Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ Սավգուլյան
Ժամանց

Հայկական շոու բիզնեսի աստղերի երբևէ ունեցած ամենասկանդալային ֆոտոշարքերը

Շոու բիզնեսի աստղերի կյանքի բաղադրիչներից են ֆոտոշարքերը: Սովորաբար նման նախագծերում հայտնիները ներկայացվում են հնարավորինս շահեկան ու անթերի կերպարներով, սակայն երբեմն նման ֆոտոշարքերը բացասական բիծ են թողնում արտիստի կերպարի վրա ու արժանանում քննադատությունների: Այսօր կվերհիշենք հայկական շոու բիզնեսի աստղերի մասնակցությամբ երբևէ արված ամենասկանդալային երեք ֆոտոշարքերը, որոնք հասարակությունը գրեթե միաբերան քննադատեց:

Սուպեր Սաքոյի՝ գանգստերական տրամադրությունների մեջ արված այս ֆոտոշարքը իսկական իրարանցում առաջացրեց երկու պատճառով. նախ՝ ֆոտոշարքը ներառում էր բռնության ու արյան բաց տեսարաններ, ինչը մեխանիկորեն արդեն իսկ բացասական տրամադրվածություն է ենթադրում, և երկրորդ՝ ամենակարևորը՝ այդ ֆոտոշարքը արվել էր Հաղպատի վանքի ֆոնին, քրիստոնեության խորհրդանիշ խաչի ներքո: Ֆոտոշարքի գաղափարի հիմքում կնոջ անհավատարմության ու դրա համար նախատեսված դատաստանի գաղափարն է: Սակայն բազում քննադատությունների ֆոնին այս մասին անգամ ոչ ոք չխոսեց էլ: Ավելին՝ ավելորդ համարվեց փորձել հասկանալ մի բան, որտեղ առանց հասկանալու էլ ամեն ինչ անտրամաբանական է:

Տղամարդկանց ամենասիրելի ամսագրերից մեկի` «MAXIM»-ի համար արված Եվա Ռիվասի ֆոտոշարքը իսկական բում էր մեր պահպանողական հասարակության համար: Ամեն ինչ թեթև կանցներ, եթե Եվայի մերկ մարմինը «MAXIM»-ի էջերը զարդարեր Եվրատեսիլից առաջ, երբ Եվային բոլորը ընկալում էին որպես «Ռուսաստանում մեծացած, երես առած» աղջիկ: Սակայն այն հանգամանքը, որ այս ֆոտոշարքից կարճ ժամանակ առաջ Եվան Եվրատեսիլում ներկայացրել էր Հայաստանը ու կատարել էր Ցեղասպանության թեմայի ենթատեքստով երգ, հայ հասարակությանը հիմք էր տալիս կարծելու, թե Եվան միայն հայկական ավանդական տարազով պիտի նկարվեր «MAXIM»-ի համար:

Կամո Թովմասյանի և Rippi-ի՝ «El Style»-ի համար ֆոտոշարքը ևս մեծ աղմուկ բարձրացրեց հայ հանրության մեջ: Խնդիրը ոչ թե Ռիփփիի մերկ մարմինն էր, որը տեսնելու առիթներ մինչ այդ էլ բազմաթիվ անգամներ եղել են, և ոչ էլ Կամոյի կերպարը, որին արդեն հարմարվել էր հայ հասարակությունը մինչ այս ֆոտոշարքը: Խնդիրը կոնկրետ մեկ լուսանկարի մեջ էր, որտեղ Կամոն «պահում» է Ռիփփիի մերկ կուրծքը: «Ֆոտոշոփ է», «իրական չէ», «Իրականում Ռիփփին մերկ չի եղել, նկարել են, հետո ֆոտոմոնտաժով հանել հագուստը», «իրականում Կամոյին ու Ռիփփիին առանձին են նկարել, հետո ֆոտոշոփով միացրել են նկարները»... Ահա այսպիսի մի շարք անհեթեթ ու ծիծաղելի փրփուրներ, որոնցից կախվում էր մեր հասարակության այն հատվածը, որն ուղղակի հրաժարվում է ընդունել այն միտքը, որ ֆոտոշարքի շրջանակներում տղամարդը, այո՛, կարող է գրկել այն կնոջ մերկ կուրծքը, ում հետ սիրային ոչ մի կապ չունի:

Blognews.am