Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանԳագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբանՆարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿ
Հասարակություն

«Ով մարդկային արդարութիւն...». Թուրքիան «մտահո՜գ» է կոտորածներով. Դերենիկ Մելիքեան

Սիրիայի հարցով թեհրանեան գագաթաժողովում Թուրքիան, ի դէմս Էրդողանի, քաղաքական պարտութիւն կրեց լոկ անազնիւ կեցւածքի ու դիրքորոշումների պատճառով…

Միաժամանակ թէ՛ մեխին, եւ թէ՛ նալին խփելով ու դիւանագիտական լարախաղացութեամբ Թուրքիայի հնարքները յօդս ցնդեցին՝ Սիրիայի ու մասնաւորապէս Իդլիբի հարցում Իրանի եւ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշման առկայութեամբ:

Եւ սա այն դէպքում, երբ դեռ սեպտ. 7-ին, եռակողմ նիստի նախօրեակին, Թուրքիայի «Հուրրիէթ» պարբերականը անդրադառնալով Սիրիայի հիւսիսային Իդլիբ քաղաքում Սիրիական բանակի ու նրա դաշնակիցների ձեռնարկած ռազմական գործողութիւնների մասին եւ վկայակոչելով արտգործնախարար Չաւուշօղլուին գրում էր.- «Ռուսաստանի ու Իրանի նպատակն է գրաւել Իդիլբը»… կամ՝ «…. Ոչ ոք դիմացինին թող չխաբի, սրանց (Ռուսաստան, Իրան - Դ. Մ.) նպատակն Իդլիբը գրաւելն է…»:

Էրդողանն էլ միւս կողմից, կրկին ժողովի նախօրեակին, հիւմանի՜ստ ձեւանալով՝ յայտարարում է. «Սիրիական Իդլիբում կարող է բնակչութեան կոտորած տեղի ունենալ…»:

Ահա, նմանատիպ շանտաժներով Էրդողանը եւ Չաւուշօղլուն ներկայանալով թեհրանեան ժողովին, «Իդլիբում զինադադար հաստատելու» մասին առաջարկ են ներկայացնում, որն էլ բնականաբար ընդունելութեան չի արժանանում Ռուսաստանի եւ Իրանի կողմից: Աւելին՝ յաջորդիւ, սեպտ.-ի 8-ի վաղ առաւօտեան ռուսական օդուժը եւ սիրիական բանակը թիրախային նոր հարւածների են ենթարկում ԴԱԷՇ եւ «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբաւորումների՝ Իդլիբում տեղակայւած յենակէտերին…:

….Եւրոպայի ու առհասարակ արեւմուտքի հետ «բարիշելու» թուրքական նկրտումները, յատկապէս երբ դիմագրաւում է տնտեսական խոր ճգնաժամ նոյն արեւմուտքի ու մասնաւորապէս ԱՄՆ-ի ճնշման ներքոյ, այսպիսով ձախողւեցին, իսկ այս վերջիններիս կողմից պատւիրւած հաշտարարի ու զինադադար իրացնելու «պատւին» արժանանալը՝ խաբկանք ու պատրանք:

Եւ վերջապէս, Իդլիբում բնակչութեան կոտորածով «մտահոգւած» Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները հակադարձ արդիւնքներով աշխատում են ի վնաս հէնց իրեն, երբ իր իսկ ղեկավարութեամբ նոյն Սիրիայի Մանբիջում, իսկ աւելի վաղ՝ Լաթաքիայում ու հայաբնակ Քեսաբում ԴԱԷՇ-ականների ուղեկցութեամբ կոտորածներ ու բռնագաղթեր էին իրականացւում:

«ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ