Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով վնաuվել է 138 հազար քաղաքացիական օբյեկտՀայտնի արգելքի պատճառով Սամվել Կարապետյանի հետ չէի հանդիպել շուրջ 10 ամիս․ Գոհար ՂումաշյանՌոբերտ Ամստերդամը Ռուբեն Վարդանյանին աջակցող գրառում է արելՔրիստինա Ագիլերան ցնցել է համարձակ կաշվե զգեստով նոր կերպարով Մենք քաղաքական որևէ ժառանգության համար պատասխանատվություն չենք կրում, ընդամենը 8 ամիս ենք քաղաքականության մեջ․ ԿարապետյանՍպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովըՅունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերԱրտաշ Ասատրյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Կայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարըԿոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքըԱդրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար. ԿալասՍամվել Կարապետյանի անունը ցուցակում չէր կարող լինել, քանի որ այս պահին արգելք կա. Գոհար ՄելոյանՄարիաննա Ղահրամանյանը ներկայացնում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակըԺամանակն է, որ մեր ազգի ուժեղ զավակները չլինեն կալանքի տակ՝ 2 ընկերների ջանքերով. Նարեկ ԿարապետյանԵրևանում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ն Մաղթում եմ ոչ թե կանաչ, այլ քարքարոտ ճանապարհ, որ այդ քարերը հատ-հատ մաքրելով դուրս գանք մինչև հաղթական կետ․ Նաիրի ՍարգսյանՍամվել Կարապետյանը չի խնայի ոչինչ, որ մեր գերիները վերադառնան, համոզված եմ. ԱռաքելյանԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումըLaureus World Sports Awards. Լամին Յամալը՝ աշխարհի լավագույն երիտասարդ մարզիկ Փաշինյանը վերջնականապես խաչ է քաշում ՀԱՊԿ-ի վրաԳեներալ Գասպարյանը՝ «խաչաձև կրակի» տակՀայաստանը պետք է համագործակցի Եվրամիության հետ որպես ինքնուրույն ազգային պետություն․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքը մտահոգ է Փաշինյանի հնարավոր պարտությունիցԱռաջնայինը ոչ թե ցուցակներում ընդգրկվելն է, այլ այս իշխանությունից ազատվելը․ Արմեն Մանվելյան«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր «Եվրաքվեն» փլուզվեց՝ անձնական ամբիցիաների պատճառով Գեներալ Կարապետյանը վերջին զինվորական նախարարն էր, ով դիմակայեց թուրքին. տեսանյութԵվրոպան խուսափել է էներգետիկ ճգնաժամից շնորհիվ վերականգնվող էներգիայի Արմեն Ստեփանյան. «Բիզնեսը եւ բնությունը» խորագիրը լիովին արտացոլում է ԶՊՄԿ մոտեցումը Խոստացել էին աղքատության մակարդակը 50%-ով նվազեցնել․ միայն 1%-ն է իրականացել․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններինԱկբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ռուբեն ՎելիցյանԶինվորը Արցախը պահեց, Նիկոլը հանձնեց. Արշակ ԿարապետյանԼավ իմացեք՝ եթե մեր երկրում որոշում կայացնողները չփոխվեն, այս ուրացման քաղաքականությունը անպատիժ չի մնալու. Էդմոն ՄարուքյանՈրքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում. hաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխությունը. Սամվել Կարապետյան Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ մասնաճյուղը Գյումրիի սցենարը հաջողված փորձ չէ․ Էդմոն Մարուքյանը՝ ընտրական զարգացումների մասին ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները միաժամանակ կժամանեն Իսլամաբադ. Al Hadath Մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը հայկական պետականության պաշտպանությունն է. Էդմոն ՄարուքյանԸնտրություններից առաջ թոշակների բարձրացման հանգամանքը պատահական չէր․ Աննա ԿոստանյանԵրևանում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ն Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. Ավետիք ՉալաբյանԱմենավատը հայրենիք չունենալն է, անհայրենիք ապրելը․ Ցոլակ ԱկոպյանԱզգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Մեր հասարակության 70 տոկոսը ընդդիմադիր հայացքների տեր է. Նարեկ Կարապետյան Քաղաքական հաշվեհարդար ընտրություններից առաջ․ երբ իշխանությունը վախենում է մրցակցությունից Իրանի գերագույն առաջնորդը համաձայնություն է տվել ԱՄՆ-ի հետ բանակցություններին. Axios
Հասարակություն

Հայկական այբուբենը՝ Զապորոժյեի հայկական եկեղեցու տարածքում (տեսանյութ)

Ուկրաինայի Զապորոժյե քաղաքի հայկական եկեղեցու տարածքում մեկնարկել է հայկական այբուբենի տեղադրման աշխատանքների վերջնական փուլը։ Նախագիծն իրականացվում է Զապորոժյեի հայ համայնքի ջանքերով։ Գաղափարի հեղինակը համայնքի երիտասարդ ակտիվիստներից մեկն է։

Քանդակների ստեղծման, դրանց գաղափարի, ֆինանսավորման և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց Զապորոժյեի Հայ համայնքի ղեկավար Արտաշես Սարգսյանի հետ։

-Պարո՛ն Սարգսյան, կպատմե՞ք քանդակների ստեղծման աշխատանքներից։ Ե՞րբ ծագեց գաղափարը և ո՞ւմ նախաձեռնությամբ սկսվեցին աշխատանքները։

-Նման ճարտարապետական ​​համալիրի կառուցման գաղափարը ծագել է դեռևս 2016 թ.-ին՝ Զապորոժյեի հայ համայնքի ակտիվ երիտասարդներից մեկի կողմից, նա դիմեց ինձ և առաջարկեց կազմակերպել այնպես, որ յուրաքանչյուր համայնքի ներկայացուցիչ պատրաստակամություն հայտնի ֆինանսավորել այբուբենից կառուցվող առնվազն մեկ տառ: Այդ ժամանակ ես որոշում կայացրի, որ ավելի լավ ու ճիշտ կլինի, եթե ֆինանսավորումը ես անեմ, որպես համայնքի ղեկավար:

Մենք Զապորոժյեի ճարտարապետներին խնդրեցինք մեզ տրամադրել նախագծի էսքիզ: Հետո սկսվեց հետաքրքիր պատմությունը, երբ մենք մեկնարկում էինք աշխատանքները, մեզ մոտեցավ մի մահմեդական և առաջարկեց իր օգնությունն առանց եկամուտի:

Այնուհետև, աշխատանքային առաջին փուլում համագործակցեցինք Վրաստանի համայնքը ներկայացնող քարեգործների հետ, ովքեր իմանալով աշխատանքի նպատակի մասին, հրաժարվեցին գումար վերցնել։ Մենք, իհարկե, նրանց շնորհակալություն հայտնեցինք, բայց փաստն այն է, որ նրանք ամբողջ աշխատանքը կատարում էին մեծ նվիրվածությամբ: Արդեն երկրորդ փուլը՝ գրանիտների աշխատանքները, կատարում էին հայ վարպետները, իսկ շինարարական վերջին մասը արել են ուկրաինացի շինարարները: Ահա, այսպիսի միջազգային նախագիծ է ստացվել:

-Ո՞րն է այն հիմնական գաղափարը, որի համար որոշվել է հայկական տառերն այդպես շքեղ քանդակներով ցուցադրել:

-Այս աշխատանքի հիմնական նպատակն է մեզանից հետք թողնել մեր համայնքում, որ մեր երեխաներն ու սերունդները չմոռանան իրենց լեզուն,արմատներն ու ավանդույթները:

-Հայապահպանմանը միտված նմանատիպ ծրագրեր հաճա՞խ եք իրականացնում։

-Նման նախագծի ստեղծումը առաջինը չէր, որ մենք կատարել ենք Զապորոժյեում: Մեր ուժերով քաղաքում արդեն ստեղծվել է Հայ Առաքելական եկեղեցի, որի տարածքում տեղադրված են խաչքարեր, նաև կիրակնօրյա հայկական դպրոց ենք բացել: Քաղաքի կենտրոնական այգիներում տնկվել է 2 ծառ՝ ի հիշատակ Եղեռնի զոհերին: Յուրաքանչյուր տարի մենք ծրագրում ենք կյանքի կոչել նոր նախագծեր, որոնք հայկական մշակույթի հետք կթողնեն բազմազգ ուկրաինական քաղաքում:

-Ե՞րբ կլինի քանդակների բացումը, և ո՞ր հասցեում է գտնվում, Հայաստանից հյուրեր սպասո՞ւմ եք:

-Համալիրի բացումը նախատեսվում է այս տարվա հոկտեմբերի վերջին, ք.Զապորոժյեի Հաղթանակի պողոտա 76 հասցեում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու տարածքում: Այն տեղի կունենա համայնքի ջերմ մթնոլորտում։ Չենք նախատեսում որևէ մեկին հրավիրել, բայց ավանդույթի համաձայն կգան մեր ընկերները, քաղաքի և տարածաշրջանի համայնքների ղեկավարները, ինչպես նաև ԶԼՄ-ները: Հուսով ենք, որ այս ճարտարապետական նախագիծը պատվավոր տեղ կզբաղեցնի մեր հարազատ քաղաքի տեսարժան վայրերի շարքում:

-Ի՞նչ կպատմեք Զապորոժյեի հայ համայնքի կյանքից, ինչպե՞ս եք անցկացնում հայկական տոները։ Արդյոք «հայկականը» մեծ տեղ ունի նրանց կյանքում։

-Զապորոժյեի հայ համայնքը կազմակերպում է տարբեր ազգային, մշակութային միջոցառումներ։ Օրինակ՝ Սուրբ Ծնունդ, Զատիկ, Վարդավառ․․․: Ամեն տարի տոնում ենք Հայաստանի Անկախության օրը, Հանրապետության օրը և Երևանի հիմնադրման օրը: Այդ օրերը հագեցած են լինում համերգային ծրագրերով, որին մասնակցում է հայ տաղանդավոր երիտասարդությունը, իսկ նշելու գալիս է ամբողջ Հայ համայնքը:

Ամեն տարի մեր համայնքը կազմակերպում է միջոցառումներ՝ նվիրված Ցեղասպանության զոհերի, երկրաշարժի զոհերի հիշատակին (մոմավառություն, ծառատունկ և այլն): Անցյալ տարի Տարածաշրջանային արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Նռան ծաղիկներ» անվամբ հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը լայնորեն տարածվեց ինչպես ուկրաինական, այնպես էլ հայկական լրատվամիջոցներում: Այս տարի Ուկրաինայի հայ համայնքի համանախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ նախատեսվում է կազմակերպել միջոցառում՝ նվիրված երկրաշարժի օրվան: Միջոցառման ընթացքում նախատեսվում է պարգևատրել և շնորհակալագրեր հանձնել այն մարդկանց, ովքեր ունեցել են մասնակցություն հայ ժողովրդին օգնելու և երկրաշարժից առաջացած խնդիրները լուծելու հարցում:

Մեր կազմակերպությունը ուշադրություն է դարձնում նաև Զապորոժյեի սպորտային կյանքին։ Արդեն երրորդ տարին է, որ Զապորոժյեի հայ համայնքը կազմակերպում է Ուկրաինայի մանկական շախմատի առաջնություն, ծանրամարտի մրցաշար, ըմբշամարտի մրցաշար-կոխ և նաև օգնություն ենք ցուցաբերում բռնցքամարտի մրցաշարեր կազմակերպելու մեջ:

Նաև վերջերս մեր համայնքը ունեցել է մասնակցություն համաշխարհային ֆլեշմոբում, պարել են ազգային պար՝ «Արի-Պարի-Քոչարի»: