Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանԳագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբանՆարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը
Հասարակություն

Բորիս Պեպանյան. «Հեղափոխությունը պետք է լիներ մեր ազգի ուղեղի մեջ»

Oragir.info-ի զրուցակիցն այս անգամ ՀՀ վաստակավոր արտիստ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Բորիս Պեպանյանն է, ում հետ զրույցի թեման ապագայի նկատմամբ ունեցած սպասելիքներն են, հեղափոխությունից հետո առկա իրավիճակը, մշակույթը:

Թողեք մարդն աշխատի

Ես ողջունում եմ թավշյա հեղափոխությունը, որովհետև ժողովուրդը վերջապես ազատագրվեց: Ազատագրվեց 25 տարիների ճնշումներից, անօրինականությունից, անպատժելիությունից, անարդարությունից: Ազատագրվեց թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Մի սարսափելի իրավիճակ էր դա: Իսկ այդ տարիների կառավարման ժամանակ ո՞վ կարող էր ձայն հանել, ձայն հանեիր՝ միանգամից կործանվում էիր: Իսկ հիմա… համբերությունը լավ բան է: Մենք ազգովի, չգիտես ինչու, անընդհատ ուզում ենք ամեն ինչ շատ արագ տեսնել: Բայց չի լինի այդպես. պետք է համբերել, լսել, ինչ–որ մի բանով օգնել, ոչ թե բամբասել, բամբասել, բամբասել…

Թողեք, տեսնենք՝ ինչ է լինելու, թողեք մարդն աշխատի: Ամեն ինչ կամաց–կամաց է լինում: 25 տարի լռելուց, տառապելուց հետո մեկ կամ մեկուկես տարի չեք կարողանո՞ւմ համբերել: Այո՛, անարդարություններ էլ են լինում, ամեն ինչ լինում է: Յուրաքանչյուր հեղափոխության ժամանակ ամեն ինչ էլ պատահում է: Ե՛վ անարդարություններ են լինում, և՛ սխալ որոշումներ: Ամեն ինչ լինում է՝ բոլորս էլ սխալական ենք, անսխալ մարդ չկա, բայց սպասեք, համբերությունը լավ բան է: Հեղափոխությունից դեռ շատ քիչ ժամանակ է անցել… Բայց մեր ժողովուրդը սարսափելի անհամբեր է:

Այն ժամանակ գնայիք բնակարան, կոշիկ ու հող ուզեիք: Ամոթ է, չի կարելի, այդքան էժանագին բաների գնալ չի կարելի, համբերեք: Չգիտեմ ինչու, բայց կարծում եմ, որ հեղափոխությունը պետք է լիներ մեր ազգի ուղեղի մեջ, որ վերջապես հասկանային, որ ամեն ինչ չէ, որ նյութականն է որոշում:

Մի օր պետք է ամեն ինչ փոխվի

Անարդարություններ եղել են, լինում են և միշտ էլ կլինեն… Ի՞նչ կարող ես անել, կյանքն է այդպիսին: Բայց հիմա երիտասարդ ուժ է եկել: Երիտասարդներ են ղեկավարում: Ես հավաստիացնում եմ ձեզ՝ ուզում եմ, որ բոլոր ղեկավարները երիտասարդներ լինեն, որովհետև կա էներգիա, ավյուն, նոր մտածելակերպ, նոր տեխնոլոգիաների օգտագործում: Հիմա նրանք փնտրտուքների մեջ են, ոչինչ, փոխարենը կոմունիստական սարսափելի գաղափարախոսությունը կամաց–կամաց պետք է մաքրվի: Նոր ձևով պետք է աշխատել, յուրաքանչյուր օրենք նոր ձևով պետք է մատուցվի ժողովրդին:

Մեր երիտասարդներն առհասարակ չտեսնված են, հիասքանչ: Ապագան նրանցն է, և վստահ եմ, որ երկիրը մի օր պետք է ծաղկի: Մի օր պետք է ամեն ինչ փոխվի, պարզապես պետք է համբերել: Միանգամից ոչինչ չի լինում, պետք չէ միանգամից այս ուզել, այն ուզել, ես էլ այնքան բաների մասին կարող եմ բողոքել, բայց ես համբերում եմ, թեև տարիքս առած մարդ եմ, բայց միևնույն է, ես համբերում եմ իմ որդիների, իմ թոռնիկների համար: Ես համբերում եմ, որ նրանց ապագան լավը լինի, գեղեցիկ լինի: Բացի այդ՝ մեզ մոտ մեկը մյուսի հանդեպ հարգանքն է վերացել: Կամաց–կամաց պետք է վերականգնել այն:

Սառը դատողություն է պետք

Թողենք՝ Ազգային ժողովն ընտրվի, խելացի մարդիկ խելացի ձևով գնան ընտրության, ոչ թե այնպես, ինչպես նախկինում, երբ շատերը կաշառվել են ու մի փոր հացի համար ձայն տվել ու 10–20 տարի տառապել: Ի վերջո, ազգի ուղեղում պետք է հեղափոխություն լինի, չմտածի միայն այդ պահի մասին, այլ մտածի ապագայի, իր երեխաների ու թոռների մասին:

Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինել, իմ ժողովուրդն է, ես էլ իր մասնիկը, բայց պետք է մի քիչ դատել, ոչ թե էմոցիաներով խոսել և դրանով գնալ առաջ: Սառը դատողություն է պետք: Մենք զգացմունքային ազգ ենք, և այդ զգացմունքները երբեմն խանգարում են մեզ:

Մոտեցումներն են հնացած…

Մենք կարող ենք յուրաքանչյուր ասպարեզում առաջ գնալ՝ լինի արդյունաբերություն, գյուղատնտեսություն և այլն… Բայց եթե ազգը մշակույթ չունեցավ՝ վերջ: Յուրաքանչյուր ազգ աշխարհին ներկայանում է ոչ թե արտադրանքով, այլ իր մշակույթով: Սա շատ կարևոր է: Հիմա ես ոչինչ չեմ կարող ասել՝ նոր նախարար է, ո՛չ ծանոթ եմ, ո՛չ գիտեմ, ո՛չ էլ շփվել եմ: Բայց կամաց–կամաց ամեն ինչ առաջ կգնա, մշակույթում էլ փոփոխություններ կլինեն:

Գալիս է նոր սերունդ, բայց հներին չպետք է մոռանալ: Հներից կան վերջին մոհիկաններ, ովքեր իսկապես կարող են արվեստ զարգացնել և օգնել երիտասարդին առաջ գնալ: Այդպես միանգամից ամեն ինչ ջնջել չի կարելի: Չէ՞ որ արդեն ստեղծվել է, զրոյից չենք սկսի, բայց լավը պետք է վերցնել: Ամեն ինչից լավը պետք է վերցնել ու առաջ գնալ: Այո, ինչ–որ տեղ կաղում է մշակույթը, մոտեցումներն են հնացած… Համարձակ պետք է լինեն, նորություններ ընդունեն: Օրինակ՝ նոր ձևով բեմադրություններ, ներկայացումներ անեն: Ռիսկ պետք է լինի: Իհարկե, չեմ ասում լկտիություն, լպիրշություն մտցնել, բայց համարձակ պետք է լինել: Իսկ ժողովուրդը խելացի է: Ինչպես ասում են՝ սևը սպիտակից տարբերում է: Ինչքան ուզում ես ծանոթով, փողով քո մասին հոդվածներ գրի, ո՞ւմ է պետք, եթե ժողովուրդը քեզ չսիրեց, ո՞ւմ ես դու պետք: Կոչումներ են տալիս այնպիսի մարդկանց, որոնց ժողովուրդը չի ճանաչում: Այս ամենը պետք է վերանա: Վրաստանն արդեն ավելի քան 25 տարի է վերացրել այդ ամենը: Անիմաստ է այդ ամենը: Ամենամեծ կոչումը ժողովրդի սերն է, երբ բեմ ես դուրս գալիս և քեզ ծափահարում են…