Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր
Քաղաքականություն

ֆինանսական անդունդից ելքի՝ Ծառուկյանի տեսլականը …

Փետրվարի 10-ի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարում Գագիկ Ծառուկյանի ելույթն, անկասկած, աչքի ընկավ հատկապես երկրին, ժողովրդին հուզող մի շարք խնդիրների վերհանման, արծարծման, դրանց լուծմանը միտված կոնկրետ առաջարկների բարձրաձայնման առումներով նաև. սա, ըստ էության, մի փոքրիկ ծրագրային ելույթ կարելի է համարել: Կարևորագույն հարցերից մեկն էլ, որ Ծառուկյանն իր ելույթում բարձրաձայնել էր, վերաբերում էր բանկային համակարգին, իսկ ավելի ճիշտ՝ բանկ-քաղաքացի բարդ հարաբերություններին: Սա խնդիր է, որ իրապես հուզում է ահռելի թվով մարդկանց. գրեթե չկա քաղաքացի, որը բանկերի հետ խնդիրներ չունենա:

Այն, որ ցանկացած երկրում բանկային համակարգը հսկայական նշանակություն ու կարևորություն ունեցող ոլորտներից է, անքննարկելի ճշմարտություն է. բանկային համակարգը, եթե կուզեք, կապիտալիզմի սիրտն է: Բայց եթե նորմալ երկրներում բանկերը տնտեսության զարգացման հենասյուներից են, անհատ ձեռներեցների, գյուղացիության և, առհասարակ, հասարակության բոլոր խավերի թիվ մեկ դաշնակիցը, ապա մեզ մոտ՝ Հայաստանում, բանկերը դարձել են կատարյալ պատուհաս՝ ժողովրդի գլխին. դրանք վերածվել են յուրօրինակ պետության' պետության մեջ և թալանում են հայաստանցիներին, կողոպտում բառացիորեն բոլորին՝ որևիցե պատասխանատվություն չկրելով:

Իսկ պատկերացում կազմելու համար, թե ինչ մասշտաբայնություն է այս ամենը կրում, ընդամենը պետք է ուշադրություն դարձնել թվերին. ՀՀ-ում կա 1.4 միլիոն վարկառու այն պարագայում, երբ Հայաստանում ընտանիքների ընդհանուր թիվը միջինը հաշվվում է 650 հազար: Ասել կուզի՝ ամեն մի ընտանիքից առնվազը 2 հոգի՝ վարկի տակ են գտնվում: Պետք է նկատել, որ «տարօրինակ» զուգադիպությամբ՝ երկրում հատկապես բարձր են գյուղատնտեսական նշանակության, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանն ուղղված վարկատեսակների տոկոսադրույքները. 25-30%-ի են հասնում, ինչը, բնականաբար, կատարյալ աբսուրդ է:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է բանկերի կողմից տրամադրվող համապատասխան վարկատեսակների տոկոսադրույքներն այդքան բարձր լինեն մի պարագայում, երբ տարիներ շարունակ՝ Հայաստանին տրամադրվել են համապատասխան նշանակության վարկեր՝ չնչին տոկոսադրույքներով (1.25%,0.75%,0.25%): Չի՞ ստացվում արդյոք, որ հայաստանյան բանկերը փաստացի զբաղվում են էժանագին սպեկուլյացիայով՝ թանկ վաճառելով էժան ստացված վարկերը: Իսկ արդյունքում՝ ընդամենը մի քանի տարի հետո՝ Հայաստանի բնակչության մի զգալի մասն, այլևս չկարողանալով ժամանակին ու ըստ գրաֆիկի մուծել վարկային տոկոսներն, ունեզրկվելու է, բանկերն էլ կանգնելու են կրախի եզրին՝ բռնագրավելով արժեք չունեցող անշարժ գույքը՝ ասենք, նույն գյուղացիների հողերն ու տները:

Եվ ուրեմն՝ ո՞րն է այս արատավոր շղթայից ելքը, ինչպե՞ս կարելի է շտկել վերահաս սոցիալական աղետը. ելքերը, թերևս, մի քանիսն են: Նախ, որպես առաջին քայլ, պետությունն, իսկ ավելի ճիշտ՝ երկրի Կենտրոնական բանկը պետք է ստիպի բանկերին՝ ամնիստիա հայտարարելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր վարկերը մարել չկարողանալու արդյունքում՝ հայտնվել են կատարյալ ունեզրկման եզրին, ապա՝ պետությունը պետք է վերանայի իր դերը գյուղացի-ֆինանսական կառույցներ հարաբերություններում՝ կանգնելով նախևառաջ քաղաքացու կողքին (բանկերն առանց այն էլ իրենց գլխի ճարը կտեսնեն, վերջիվերջո, պետք չէ մոռանալ, որ այսօր ամենաանխոցելիներից մեկն էլ հենց նրանք են համարվում՝ շնորհիվ բնակչության հաշվին հարստանալու արատավոր պրակտիկայի իհարկե), ինչպես արվում է, ասենք, նույն Վրաստանում. պետությունը պետք է կիսի քաղաքացու բեռն ու վարկային տոկոսների առնվազն մի մասն ինքը փակի:

Ստեղծված կոլապսային իրավիճակն առիթ է տալիս նաև առհասարակ վերանայելու բանկերի դերը. արտաքին աղբյուրներից ներգրավված միջոցները՝ երկրում զարգացնելու գյուղացիական տնտեսությունները, պետք է շրջանցեն ֆինանսական հաստատություններն ու ծրագրերի իրականացման գրասենյակները. արտաքին աղբյուրներից ներգրավված գումարների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու համար, ըստ էության, պետք է գնալ նպատակային ծրագրերի ուղղակի ֆինանսավորման ճանապարհով՝ մի բան, որ թույլ կտա շրջանցել բանկային համակարգը և տնտեսությանը հասցնել համեմատաբար էժան գումարներ: Առավել ևս, որ դրանց կարիքը չափազանց մեծ է ներդրումների բացակայության պայմաններում։

Անկասկած է՝ ցանկացած ծանրագույն վիճակից ելք, ցանկության դեպքում, կարելի է գտնել, կարելի է այնպիսի դեղատոմս առաջարկել ու կիրառել, որ հիմնավորապես կլուծի այն բոլոր գերխնդիրները, որոնք կանգնած են գյուղացիության, փոքր ու միջին բիզնեսի առաջ. ընդամենը քաղաքական կամք է անհրաժեշտ...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ