Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը
uncategorized

«Թաղային» տեղեկատվական «բազարներ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան մեդիահարթակներում արդեն իսկ ընթանում են գործընթացներ, որոնք ստանում են տեղեկատվական պատերազմներ գնահատականը: Իհարկե, մի կողմից` հիմնականում սոցցանցերում տարածվող տեղեկատվական աղբը, մանիպուլ յատիվ քարոզչությունը և հարանման երևույթները պարզապես նյարդայնացնող են, մյուս կողմից` բովանդակության մեջ մենք գործ ունենք բնական գործընթացի հետ, թեկուզ բնական դեռ չի նշանակում շատ առողջ կամ շատ մաքուր:

Այն, ինչ կատարվում է այսօր տեղեկատվական հարթակներում, սպասելի էր, ի վերջո, առանց մեկ կաթիլ արյունի, առանց արտաքին ուժերի առանցքային դերակատարության և գլխավորապես հասարակական համախմբմամբ կատարված իշխանափոխությունից հետո այսպես կոչված «ռեակցիան» պետք է իրեն զգացնել տար:

Սակայն զարգացումների այս շերտերը թերևս թողնենք մի կողմ և անդրադառնանք բովանդակային աստառին: Ըստ էության, չնայած ներկայումս խոսվում է ընթացող և, Երևանի ավագանու ընտրություններին թեժացող տեղեկատվական պատերազմի մասին, սակայն ցավոք պետք է արձանագրենք, որ գոնե այս պահին խոսքը գնում է ոչ թե տեղեկատվական պատերազմի, այլ թաղի «բեսեդկայի» մակարդակի խոսքուզրույցի, բամբասանքների ու տեղեկատվական «սլիվների» հետ, մի խոսքով` «թաղային բազարների»: Պատահական չէ նաև, որ այդ «սլիվների» համար պարարտ դաշտ են դառնում սոցցանցերը և գլխավորապես ֆեյսբուքը:

Այս առումով մենք ունենք խնդիր: Նախ` ֆեյսբուքում, ուզենք թե չուզենք, ներկայումս առկա են որոշակի հանրային կարծիք ստեղծող մեխանիզմներ: Սակայն, մյուս կողմից, հայաստանյան հասարակության լայն հատվածը պարզապես չի ազդվում սոցցանցային տրամադրություններից: Այստեղ խնդիրն այն է, որ առաջանում է որոշակի հավասարակշռության խախտում` իրական հանրային կարծիքի և մեդիահարթակներում իշխող տրամադրությունների հետ: Սա կարող է բերել նրան, որ մեդիահարթակներում առավել բարձրաձայնվող հարցերը, թեմատիկան, որոնք շատ ավելի փոքր նշանակություն ու բովանդակություն ունեն, քան հանրությանը հուզող առավել խորքային հարցերը, արժանանան ավելի լայն կառավարական ուշադրության` պայմանավորված նրանց շուրջ եղած, հաճախ էլ արհեստական աղմուկով: Սա պարզապես կարող է հանգեցնել նրան, որ մեդիահարթակներում արծարծվող թեմաները դառնան հանրային կարծիքի արտահայտությունը, իսկ միայն դրանց նկատմամբ իշխանության ուշադրության արդյունքում կառավարությունը պարզապես կորցնի իրականության զգացողությունը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում