Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պակիստանում երկաթգծերի պայթեցման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվելԿոտայքի մարզում մոտ 27% բնակչության աղքատ են․ Սամվել ԿարապետյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այցելել է ԷջմիածինԵս Իրանի հետ գործարքի չէի գնա, եթե դա Իսրայելին ձեռնտու չլիներ․ Թրամփ Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոցՎարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Ֆիլիպ Կիրկորովը արձագանքել է Լյուսի Չեբոտինայի և Լյուբա Ուսպենսկայայի միջև կոնֆլիկտինՌուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով hարվածել Ուկրաինային. Զելենսկի Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջանԻրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ Ձեր սիրո լեզուն՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո Հանսի Ֆլիկը խոսել է «Բարսելոնա»-ի գլխավոր նպատակների մասին Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակԲանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան»Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա ՇուշանյանԱյն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար ՂումաշյանՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան»Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայիՉինաստանի իշխանությունները պլանավորում են արգելել արևային վահանակների սարքավորումների առաքումը ԱՄՆ Որտեղի՞ց են Գուրգեն Սիմոնյանի ֆինանսներըՊետք է ձևավորել բազմաուժ խորհրդարան և բացառել մեկ ուժի իշխանությունը․ Էդմոն Մարուքյան Հունիսի 7-ին ՔՊ-ին ընտրելը նշանակում է նոր զիջումներ40000 դրամ զինծառայողի ընտանիքին և անվճար բուհական կրթություն զինծառայողին․ Հրայր Կամենդատյան Նախընտրական հանդիպում և քայլերթ Արաբկիր վարչական շրջանում․ ԲՀԿԱջակցության և փոփոխությունների ուղերձը՝ Էջմիածին․ «Ուժեղ Հայաստանը» ներկայացրեց ապագայի երեք առանցքային ծրագիրըՄհեր Ավետիսյանը Ռուսաստանի դեսպանատան առջև ծաղկեպսակ է տեղադրել՝ ի հարգանք Լուգանսկի ուսանողական քոլեջին հասցված հարվածի հետևանքով նահատակված ռուս երեխաների հիշատակինՓոփոխությունը գալիս է Սամվել Կարապետյանի հետ Պետք է ձևավորել բազմաուժ խորհրդարան և բացառել մեկ ուժի իշխանությունը․ Էդմոն Մարուքյան100.000 ծաղիկ մնաց սահմանին․ գյուղացիները նորից կանգնած են արտահանման խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումներըԵթե պшտերազմը վերսկսվի, այն ավելի կործանարար կլինի ԱՄՆ-ի համար․ Ղալիբաֆ ՈՒժեղ ու առողջ հասարակություն սկսվում է իր երիտասարդությանը գնահատելուց, նրան լսելուց ու նրա կողքին կանգնելուց․ Գագիկ ԾառուկյանԴիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Mitsubishi»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բшխվել երկաթե արգելшպատնեշին. կա տnւժածՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի շնորհիվ Էջմիածին քաղաքը կդառնա Հայաստանի զարգացած զբոսաշրջային կենտրոններից մեկըՀայաստանին փորձում են ներքաշել սխալ հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին վնաuելու համար. ԼավրովՈւկրաինային ԵՄ ասոցացված անդամակցություն շնորհելու գերմանական առաջարկը անարդար է․ ԶելենսկիՄենք լուրջ տնտեսական խնդիրների առաջ ենք սկսել կանգնել Ռուսաստանի հետ Երևանում Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-ն«Շատ մարդկային վերաբերմունք ունես». Խնձորեսկի տարեց բնակիչը գովեց Մարուքյանին Նյու Յորքում բեռնանավ է պшյթել․ կա զnh և վիրավnրներ Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի, Իրանի և Ասիայի միջև տարանցիկ հանգույց Բելլա Հադիդի անկեղծ լուսանկարները զբոսանավի վրա՝ Կաննի կարմիր գորգից հետո «Բարսելոնան» Լևանդովսկուն փոխարինող է փնտրում. հայտնի են հիմնական թեկնածուները«Լուսավոր Հայաստանը» Սյունիքում է. հանդիպում Խնձորեսկի բնակիչների հետSpaceX-ը պատմության մեջ ամենամեծ hրթիռի փորձնական թռիչք է իրականացրել
uncategorized

«Առաջինության» համախտանիշ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջին հորիզոնականը սպորտում, լեռնագնացության, ճանապարհորդության, գիտության և բազմաթիվ այլ բնագավառներում պատվավոր է: Ինչ խոսք, առաջինը լինելը և՛ ինքնաբավ է, և՛ հաճելի: Սակայն երբ «առաջինների» շքերթ կամ առաջինը լինելու մանիա է սկսվում պետական չինովնիկական օղակներում, ծնունդ է առնում զավեշտը: Խորհրդային միության գոյության շուրջ 7 տասնամյակի ընթացքում կար առաջին քարտուղարի պաշտոնը, իհարկե, որոշակի փուլերում այս պաշտոնը վերացվել է, ապա նորից վերականգնվել, դա էական չէ, էականն այն էր, որ առաջին քարտուղար նշանակվում էր առաջինը հավասարների մեջ: Իհարկե, կարող ենք ասել, որ դա ամբողջատիրական Խորհրդային Միությունն էր, որ առաջին քարտուղար նշանակում էր «գահի ժառանգորդ», սակայն դրանից ներկա իրադրության հետ աղերսները շատ չեն փոխվում:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ, օրինակ, առաջին փոխվարչապետի պաշտոնը ստեղծվեց ու կարվեց Կարեն Կարապետյանի «հագով»` կրկին` հավասարների մեջ առավել լինելու մտայնությամբ: Սակայն անգամ սա էլ մի կողմ: Այսօր կան առաջին տեղակալներ, առաջին փոխնախարարներ, առաջին խորհրդականներ, նույնիսկ առաջին օգնականներ և տարատեսակ այլ «առաջիններ», և տպավորություն է ստեղծվում, թե այդ «առաջին» –ը խորը բովանդակություն է պարունակում կամ ինչ–որ կերպ չինովնիկին դարձնում է վերերկրային ծագման էակի:

Ի դեպ, երբեմն առաջինների պայքարում գրանցվում են զավեշտալի դեպքեր, օրինակ, ոչ վաղ անցյալում չափազանցված լրջությամբ հանրային քննարկում էր ընթանում, թե ով է լինելու երկրի առաջին տիկինը` վարչապետի՞, թե՞ նախագահի կինը: Ինչևէ, առնվազն տարօրինակ քննարկումների թեմաներ են, երբեմն հումորի առիթ, իսկ երբեմն էլ լուրջ մտահոգության, քանի որ առաջին չինովնիկ լինելու ձգտումները, որպես կանոն, լավ տեղ չեն տանում, որովհետև, երբ հավասարների մեջ մեկը փորձում է երկրորդների դասում առաջինը լինել, լինի դա թիմ, կոլեկտիվ, թե ինչ–որ այլ բան, ապա սկսվում է կազմաքանդում, ինտրիգներ ու կուլիսային վերադասավորումներ:

Չենք կարծում, թե նոր կառավարությունն ու նրան առընթեր կառույցները այսօրինակ երևույթներ թույլ տալու և հանդուրժելու ներուժ ունեն, ընդհակառակը` ներկա թիմին օդի և ջրի պես անհրաժեշտ են համախմբվածությունն ու հրապարակայնությունը, այլապես կունենանք Օրուելի «Անասնաֆերմայի» վերջաբանը, երբ խոզերն ու մարդիկ այլևս չէին տարբերվում մեկը մյուսից:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում