Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր «Եվրաքվեն» փլուզվեց՝ անձնական ամբիցիաների պատճառով Գեներալ Կարապետյանը վերջին զինվորական նախարարն էր, ով դիմակայեց թուրքին. տեսանյութԵվրոպան խուսափել է էներգետիկ ճգնաժամից շնորհիվ վերականգնվող էներգիայի Արմեն Ստեփանյան. «Բիզնեսը եւ բնությունը» խորագիրը լիովին արտացոլում է ԶՊՄԿ մոտեցումը Խոստացել էին աղքատության մակարդակը 50%-ով նվազեցնել․ միայն 1%-ն է իրականացել․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններինԱկբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ռուբեն ՎելիցյանԶինվորը Արցախը պահեց, Նիկոլը հանձնեց. Արշակ ԿարապետյանԼավ իմացեք՝ եթե մեր երկրում որոշում կայացնողները չփոխվեն, այս ուրացման քաղաքականությունը անպատիժ չի մնալու. Էդմոն ՄարուքյանՈրքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում. hաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխությունը. Սամվել Կարապետյան Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ մասնաճյուղը Գյումրիի սցենարը հաջողված փորձ չէ․ Էդմոն Մարուքյանը՝ ընտրական զարգացումների մասին ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները միաժամանակ կժամանեն Իսլամաբադ. Al Hadath Մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը հայկական պետականության պաշտպանությունն է. Էդմոն ՄարուքյանԸնտրություններից առաջ թոշակների բարձրացման հանգամանքը պատահական չէր․ Աննա ԿոստանյանԵրևանում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ն Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. Ավետիք ՉալաբյանԱմենավատը հայրենիք չունենալն է, անհայրենիք ապրելը․ Ցոլակ ԱկոպյանԱզգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Մեր հասարակության 70 տոկոսը ընդդիմադիր հայացքների տեր է. Նարեկ Կարապետյան Քաղաքական հաշվեհարդար ընտրություններից առաջ․ երբ իշխանությունը վախենում է մրցակցությունից Իրանի գերագույն առաջնորդը համաձայնություն է տվել ԱՄՆ-ի հետ բանակցություններին. Axios Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Ժողովրդին խորհրդարանում պետք են մեզ նման մարդիկ, որպեսզի նրանց և Հայաստանի Հանրապետության շահերը պատշաճ կերպով պաշտպանված լինեն. Էդմոն Մարուքյան Եվրոպական գագաթնաժողովը Երևանի վրա կախված քաղաքական փորձություն է Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների. Իվետա ՏոնոյանՌազմական գործողության վերսկսումը կորստաբեր է լինելու․ Արտակ Զաքարյան Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ» «TRIPP-ը մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո». «Փաստ» Հանգուցալուծումը՝ հունիսի 7-ին. ինչպես խուսափել ազգակործան հետևանքներից. «Փաստ» Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ» Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Երբեք ՀՀ պատմության մեջ այսպիսի թեժ պայքար չի եղել․ Նարեկ ԿարապետյանՀՀ-ն կանգնած է մարտահրավերների առաջ, պետք է Սամվել Կարապետյանի նման առաջնորդ․ Նարեկ ԿարապետյանԵրբ Սամվել Կարապետյանը մասնակցի ընտրարշավին, բոլորը կսկսեն համեմատել Փաշինյանին Կարապետյանի հետ․ ընտրությունը կգնա Կարապետյանի կողմը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը չի՛ կարողանում փողոց գեներացնել, դա ցուցիչ է. Նարեկ ԿարապետյանԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest 2026-ինՆարեկ Կարապետյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանը«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀէս ընտրություններով ամեն ինչ չի ավարտվելու, այլ դեռ նոր սկսվելու է. Էդմոն ՄարուքյանՀայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ ՍուրենյանցՌոբերտ Ամստերդամ․ Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում սխալվում է. (Տեսանյութ) «Թրամփի ուղու» թիվ մեկ շահառուն հենց Թուրքիան էՊետք է հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն ընտրություններին, ձայներն էլ չփոշիացվեն․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

ԲՀԿ-ն ոչ միայն չի մասնակցել կազմակերպված սաբոտաժին, այլ ընդհակառակը, նպաստել է, որպեսզի ԸՕ-ում իրականացվելիք փոփոխությունները կյանքի կոչվեն

Լյովա Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այն որ հեղափոխությունը դեռ չի ավարտվել, դա փաստ է, որն ամեն անգամ հիշեցնել է տալիս իրեն, երբ գործադիրում ռադիկալ փոփոխություններին միտված, օրենսդրական նախաձեռնություններ են առաջ քաշվում: Նմանատիպ օրենսդրական նախաձեռնություններում փոփոխություններ և լրացումներ կատարելուն դեմ արտահայտվող կամ քվեարկող կամ բոյկոտող խմբակցությունն ամբողջությամբ իր ռեպերտուարի մեջ է և չի էլ թաքցնում դա, ամեն անգամ դեմ դուրս գալով հանրային պահանջը խորհրդարանում արտահայտող նախագծերի դեմ: Խնդիրն այս պարագայում բոլորովին այլ է, երբ նույն քաղաքական ուժին սպասարկող լրատվականները, ամեն ինչ անում են, ամեն տեսակի հերյուրանք, հոդվածի տեսքով, տարածում են, փորձելով այլ ֆրակցիաների ևս ներքաշել իրենց կազմակերպած սաբոտաժի մեջ, այդկերպ հույս ունենալով, ինչ-որ չափով մեղմացնել հանրային դժգոհության ալիքն իրենց հովանավորող ֆրակցիայի նկատմամբ: Բայց վերջին դեպքն առավել քան աբսուրդի ժանրից էր, քանի որ տարրական մաթեմատիկական գիտելիքների առկայության պարագայում էլ, հնարավոր կլիներ հասկանալ, որ ԲՀԿ-ն ոչ միայն չի մասնակցել կազմակերպված սաբոտաժին, այլ ընդհակառակը, նպաստել է, որպեսզի ԸՕ-ում իրականացվելիք փոփոխությունները կյանքի կոչվեն: Հավելում, այդ մասին ֆրակցիան հայտարարել էր նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ այդ օրենսգիրքը, գործող իշխանությունը կարել է սեփական չափսերին համապատսխան և այն միտված է ընտրությունները կեղծելու և ոչ լեգիտիմ խորհրդարան կազմելու դավադիր գործին: Հենց այդ ժամանակ էլ, ԲՀԿ-ն դեմ արտահայտվեց այդ նոր օրինագծին՝ պահանջելով վերացնել ռեյտինգային համակարգը և ընտրություների գնալ միայն համամասնական ցուցակներով: Հավելենք, որ ցայսօր անգամ գործող իշխանություններից են պահանջում ԲՀԿ-ականները այդ փոփոխությունները կյանքի կոչել: Եվ այս ամենը հաշվի առած ասել, թե ԲՀԿ-ն մասնակցել է ԸՕ-ի դեմ սաբոտաժին, առնվազն տկարամտություն է, քանի որ դեպքերն ու իրադարձությունները բոլորովին հակառակի մասին են վկայում: Այսինքն ստացվում է, որ սաբոտաժ կազմակերպած ֆրակցիայի ինֆորմացիոն սաբոտաժը գոնե, չհասավ իր նպատակին, քանզի հանրությունը հիշում է, թե խորհրդարանական ուժերից ոորոնք են ժողովրդի և պետական շահը կարևորում և որն է կարևորում միայն նեղ խմբակային շահը: Ահա հենց այս կարևորագույն գործոնն էլ կործանեց այդ ֆրակցիային, որն այս օրերին, փրփուրներից կախվելով, փորձում է տապալել ԱԺ բնականոն ընթացակարգն ու երկարաձգել ԱԺ-ում իրենց ներկայությունը, ինչը բնականաբար չի ստացվելու, քանզի նրանց դիմակայում են ոչ միայն խորհրդարանական ուժերը, այլև ողջ հասարակությունը, իսկ այս պարագայում վերջնական կապիտուլացիան անխուսափելի է:
Հիշեք, ԲՀԿ-ն ժողովրդավարական և ժողովրդական կուսակցություն է, որի առաջնորդը ջանք ու եռանդ չի խնայել, չի խնայում ու ապագայում էլ չի խնայի, որպեսզի մեր պետության և հասարակության ապագան էլ ավելի բարեկեցիկ դառնա: