Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Արագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանԳագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբանՆարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիների
Հասարակություն

Հանրային տրամադրությունների չարաշահումը վտանգավոր է առողջության համար

Հայաստանում տեղի ունեցող ակտիվ քաղաքական վերադասավորումները անմասն չէին կարող թողնել հանրային տրամադրությունների դաշտը: Առավել քան երբևէ հայաստանյան հասարակությունն այժմ գտնվում է բավական զգայուն նշաձողի վրա, ինչը, բնականաբար, ունի իր դրական ու բացասական կողմերը: Դրականն, իհարկե, նախորդ տարիների գաղջ մթնոլորտից թոթափվելու համար կենսական նշանակություն ունեցող դրական սպասումներն են: Բացասական կողմը խոցելիությունն է՝ զանազան մանիպուլյացիաների , երկակի ստանդարտների կիրառման դեպքում:

Հասկանալի է, որ քաղաքական ընթացքի որոշակի կետերում հանրային էմոցիոնալությունը ոչ միայն դառնում է վճռորոշ գործոն, այլև հաճախ օգտագործվում է որպես գործիք: Երբեմն դա կարող է արդարացվել քաղաքական նպատակահարմարությամբ: Հաճախ հանրային տրամադրությունները խաղարկողներին թվում է, թե նրանք ամբողջությամբ վերահսկում են այդ տրամադրությունները, կարող են ինչպես հագուրդ տալ դրանց, այնպես էլ ուզած պահին արգելակել: Իրականում, սակայն, արգելակելու հետ խնդիրներ կան, որովհետև ի տարբերություն, ասենք, հանրային ինստիտուտների, ուժային կառույցների, կազմակերպված այլ ռեսուրսների, հանրային տրամադրությունը բավական իռացիոնալ գոյացություն է: Հետևաբար, այդ տրամադրություններն օգտագործել, դրանց թափ հաղորդելն այլ բան է, արգելակելը՝ բոլորովին այլ:

Իրավիճակը շատ նման է մեքենայով արագություն հավաքելուն: Արագություն, իհարկե, կհավաքես, գուցե նաև ճիշտ ժամանակին արգելակին սեղմես: Բայց նման դեպքերի կրկնման պարագայում կտրուկ արգելակումը կարող է շարքից հանել արգելակման համակարգը: Այս ծուղակն, ընդ որում, ընկնում են ոչ միայն վարորդները ու հայաստանյան քաղաքական կյանքի մասնակիցները. այս ծուղակը քանիցս ընկել են պատմական ավելի հայտնի ժամանակաշրջանում ապրած գործիչներ, որոնք ինչ–որ պահի հանրային տրամադրությունները օգտագործել են՝ դրանց էմոցիոնալությանը հագուրդ տալով, ենթադրելով, որ գործ ունեն կարճաժամկետ ինչ– որ հնարքի հետ, հետո ականատես են եղել , թե ինչպես է իրենց իսկ կիրառած հնարքը դարձել անկասելի ալիք:

Հայաստանում հիմա չափից շատ է չարաշահվում էմոցիոնալ բարձր ու զգայուն ֆոնը: Ինքնին այդ ֆոնի առկայությունը դրական ռեսուրս է, բայց դրա չարաշահումը, այս կամ այն ընթացիկ հարցով այդ ֆոնի շահագործումը քարոզչական նպատակներով, կարող է ստեղծել մի իրավիճակ, երբ իրենք՝ հրահրողները, դրա կարիքը ինչ–որ պահից չունենան, բայց ֆոնն ու այդ ֆոնի ազդեցության տակ հայտնված հասարակությունն այլևս հայտնված կլինի դանդաղ գործողության ռումբ հիշեցնող հոսանքի տակ: