տվել կապվել Ալեքսանյանի հետ՝ ինֆորմացիան ճշտելու համար: Վերջինս հաստատապես այն հերքելու էր: Բացառված է, որ ՀԱՕԿ-ը մերժեր Ալեքսանյանին, եթե վերջինս դիմեր նրանց:
Հարգելի՛ լրատվական, մի երկու կոպեկի համար մի՛ արատավորեք այն կառույցի և այն անձի համբավը, ովքեր գրեթե 0-ից հայկական սպորտը բարձրացրել են օլիմպիական մակարդակի, ովքեր Հայաստանով մեկ կառուցել են տասնյակ մարզադպրոցեր և ոչինչ չեն խնայում սպորտի մասսայականացման համար:
Թերևս բոլորս կհիշենք, թե ինչպես էր հայ հաղորդավարը հուզմունքից գրեթե լաց լինում այն պահին, երբ Ալեքսանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն, որովհետև դրանից առաջ գրեթե 15 տարի Հայաստանը այդ պատվից զրկված էր եղել՝ սպորտ-ինդուստրիայի անտեսման հետևանքով:
Առջևում կրկին Օլիմպիական խաղերն են, և ձեր կայքն էլ մեզ հետ հավասար ցնծալու է ՀԱՕԿ-ի շնորհիվ օլիմպիական նոր բարձունքների հասած մեր չեմպիոնների համար: Պարզապես մենք դա կանենք մաքուր խղճով, իսկ այ դուք՝ երևի թե կրկին 2 կոպեկի դիմաց կարող եք գրել, որ Օլիմպիական խաղեր վաղուց չեն անցկացվում: