Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել
Հասարակություն

«Ելք» դաշինքն այլևս չկա. ըստ էության այն երբեք էլ չի եղել

Հանգստյան օրերին «Լուսավոր Հայաստան » կուսակցությունը հաղորդագրություն տարածեց առ այն, որ գալիք խորհրդարանական ընտրություններին պատրաստվում են մասնակցել իրենց կուսակցության ցուցակով: Երեկ առանձին մասնակցելու մասին հայտարարեց նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Չնայած նրան, որ Երևանի ավագանիում «Լույս» խմբակցությունը շարունակելու է իր գործունեությունը, սակայն նույն դաշինքի ձևաչափը խորհրդարանական ընտրություններում չի լինելու: Իսկ սա նշանակում է, որ «Ելք» դաշինքն այլևս չկա:

Ոմանց համար սա, անշուշտ, կարող է տխրեցնող լինել, ոմանց համար էլ հերթական նախընտրական վերադասավորման դրսևորում, սակայն իրականում «Ելք» դաշինք երբեք էլ չի եղել, չի եղել որպես քաղաքական միավոր: Եղել է նախընտրական շրջանում որոշ ուժերի մոբիլիզացիա խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու շուրջ, բայց քաղաքական կուռ, հեռանկարային, արժեքների ու սկզբունքների վրա հիմնված դաշինք չի եղել: Ընդ որում, «Ելքն» այս իմաստով առաջին օրինակը չէ, երբ պահի նպատակահարմարությամբ ձևավորված դաշինքները հետագայում, արդեն այլ իրավիճակում քանդվել են: Այս իմաստով «Ելք» դաշինքն ինքնին ու դրա փաստացի ավարտը հրաշալի պատկերում են քաղաքական այն դաշտը, որն ունեցել ենք և ունենք Հայաստանում:

Սկզբնավորման առաջին օրերից էլ պարզ էր, որ թե աշխարհաքաղաքական, թե ներքաղաքական մոտեցումներում դաշինքի անդամ ուժերի միջև կային տարաձայնություններ: Դաշինքի ստեղծումով, սակայն, այդ տարաձայնությունները ոչ թե հարթվում էին, այլ պարզապես միառժամանակ դրվում էին մի կողմ՝ հաշվի առնելով խորհրդարանում հայտնվելու գերխնդիրը: Երբ այդ գերխնդիրը լուծվեց, ակնհայտ դարձավ, որ դաշինքում կան խնդիրներ՝ ցուցակների կազմման, որոշումների ընդունման հետ կապված: Այդ խնդիրների պիկն, իհարկե, Նիկոլ Փաշինյանի սեպարատ քայլարշավն էր ու այդ քայլարշավի հաջողությունը, որից հետո «Ելք» դաշինքը մնաց որպես սոսկ խորհրդարանական խմբակցություն: Ֆորմալ առումով, անշուշտ, որևէ խնդիր չկար, որովհետև դաշինք կազմելով հանդերձ, կուսակցությունները պահում էին առանձին ֆորմատով գործելու ազատությունը: Փաստացի, սակայն, մենք գործ ունեցանք հերթական կարճաժամկետ ու հեռանկարային իմաստով քաղաքական կապիտալիզացիան տապալած ուժերի մոբիլիզացիայի հետ:

Արդեն նշեցինք, որ «Ելքն» այս իմաստով առաջին դեպքը չէ Հայաստանի նորանկախ պատմության մեջ: Ցավոք, սակայն, արդեն հիմա, երբ Հայաստանի քաղաքական դաշտին ընձեռված է ռեստարտի, վերաձևակերպման աննախադեպ շանս, չկան երաշխիքներ, որ «Ելք» դաշինքի օրինակը չի լինի ոչ միայն առաջինը, այլև վերջինը:

Նախընտրական թոհուբոհի մեջ մենք ականատեսն ենք նմանատիպ պրոցեսների, երբ բացառապես կարճաժամկետ շահի, պահի թելադրանքի ազդեցությամբ ձևավորվում են դաշինքներ ու կուսակցություններ, տեղի են ունենում ճամբարափոխություններ: Այս իմաստով հատկապես մտահոգիչ է «Իմ քայլը» դաշինքը կամ, այլ կերպ ասած, ՔՊ–ի՝ իշխանության կուսակցության փոխակերպման պրոցեսը:

Անշուշտ, ՔՊ–ն միայնակ չի կանգնած եղել հեղափոխության հիմքերում, եղել են այլ ուժերի ներկայացուցիչներ, եղել են քաղաքացիական սեկտորը ներկայացնողներ: Ընդհանրապես՝ եղել է համաժողովրդական գործընթաց, ու նորմալ է, որ առնվազն հեղափոխությանը հաջորդող ընտրություններում իշխանությունը ներկայանա ոչ թե առանցքային ուժ հանդիսացող ՔՊ–ի, այլև ավելի լայն ձևաչափով: Սակայն երկարաժամկետ քաղաքական հեռանկարի առումով հասկանալի է, որ վերացական արժեքների, բացառապես հեղափոխությանն աջակցելու հիմքերի վրա կառուցված քաղաքական միավորը կենսունակ լինել չի կարող: Ինչ–որ պահից կարիք է լինելու կամ հստակեցնել քաղաքական գիծը, կամ էլ ականատեսը լինել հերթական դաշինքի հերթական փլուզմանը: Մնացած սցենարների դեպքում մենք ունենալու ենք այն, ինչ ունեցել ենք նախկինում՝ իշխանության կուսակցություն, որտեղ կան ներքին ահռելի խնդիրներ ու հակասություններ, հակամարտող խմբեր, չկա որևէ միավորող արժեքային ու սկզբունքային հայեցակարգ, իսկ կուսակցության պառակտմանը խոչընդոտող միակ գործոնը իշխանությունը կորցնելու վախն է: Իսկ այդ վախը, վախի տակ թաքնված հակասությունները համակարգվում են մեկ կենտրոնից, կենտրոն, որն ինչ–որ պահի կարող է հարթել կոնֆլիկտները, մեկ այլ պահի հրահրել դրանք՝ սեփական իշխանության երկարակեցությունը ամրապնդելու համար:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան