Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվել
Հասարակություն

«Սակագների ուռճացված լինելու հարցն ապացուցելը մի քիչ դժվար կլինի, բայց ուղղությունը ճիշտ է»

Տարիներ առաջ, երբ պարզ դարձավ, որ ինժեներական միտքն այլևս պետք չէ մեր երկրին, արդեն իսկ հասկանալի էր, որ նեղ մասնագետներին մեկուսացնելու նպատակ էլ կա: Դրանից հետո տարիներ պետք է անցնեին, համոզվելու համար, որ էներգետիկայի, ճանապարհաշինության, մեքենաշինության և մի շարք այլ կարևորագույն ոլորտներում մասնագետներ այլևս չեն «ծնվելու» այն պարզ պատճառով, որ մի կողմից դրա պահանջարկը չկա, մյուս կողմից՝ աշխատանքային դաշտը: Այս ֆոնին, բնական է, որ նախկին իշխանությունների ու մենաշնորհների փոխհարաբերությունները կարգավորելու նպատակով ստեղծված կառույցը, որը վերևների զանգով աշխատելուն էր սովորել, երկար տարիներ նեղ մասնագետների կողմից արված հայտարարությունները կամ անտեսում էր, կամ ամեն գնով չեզոքացնում՝ հույսով, որ սովորական սպառողներից շատ քչերի գիտելիքը կբավարարի «խորանալու» սակագների հաշվարկների բանաձևերի մեջ:

Բայց, բարեբախտաբար, մենք դեռ ունենք մասնագետներ, որոնք ո՛չ նախկին, ո՛չ ավելի նախկին իշխանավորների հետ չեն սերտաճել, մնացել են պրոֆեսիոնալներ իրենց ոլորտներում: Նրանք պատրաստ են էլեկտրաէներգիայի և գազի սակագնի հաշվարկներում առկա աճպարարությունները բացահայտել ու մասնագիտորեն ապացուցել, թե իրականում որտեղ է թաքնված շան գլուխը:

Սա մեկ այլ ու բավականին երկար խոսակցության թեմա է, բայց հիմա խոսենք վարչապետի՝ էներգետիկայի գծով խորհրդականին կից ստեղծված աշխատանքային խմբի անդամ Էդուարդ Արզումանյանի կողմից օրեր առաջ հնչեցրած՝ նախնական ուսումնասիրության համաձայն՝ հոսանքի սակագինը 10 դրամով, իսկ գազինը՝ մինչև 10 տոկոսով իջեցնելու հնարավորության մասին:

Բնական է, որ այս հայտարարությանը պետք է հաջորդեին ՀԷՑ–ի ու «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտարարությունները: «Անբնական» էր, սակայն, որ նույնաբովանդակ հայտարարություն տարածեց նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ): Դա, ինչպես ասում են, գերազանցեց կառույցի՝ որպես պետական մարմին ընկալվելու բոլոր հնարավոր և անհնարին սպասումները:

Էներգետիկ փորձագետ Էմիլ Սահակյանը, ով մեկ անգամ չէ, որ «Օրաթերթ»-ին տված հարցազրույցներում խոսել է թե՛ հոսանքի, թե՛ գազի սակագնի ուռճացվածության մասին, հայտարարել էր, որ եթե անգամ իր այդ հայտարարության համար իրեն դատի տան, ապա ինքը մինչև Ստրասբուրգ կհասնի և կապացուցի, որ սակագներն ուռճացված են: Անդրադառնալով Էդուարդ Արզումանյանի հայտարարությունից հետո բարձրացված սակագնային նոր աղմուկին՝ նշեց. «Եթե ՀԾԿՀ–ն հանկարծ նահանջի, ապա դա կնշանակի, որ իրենք խոստովանում են, որ սխալ են գործել: Նրանց հայտարարության ագրեսիվությունը ցույց է տալիս, որ փորձագետները ճշմարտությանը շատ մոտ են, բայց քանի որ ՀԾԿՀ–ն է «սահմանել» սակագները, ուստի ուզեն, թե չուզեն, պետք է իրենց կողմից հաստատված սակագները մինչև վերջ պաշտպանեն: Այս ամենը նաև շատ ծանրակշիռ ապացույց է, որ նրանք անկախ չեն և ամբողջությամբ կախված են պատվիրատուներից՝ իրար հետ լեզու են գտնում և հարցերը լուծում են: Այս հարցը, կարծում եմ, երկարատև պայքար է ենթադրում, քանի որ խոսքը զուտ մասնագիտական հարցերի մասին է, իսկ մասնագիտական տեսակետը ընդունող կամ պաշտպանող մարդիկ, ցավոք, չկան: Ով ինչ գիտի, խոսում է, բայց կան մասնագիտական հարցեր, որոնց մասին կարող են խոսել կամ բանավիճել միայն մասնագետները: Սա է խնդիրը»,– ասաց Է. Սահակյանը:

Խոսելով սակագնում ներառված բաղադրիչներից ընդամենը միայն մեկի՝ կորուստների մասին՝ փորձագետը նշեց, որ դրանց տոկոսներն այնքան բարձր են, որ նույնիսկ աչք են ծակում, բայց անգամ այդպիսի պարզ հարցերը շատերը չեն հասկանում ու անպտուղ վիճաբանում են:

«Անկողմնակալ և ստույգ ելույթ ունենալու համար պետք է ձևավորված և հիմնավոր կարծիք ունենալ: Դա կա, երբ մարդը տվյալ ոլորտի մասնագետ է: Օրինակ՝ բժիշկներից բացի ոչ ոք չի կարող ասել, թե վիրահատությունը լավ է անցել, թե վատ: Հայաստանում արդեն երրորդ սերունդն է, որ երեք–չորս մասնագիտությունների գծով է կրթություն ստանում: Ուստի տեխնիկական կրթություն ունեցող մասնագետներ չկան, որ կարողանան հասարակական կարծիք ձևավորել: Ինչ վերաբերում է գազի կորուստների բարձր տոկոսներին, այդտեղ այնպիսի աքսիոմատիկ ճշմարտություններ կան, որոնք անգամ քննարկման ենթակա չեն: Եվ եթե գոնե մի հասկացող ղեկավար ունենայինք, հարցն արագ կլուծվեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, ցավոք, տեխնիկական մասնագիտական հարցերի չի տիրապետում, ինչը բնական է, բայց քանի որ անկողմնակալ դիրքերից է հանդես գալիս, հույս ունենք, որ փորձագետների հիմնավորումներն, այնուամենայնիվ, կընդունվեն: Ես կարծում եմ՝ սակագների ուռճացված լինելու հարցն ապացուցելը մի քիչ դժվար կլինի, բայց փորձագետների ուղղությունը ճիշտ է, իսկ այս հարցում ամենամեծ մեղավորը եղել և մնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»,– ասաց Է. Սահականը: