Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվել
Հասարակություն

Կադրային քաղաքականության «հակաբարիկադային» բարդությունները

Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը քննարկումների առիթ դարձավ մամուլում և սոցցանցերում: Հատկապես սուր քննադատվեց այս նշանակումը հեղափոխության համակիրների կողմից, ովքեր Պողոսյանին համարում են նախորդ համակարգի անբաժան մասնիկ, օդիոզ դեմք: Եղան նաև այնպիսի տեսակետներ, ըստ որոնց Պողոսյանին պետք էր ոչ թե նշանակել որևէ պաշտոնի, այլ նրա հանդեպ քրեական գործ հարուցել:

Մի կողմ թողնելով կոնկրետ Պողոսյանի նշանակումը, այդ նշանակման իրական ու մասնավորաբար վարչապետի պաշտոնակատարի կողմից մի քանի անգամ հայտարարված հիմնավորումներն ու դրանց շուրջ հանրային դժգոհության հարցը, կուզենայինք խոսել խնդրի ընդհանրական կողմի՝ նոր իշխանության կադրային քաղաքականության մասին:

Ակնհայտ է, որ հեղափոխությամբ իշխանության եկած ուժի առջև կրկնակի չափաբաժնով ծառացել է մի խնդիր, որը միշտ արդիական է եղել Հայաստանում՝ կադրային սովը: Հեղափոխության դեպքում այդ սովը զգացվում է մի քանի անգամ ուժեղ՝ հաշվի առնելով, որ իշխանության եկած ուժն օբյեկտիվորեն չուներ ամբողջ ադմինիստրատիվ համակարգը լրացնելու ռեսուրս, կա նախորդ համակարգի ու դրա կադրերի հանդեպ հիմնավորված, տեղ–տեղ էլ չափազանցված հանրային հակակրանք: Բայց՝ մյուս կողմից, իհարկե, երկրի կառավարումը, կառավարման կոնկրետ ոլորտներն ունեն արագ իմի բերվելու խնդիր, և այդ խնդրի քաղաքական պատասխանատվությունը առաջին հերթին հենց Փաշինյանի ուսերին է, ով ստիպված է կադրային քաղաքականությունն իրացնել՝ առաջնորդվելով ունենք այն, ինչ ունենք սկզբունքով:

Կադրային բազա ստեղծելու, սփյուռքից կադրեր բերելու մասին հայտարարություններն, իհարկե, գրավիչ են հնչում: Բայց կադրերի ստեղծումը մեկ–երկու ամսվա գործ չէ, իսկ սփյուռքից կադրային ներհոսքն ինչքան էլ ռոմանտիկ, բայց իրականության մեջ դժվար իրականանալի պրոցես է: Սրան զուգահեռ՝ պետական կառավարումը չի կարող սպասել, պետք են նշանակումներ, նախարարներ, մարզպետներ: Եվ ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում նույնիսկ ամենասուր հռետորաբանություն որդեգրած Փաշինյանն է ստիպված առերեսվել իրականության հետ:

Ըստ այդմ, այստեղ ավելի էական է ոչ թե առանձին վերցրած մարդկանց այս կամ այն պաշտոնների նշանակումը, այլ ընդհանուր կադրային քաղաքականության սահմանումը: Եթե այդ քաղաքականությունն ի սկզբանե սահմանվեր, հայտարարվեր, թերևս ամեն հերթական նշանակումից հետո չէր լինի այն բուռն հանրային դժգոհությունը, որին այժմ ականատես ենք լինում: Առաջին հայացքից այդ քաղաքականությունը սահմանված է «պրոֆեսիոնալները շարունակելու են աշխատել», «ովքեր պատրաստ են աշխատել նոր Հայաստանի պայմաններում, կշարունակեն աշխատել» և նմանատիպ այլ, առավելապես գեղեցիկ հնչող ձևակերպումներով: Բովանդակային առումով, սակայն, այս ձևակերպումները չես անվանի սահմանված հստակ քաղաքականություն, հատկապես, երբ այդ ձևակերպումները իրականության հետ չեն համընկնում:

Ճիշտ է, երեկ Փաշինյանը շեշտեց, որ կադրային քաղաքականության առումով իրենք թևակոխել են «բարիկադներն ապամոնտաժելու փուլ» և որ առկա է «քաղաքական ուղերձի խնդիր», այն է՝ համախմբել ողջ ներուժը, այդուամենայնիվ, ակնհայտ է, որ, օրինակ, այն պաշտոններում, որոնք կենսական են, նախընտրական փուլում նշանակման համար էական է դառնում ոչ թե պրոֆեսիոնալիզմը, այլ յուրային լինելը: Ակնհայտ է նաև, որ պրոֆեսիոնալիզմի հիմնավորումը ևս գործում է խտրական ու անհատական մոտեցմամբ, երբ այս կամ այն պաշտոնյան, օրինակ, պատրաստակամություն է հայտնում հավատարմության երդում տալ հեղափոխությանն ու նոր Հայաստանին: Հենց այս խտրական մոտեցումը և ընդհանուր կադրային քաղաքականության բացակայությունն են, որ դառնում են հանրային դժգոհության հաճախակի դրսևորման պատճառ:

Մեծ հաշվով, իհարկե, կադրերը կարևոր, բայց վճռական դերակատարում չունեն: Բայց այստեղ ևս հանգում ենք առավել ընդհանրական խնդրի: Չկա ոչ միայն կադրային քաղաքականություն, չկա նաև ավելի ընդհանրական քաղաքականություն առ այն, թե ուր ենք գնում, ինչպիսի Հայաստան է լինելու նոր Հայաստանը: Կան այդ մասին ասված բազմաթիվ գեղեցիկ մտքեր ու տեքստեր, բայց հստակ քաղաքականություն առայժմ չկա և բացի Փաշինյանի մեկ–երկու ելույթներից, որտեղ այդ քաղաքականության մասին մտորումները նշմարվում են, մնացած դեպքերում առավելապես գործ ունենք բարեմաղթանքների հետ:

Եթե սահմանվի ընդհանրական, ընդգրկուն քաղաքական ուղենիշը, ըստ այդմ էլ սահմանվեն արդեն առանձին հարցերում ոլորտային քաղաքականությունները, ասենք՝ կադրային քաղաքականությունը, իրավիճակն առնվազն ավելի ներդաշնակ կդառնա: Ի վերջո, կադրերի շուրջ ստեղծվող աղմուկի պատճառներից մեկն էլ այն է, որ հենց ինքը՝ իշխանությունը, հաջողելու–չհաջողելու պարտադիր պայման է սահմանել իշխանության մարդկային որակները ու հիմա, ըստ էության, ընկել է իր իսկ ստեղծած ոստայնը:

հեղինակ՝ Լևոն Մարգարյան