Ի՞նչպես է համարձակվում խոսել արդարությունից, երբ «գողի 40 օրը» լրացել է
Վարդան Մամիկոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԱԱԾ-ի կողմից տարածած տեսանյութը, կապված Մանվել Գրիգորյանի համփշտակությունների ու մարդկային երևակայության բոլոր սահմանները խախտած բացահայտումների հետ, բորբոքեց ժողովրդի զայրույթն ու ատելութոյւնը գավառական թալաչու նկատմամբ։
Զինվորի բաժինը գողացող՝ այն էլ պատերազմի ժամանակ, զենքի ու հափշտակված սեփականության մասին խոսող ապացույցները բերեցին նրան, որ Գրիգորյան Մանվելին հասարակությունը հռչակեց որպես ազգի դավաճան ու Արցախում այսպես ասած հերոսացած գեներալը մեկ օրում դարձավ հակահերոս։
Մարդկային ու ազգային արժանապատվությունը որնահարող այս արարքների ֆոնին արդարացումներ ու պաշտպանություը վերոնշյալ անձնավաորության համար մեղմ ասած ոչ տեղին է ու հատկապես նրա նեղ շրջապատի և ընտանիքի անդամների կողմից լռութոյւնն ու մեղայականը ամենից ճիշտ պահվածքը կլիներ։
Բայց արի ու տես, որ վերջինիս կինը, ի պատասխան իր ինքնասպանության մասին լուրերին, ուղիղ եթերում ժպիտով ու ինքնագոհ պահվացքով հայտարարեց, որ ինքը կենդանի է, ողջ և այնքան էլ թույլ չէ դրա համար։
Ու բանը սրանով չավարտվեց։ Երեկ արդարության մասին համարձակություն ունեցավ խոսել ոչ ավել ոչ պակաս վերջինիս հարսը, ով մանվելից ավելի մանվել գտնվելով՝ նշեց այն մարդկանց ցուցակը, թե որտեղից սկսեն իրենց բացահայտումներն իրականացնել։ Մի՞թե կարելի է այսպես ցինիկ գտնվել ու խոսել այնտեղ, որտեղ խոսելու տեղ պարզապես չկա։ Եվ ավելի իջնել այնտեղ, որտեղ իջնելու տեղ այլևս չկա։
Թե ինչո՞ւ է այս «պահածոների բանկաների» հաշվին իրեն տիկին համարող «գեղջկուհին» որոշել կառավարությանը ուղղորդել, արդեն ոչ մեկիին հետաքրքիր չէ, քանի որ կյանքը վերստին ապացուցում է, որ « բոշան փաշա երբեք չի դառնում» իսկ «գողի 40 օրը» լրացել է։