Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ
Հասարակություն

Մհեր Պոլոսկով. Բնակավայրերից հեռու նոր պոչամբար կառուցելու համար ԶՊՄԿ-ն մեծածավալ ներդրումներ է իրականացնելու. «Առավոտ»

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովն «Առավոտ»-ի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում են փակել Արծվանիկի պոչամբարը: «Չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը, իր ընդերքօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն, մինչև Արծվանիկի պոչամբարի շահագործման դադարեցումը, դեռ ունի բավականաչափ ժամանակ նոր նախագիծ մշակելու և այն հաստատման ներկայացնելու համար, հաշվի առնելով մեր շահառուների որոշակի անհանգստությունները, ինչպես նաև այն, որ պրոդուկտիվ աշխատանքի շնորհիվ արդեն իսկ հաջողվել է գտնել ալտերնատիվ լուծում, մենք մտադրված ենք կառավարության և շահագրգիռ հանրության հետ երկխոսության միջոցով հնարավորինս շուտ լուծել խնդիրը՝ փակելով Արծվանիկի պոչամբարը նախատեսվածից վաղ փուլում»,-ասել է ԶՊՄԿ գլխավոր տնօրենը։

Նա նշել է, որ Արծվանիկի պոչամբարը նախագծվել և շահագործման է հանձնվել դեռևս խորհրդային տարիներին։ «Բնական է, որ այն ժամանակներից շատ բան է փոխվել թե´ բնապահպանական ու անվտանգության չափանիշների, և թե´ տեխնոլոգիաների աոումով: Պետք է նշել, որ նոր պոչամբարի նախագիծը նախատեսվում է մշակել՝ կիրառելով միջազգային լավագույն փորձը, բնապահպանական և անվտանգության բարձր ստանդարտները: Այդ ճանապարհին կատարված առաջին քայլը ընկերության հանձնարարությամբ ոլորտի միջազգային առաջատարներից մեկը հանդիսացող բրիտանական «SRK Consulting» ընկերության կողմից նախնական հետազոտությունների իրականացումը և առաջարկությունների ներկայացումն էր»,-ասել է Պոլոսկովը:

Թերթի հարցին՝ Արծվանիկի պոչամբարի շուրջ դժգոհությունները կապված են մեծամասամբ բնապահպանական խնդիրների հետ։ Ի՞նչ առավելություն է ունենալու նոր պոչամբարը այս տեսակետից, Մհեր Պոլոսկովը պատասխանել է. «Առաջին և ամենակարևոր առավելությունն այն է, որ հնարավորություն է ստեղծվում ունենալ ջրի ամբողջական շրջանառու համակարգ, ինչն իր հերթին բացառում է պոչամբարի մաքրված ջրերի արտահոսքը դեպի ջրային ավազան. փոխարենը ջուրը կվերադարձվի գործարան՝ կրկնակի օգտագործման նպատակով։ Սա նաև զգալիորեն նվազեցնելու է արտադրական գործառնությունների իրականացման նպատակով բնական աղբյուրներից վերցվող ջրի ծավալը: Նախատեսվում է նաև նոր պոչամբարը տեղակայել բնակավայրերից հեռու՝ կոմբինատի մերձակայքում: Պետք է նաև նշել, որ այս բարեփոխումները կապված են մեծ ծավալի ներդրումների հետ, որոնք ընկերությունը պատրաստ է կատարել մոտ ապագայում։ Միաժամանակ, ավելանալու են նաև օպերատիվ ծախսերը, սակայն, հաշվի առնելով շահառուների հետաքրքրվածությունը այս գործընթացում, մենք պատրաստ ենք կրելու այդ լրացուցիչ պարտավորությունները՝ հնարավորինս շուտ կյանքի կոչելով նախագիծը»: