Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը
uncategorized

Չեմ փորձել նրան պահել ինձ հետ, որ խանգարի կամ օգնի. Դավիթ Թադևոսյանն անկեղծանում է

Դերասան Դավիթ Թադևոսյանն այս պահին գտնվում է ԱՄՆ-ում: Asekose.am-ը զրուցել է դերասանի հետ` նրա անցած ուղու մասին և ոչ միայն:

-Համացանցում, երբ գրում ենք «Դավիթ Թադևոսյան» անուն-ազգանունը, անմիջապես հանդիպում ենք Ձեր սերիալային հերոսի՝ Սպոյի անունը: Տպավորություն է, որ բոլոր դերերից ամենահիշվողը դա է: Երբեմն նույնիսկ ասում են, որ նման դերերը ստվերում են մյուսներին: Սպոն խանգարո՞ւմ է Ձեզ, թե՞ օգնում:

-Սպոն շատ հետաքրքիր կերպար ստացվեց և շատ սիրվեց հասարակության կողմից, որի համար շատ ուրախ եմ: Սակայն ասել, որ նա ստվերում է մյուսներին, չեմ կարող. բոլորն էլ իրենց տեղն ունեն թե ինձ, թե հասարակության համար: Սպոն մի դեր էր, որը կերտել եմ և անցել առաջ, երբեք չեմ կառչել ու փորձել նրան պահել ինձ հետ, որ փորձի խանգարել կամ օգնել:

-«Իմ սիրելի թխահերը», «Կայսր», «Սիրահարված տաքսիստը», «Հատուցում», «Ոստիկաններ», «Խաղից դուրս», «Սպանված աղավնի», «Գարեգին Նժդեհ». սա ներկայացումների, սերիալների, ֆիլմերի այն ցանկն է, որտեղ դերեր եք կերտել, այնուամենայնիվ, սերիալն իրեն անում է, բնականաբար, լայն զանգվածներին առավել հայտնի դարձաք սերիալներից: Դուք այն դերասանների՞ց եք, ով խոստովանում է, որ դա իրենց համար ցավալի փաստ է:

-Իրականում այդ ցանկն ավելի մեծ է, ու ես ուրախ եմ, որ կարողացել եմ լինել թե թատրոնում, թե կինում, թե սերիալում: Գաղտնիք չէ, որ ֆիլմերը ու հեռուստասերիալները շատ ավելի մեծ լսարան ունեն, քան թատրոնը, բնականաբար, դերասանին շատ ավելի լայն ճանաչում պետք է բերեր էկրանը: Դա փաստ է:

-Ի դեպ, ճանաչված լինելու վերաբերյալ Դուք մեկ անգամ ասել էիք՝ «ազատությունս է պակասել. չեմ կարողանում շատ ազատ լինել, ինչպես առաջ էի: Օրվա մեծ մասը նկարահանման մեջ եմ, ավելի շատ լինում եմ Սպոյի կերպարում, քան իմ. ժամանակս Դավիթին է խլում: Իսկապես գալիս է այնպիսի պահ, երբ ինձ կարոտում եմ»:

-Իրականում ինձ մոտ այդ հարցում բան չի փոխվել, ես 2003-ից անընդհատ աշխատում եմ ու պրոցեսի մեջ եմ: Ինչքան էլ բողոքեմ, որ ժամանակս չի հերիքում, միևնույն է, ես առանց այդ ռիթմի կհիվանդանամ: Իմ ապրելակերպն է այլևս:

-Տեղյակ եմ, որ նախքան Թատերական ինստիտուտ ընդունվելը Ձեզ տարբեր բնագավառներում էիք փորձել, 8 մարզաձեւով եք զբաղվել, երկար ժամանակ չէիք կարողանում գտնել Ձեզ: Հիմա արդեն, երբ կայացել եք և անցյալում արդեն շատ աշխատանքներ կան արված, Ձեր մեջ նոր բաներ շարունակո՞ւմ եք բացահայտել և նոր զբաղմունքներ գտնել:

-Ես այդ փնտրտուքի շրջանն ավարտեցի, երբ ընտրեցի դերասանի ուղին, այս մասնագիտությունը հրաշալի հնարավորություն ունի լինել այն ամենը, ինչ ուզել եմ ես: Չէ որ սա միակ մասնագիտությունն է, որտեղ կարող ես լինել և բժիշկ, և մարզիկ, և զինվոր, և թագավոր: Եվ ես փորձում եմ իմ բոլոր շերտերը բացահայտել իմ կերտած դերերում:

մանրամասն՝ կայքում