Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Այն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հակամարտության լուծման հարցում վճռական է համարում Արցախի և Հայաստանի ժողովրդի դիրքորոշումը

Հայաստանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որն առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու կարող է լուծել ԼՂ հակամարտության հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստում, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է, այս մասին ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին:

«Հայաստանում ոչ մի իշխանություն, նույնիսկ ամենաբռնապետական իշխանությունը, չի կարող Ղարաբաղի հարցը լուծել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու: Ժողովրդի կարծիքն է այն վճռական գործոնը, որ պետք է որոշի՝ ձեռնտո՞ւ է ԼՂ հիմնահարցի լուծման այս կամ այն տարբերակը, թե՞ ոչ: Նույնիսկ բանակցային սեղանի շուրջ քննարկվածն էական չէ: Քսան տարի քննարկվել է, ի՞նչ է եղել: Ղարաբաղի հարցի թաքուն լուծում չի կարող լինել»,-վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց՝ Արցախի ժողովրդի և իշխանությունների դիրքորոշումը վճռական նշանակություն ունի, և սա քմահաճույքի հարց չէ: Նրա կարծիքով՝ հակամարտությունը չի լուծվի, եթե լուծման որևէ տարբերակ չի ընդունվում Արցախի և Հայաստանի ժողովրդի կողմից: Փաշինյանը նշեց՝ հայկական կողմի տեսակետն այն է, որ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման անհնար է պատկերացնել հարցի լուծում:

«Եթե բանակցային գործընթացում ձևավորվի տարբերակ, որը կհամարենք, որ արժի ներկայացնել ժողովրդի քննարկմանը, բնականաբար առաջինը ես դա կանեմ»,- ասաց Փաշինյանը: Նա բացառեց ԼՂ հիմնահարցի «թաքուն» լուծումը: Փաշինյանի կարծիքով՝ քանի դեռ Արցախի իշխանությունները ներգրավված չեն բուն գործընթացում, նշանակում է, որ մենք մոտ չենք հարցի կարգավորմանը:

«Ես չեմ ասել, որ մենք չենք բանակցի, մինչև Արցախի իշխանությունը ներգրավված չլինի: Ես ասել եմ, որ ես լիազորված եմ բանակցել Հայաստանի անունից, սակայն լիազորված չեմ բանակցել Արցախի անունից, քանի որ Արցախի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորմանը: Բայց դա չի նշանակում, որ ես ասում եմ, որ չպետք է բանակցել»,-ասաց Փաշինյանը: