Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն
Հասարակություն

Կառավարությունը ներկայում ծանոթանում է ԼՂ խնդրի բանակցային գործընթացի իրեն փոխանցված ժառանգությանը

ՀՀ կառավարությունը ներկայումս ծանոթանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի նախորդներից իրեն ժառանգված իրավիճակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Զինուժին» տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նկատեց, որ դա ծավալուն աշխատանք է, որից հետո պետք է տեղի ունենա այդ ժառանգության գնահատում։ «Պետք է որոշում կայացվի, թե ինչ հիմքի վրա է շարունակվում բանակցային գործընթացը։ Պետք է արձանագրել՝ ինչ է տեղի ունեցել բանակցային գործընթացի վերջին կետում, գնահատել արդյոք նոր կառավարության համար այդ հիմքի վրա բանակցությունների շարունակությունն ընդունելի է, թե այնուամենայնիվ բանակցությունները պետք է վերսկսվեն նոր կետից։ Կամ սրբագրումներ ու փոփոխություններ պե՞տք է արվեն։ Ընդհանուր առմամբ՝ հենց սա է այսօրվա գործընթացը։ Միջնորդները, միջնորդ երկրները ընդունում են, որ հարցն այսպիսի փուլում է գտնվում»,-ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է ԼՂ հիմնահարցի կարգավորման իր տեսլականին, ապա գործադիրի ղեկավարը նկատեց, որ բազմիցս առիթ է ունեցել մի քանի առանցքային կետերի վերաբերյալ հրապարակային հայտարարություններ անելու։ Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ առաջնահերթ է արձանագրել փաստը, որ ինքը՝ որպես ՀՀ վարչապետ լիազորված է բանակցել միայն Հայաստանի Հանրապետության անունից, և լիազորված չէ բանակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից։ «Դա այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանության ձևավորմանը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում, նրանք ունեն իրենց սեփական ընտրական համակարգն ու պետական ներկայացուցիչները, ովքեր էլ պետք է բանակցեն Արցախի անունից։ Բայց ուզում եմ շեշտել, որ մենք չենք հրաժարվում Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին մասնակցելուց, մենք պատրաստ ենք հնարավորինս ամենաարդյունավետ ձևով մասնակցել այդ գորընթացին»,-ընդգծեց վարչապետ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց այն տեսակետը, որ ռազմական նոր բախումը մարտահրավորներով հղի է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև մինչև իսկ Եվրոպայի համար։ «Վերջերս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի շրջանակներում մենք հենց դա էինք քննարկում, թե ինչպիսի մեծ մարտահրավերներ կլինի Եվրոպայի համար, եթե այստեղ կրկին ռազմական բախում տեղի ունենա։ Պատերազմի անթույլատրելիության վերաբերյալ կա ըմբռնում ամբողջ առաջադեմ աշխարհում, դա կարելի է նկատել նաև Ադրբեջանում Գերմանիայի կանցլերի կատարած հայտարարություններում»,-հավելեց նա։