Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանԳագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբանՆարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Հասարակություն

Գինեկոլոգը չի կարող գյուղատնտեսություն զարգացնել

Պարզվում է՝ նրանք, ովքեր նախկինում ոչխար էին արտահանում, հիմա էլ սկսել են խոշոր եղջերավոր կենդանիներ արտահանել: Բացի այդ, մի կողմից կենդանիներ են արտահանվում, մյուս կողմից՝ այլ երկրներից սառեցված միս է ներկրվում: Եվ այս ամենի անունը դնում են արտահանման և ներմուծման ծավալների ու տեմպերի աճ: Զավեշտալին սակայն այն է, որ այդ ցուցանիշների «արանքում» կրկին տուժում է հայ սպառողը, ում մասին ազատ շուկայի պայմաններում ո՛չ մտածող կա, ո՛չ էլ մտահոգվող:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն առաջին անգամ չէ, որ ահազանգում է գյուղոլորտում տիրող, մեղմ ասած, անմխիթար վիճակի մասին: Նրա բոլոր կանխատեսումները սկզբում թրերով են ընդունվում, հետո պարզվում է, որ իրականություն են դարձել: Զարմանալին, սակայն, այն է, որ ոլորտի պատասխանատուները հնչեցված ահազանգերին ուշադրություն դարձնելու փոխարեն բավականին ակտիվ սկսում են հերքել՝ մոռանալով, որ կգա ժամանակն ու ամեն ինչ ավելի տեսանելի կլինի: Երկար ժամանակ է՝ Բերբերյանն ահազանգում էր, որ տավարի մսի գինը բարձրանալու է: Ու եթե գոնե այս անգամ ասողին լսող լիներ, ապա տեղական մսի գինը միանգամից 1000 դրամով չէր բարձրանա

Բանն այն է, որ դեռ անցյալ տարվանից արդեն 60–65 հազար խոշոր եղջերավոր կենդանու գլխաքանակի կրճատում է եղել:

Դրա շուրջ կեսը կազմել են կաթնատու կովերը: Այսինքն, ըստ Բերբերյանի, քանի որ գյուղոլորտի բոլոր ուղղություններով անարխիայի ճանապարհով ենք առաջ շարժվել, այդ պատճառով էլ այսօր կանգնել ենք տարաբնույթ խնդիրների առջև: Բանջարեղենի ցանքատարածությունները 6500 հեկտարով են պակասել: Նվազել են նաև այգիների տարածքները, բայց ոլորտի պատասխանատուներն այդ մասին, չգիտես ինչու, չեն խոսում: Ու եթե այսօր էլ շարունակենք նույն անտարբերությամբ վերաբերվել գյուղոլորտին, ապա դժվար է պատկերացնել, թե վաղը ինչի առջև կկանգնենք:

«Գյուղատնտեսության նախարարության անցած երկու տարիների անտարբեր աշխատանքի արդյունքում այսօր ունենք մոտ 80 հազար խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի նվազում: Այդ պատճառով էլ տեղական մսի գինը 1000 դրամով բարձրացել է: Եվ քանի որ պետական մարմինները հարցն անտարբերության մատնեցին, այս տարի նույնպես գլխաքանակի թիվը կրճատվեց մոտ 10–12 հազարով: Ուստի բնական է, որ և՛ կաթնամթերքի գինը պետք է բարձրանա, և՛ մսամթերքինը»,– ասաց Հ. Բերբերյանը:

Նրա խոսքով, այս ընթացքում կորցրած մոտ 80 հազար գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների թիվը վերականգնելու համար Հայաստանին առնվազն 5–ից 10 տարի ժամանակ է հարկավոր: Իսկ մինչ այդ, ինչպես ասում են, կա՛մ պետք է բուսակեր դառնանք, կա՛մ վարժվենք դրսից ներկրվող մսին, կա՛մ էլ մոտ երկու անգամ թանկ գնով տեղական միս ձեռք բերենք ու հագեցնենք օրգանիզմի սպիտակուցների պահանջը:

Հ. Բերբերյանը նաև տեղեկություն ունի, որ շարունակվում է Հայաստանի գյուղերից զանգվածաբար թռչնամսի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների արտահանումը: Իսկ թե ինչո՞ւ գոնե հիմա պետությունը չի արգելում կենդանիների արտահանումը, մասնագետի համար հասկանալի չէ:

«Գյուղատնտեսության նախարարությունն առաջինը պետք է մտածի մեր շուկայի սպառման, հետո նոր՝ արտահանման մասին: Պետք է ինչպես ներկրման, այնպես էլ արտահանման քվոտաներ սահմանի: Ազատ շուկան շատ լավ բան է, բայց երբ այդ ազատ շուկան հարվածում է ողջ տնտեսությանը, դա կարող է աղետալի հետևանքների հանգեցնել: Հիմա սկսել են անասնագլխաքանակի մայրական կազմը՝ կթու կովերը, ծնող ոչխարը արտահանել: Եվ այս պայմաններում բնական է, որ պետությունը պետք է շատ մեծ զգուշավորություն ցուցաբերի և հարցերը կարգավորի, ոչ թե ձեռքերը ծալած նստի ու նայի, թե հետո ինչ կլինի»,– ասաց Հ. Բերբերյանը:

Մասնագետի խոսքով՝ պակասել է նաև խոզերի գլխաքանակը: Դեֆիցիտը վերացնելու համար նախկինում որոշում է կայացվել Բելառուսից մսամթերք ներկրել: Ստացվում է՝ տեղականը «մատաղ» է արվում մի քանիսի գրպանը լցնելու համար, իսկ տեղի բնակիչը պետք է ներկրածով բավարարվի:

«Եվ դեռ հարց է, թե ներկրվող տավարի կամ խոզի միսը չերնոբիլ յան շրջանների ռադիացված մի՞ս է, թե՞ չէ: Ամանորի նախաշեմին բելառուսական խոզի և տավարի մսով վիճակը մի փոքր կմեղմվի, բայց մտահոգությունը կմնա նույնը: Եվ ցավալին այն է, որ մենք եթե այն ժամանակ ինքնաբավ էինք, ապա հիմա մասսայական ներկրումների խնդրի առջև ենք կանգնել»,– ասաց Հ. Բերբերյանը:

Եթե Հայաստանը նորմալ կանոնակարգված վիճակագրություն ունենար, ապա ամեն ինչ հնարավոր կլինել ժամանակին վերահսկել: Բայց, քանի որ ցանկացած սեզոնային կամ ժամանակային պահանջ լուծվում է սոսկ այդ պահի համար, ուստի ունենում ենք այն, ինչ ունենում ենք: Այսինքն, կարճաժամկետ կտրվածքով խնդիրը լուծվում է, երկարաժամկետով՝ երկիրը գլորվում է անդունդ: Ստացվում է՝ խաբում ենք թե՛ մեզ, թե՛ պետությանը, իսկ խնդրահարույց հարցը թողնում ենք ապագային ու հաջորդներին:

Բերբերյանի կարծիքով, դրա պատճառն այն է, որ գինեկոլոգին իր մասնագիտության հետ կապ չունեցող ոլորտի նախարար են նշանակում, ֆիզիկոսին վստահում են գինեկոլոգի գործը և այդպես շարունակ:

«Երեք ամիս Լոնդոնի փողոցներում ման են գալիս, ասում են Լոնդոնում համալսարան եմ ավարտել: Թե երեք ամսում ի՞նչ համալսարան են ավարտում, որ գալիս են ու հզորագույն պաշտոն զբաղեցնում, ոչ ոք չգիտի: Բացի այդ, դրսում ի՞նչ գիտեն տեղի առանձնահատկությունների մասին: Ստացվում է՝ հիբրիդներին բերում ու վստահում ենք տնտեսությունը, դրա համար էլ այն ավելի շուտ քանդվում է, քան կառուցվում: Հիմա էլ գյուղատնտեսականից դառնալու ենք ՏՏ երկիր: Կարծես գյուղատնտեսությունը «դորդուբեշ» ենք արել, հիմա էլ այլ ճանապարհով ենք գնալու: Բայց պարզ է, չէ՞, որ գինեկոլոգը չի կարող գյուղատնտեսություն զարգացնել»,– ասաց Հ. Բերբերյանը:

Իսկ ինչ վերաբերում է մսի շուկային, ապա պետք է «հանգիստ» շունչ քաշենք ու հարմարվենք այն մտքի հետ, որ առաջիկա տարիներին տեղական մսի հարցը գնալով ավելի է լրջանալու: Իսկ եթե անգամ այսօրվանից ոլորտը շտկելուն ուղղված քայլեր ձեռնարկվեն, ապա մի քանի տարի հետո նոր վիճակը կշտկվի:

«Փառք Աստծո, մեր կովերն էլ, ցուլերն էլ շատ ակտիվ աշխատում են: Եթե երկիրը ճիշտ ճանապարհով զարգանա, ապա մոտ 3 տարում կլուծվի ոչխարի, իսկ մոտ 5–7 տարի հետո տավարի մսի դեֆիցիտի հարցը»,– ասաց Հ. Բերբերյանը: