Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը
uncategorized

Ինչպե՞ս է ալկոհոլն ազդում ուղեղի ու կենսակերպի վրա

Մենք գիտենք, որ...

 

Ալկոհոլը սպանում է ուղեղի բջիջները:

Իրականում այդպես չէ:

Ալկոհոլը ոչ մի բջիջ էլ չի սպանում, այն ուղղակի խախտում է ուղեղի աշխատանքային պրոցեսները:

Որոշակի չափաքանակով ալկոհոլի ընդունումը վերացնում է հոգեկան լարվածությունը, բարձրացնում տրամադրությունը՝ առաջացնելով ազատության, անկաշկանդության և զվարթության զգացում։ Այդ զգացումները, հանուն որոնց մարդիկ օգտագործում են սպիրտային խմիչքները, ժամանակավոր են և չափաքանակի ավելացմանը զուգընթաց փոխարինվում են գրգռվածությամբ, ինքնահսկման և իրադրությունը քննադատաբար գնահատելու ունակության կորստով, զսպող ազդեցությունների թուլացմամբ, հաճախ՝ չարակամությամբ, հարձակողականությամբ կամ ընկճվածությամբ ու տրամադրության անկումով։

Միտքը, որ ալկոհոլը սպանում է ուղեղի բջիջները, ծագել է 19–րդ դարում՝ շնորհիվ սթափ կենսակերպի ջատագովների, ովքեր պահանջում էին արգելել ալկոհոլային խմիչքների օգտագործումը: Այս տեսությունը հաստատող ոչ մի փաստ չկա: Խմող և չխմող մահացած մարդկանց ուղեղից վերցված նմուշները նեյրոնների քանակի և նրանց խտության ոչ մի էական փոփոխություն չեն արձանագրում: Անգամ՝ հակառակը: Համարվում է, որ ալկոհոլի փոքր չափաբաժինների օգտագործումը նպաստում է ուղեղի աշխատանքի բարելավմանը: Շվեյցարիայում կատարել են փորձեր և համոզվել, որ ալկոհոլի փոքր քանակներ ստացած մկների ուղեղում բջիջների քանակը ավելի շատ է, քան ալկոհոլ չստացածներինը:

Ալկոհոլի չարաշահումը, ի տարբերություն չափավոր օգտագործման, արդեն վտանգավոր է և բերում է լուրջ հետևանքների, այդ թվում՝ նաև ուղեղի համար: Այսինքն՝ ալկոհոլը խախտում է ուղեղի աշխատանքային պրոցեսները՝ չսպանելով բջիջները: Սրա նշաններն են լեզվի թուլանալը, մարմնի որոշ մասերի չենթարկվելը, հիշողության կորուստը: Հաճախակի մեծ չափաբաժիններով ալկոհոլային խմիչքներ օգտագործողների մոտ ժամանակի ընթացքում զարգանում են կոորդինացիայի խանգարումներ, ուղեղի աշխատանքի և ռեակցիայի դանդաղում: Սա կապված է նրա հետ, որ ալկոհոլը փոխում է օրգանիզմի նեյրոմեդիատորների քանակը: Նեյրոմեդիատորները պատասխանատու են իմպուլսները նեյրոններից մկաններին փոխանցելու համար, կապված տեսակից՝ դրանք կամ գրգռում են ուղեղի էլեկտրական ակտիվությունը, կամ էլ հակառակը՝ դանդաղեցնում են: Ամենակարևոր արգելակող նեյրոմեդիատորներից մեկի՝ գամմա ամինոճարպաթթվի քանակը ալկոհոլի ազդեցությամբ ավելանում է, որը և բերում է արգելակման պրոցեսների ավելացման: Հետազոտման ժամանակակից մեթոդներով հաստատված է, որ միանգամյա ալկոհոլ ընդունելիս առողջ մարդու օրգանիզմում հետքերը պահպանվում են մինչև 2 շաբաթ՝ չնայած այն արյունից անհետանում է 4–5 ժամ անց։

Խումհարի ժամանակ ջրազրկման հետևանքով ուղեղը սեղմվում է և օրգանիզմը գործարկում է պաշտպանական ռեակցիա, ձգում է ուղեղի թաղանթը, որը և արտահայտվում է գլխացավի տեսքով: Ուղեղը ընդհանրապես չի ցավում, քանի որ այնտեղ ռեցեպտորներ չկան, ցավում է միշտ ուղեղի թաղանթը, կամ նրա մի հատվածը:

Իհարկե, չպետք է մոռանալ նաև, որ մեծ չափաբաժիններով ալկոհոլային խմիչքների պարբերական օգտագործումը կարող է առաջացնել հարբեցատենդ (սպիտակ տենդ) հոգեկան հիվանդությունը: Այս հիվանդությունը կարող է առաջանալ ինչպես մեծ քանակությամբ ալկոհոլ ընդունելու ընթացքում, այնպես էլ խմելը դադարեցնելուց հետո։

Ինչպես ասում է հանրահայտ հերոսը՝ լինե՞լ, թե՞ չլինել, այս է հարցը, դուք էլ կարող ենք ընդամենը հարցնել՝ խմե՞լ, թե՞ չխմել, բայց սա արդեն հարց չէ, ոչ էլ հարցի լուծում, լավ կլինի՝ անիմաստ հարցեր չտաք:

Կամո Խաչիկյան