Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը
uncategorized

2017 թ. համերգների մեկ քառորդը կազմակերպվել է գյուղերում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համերգային 19 կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների համաձայն, 2017թ. հանրապետության համերգային դահլիճներում կազմակերպված 770 համերգի ներկա է եղել 252 հազար 600 մարդ: Հանրապետության հազար բնակչի հաշվով հաճախումները կազմել են 84,8%: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքում տեղ գտած համապատասխան հրապարակումից:

Համերգներից ստացված հասույթը կազմել է 132 միլիոն 500 հազար դրամ: Միջին հաշվով մեկ համերգի մուտքի վճարումներից հասույթը կազմել է 172 հազար դրամ: Արտերկրում կազմակերպված 54 համերգ–հյուրախաղերից 11–ը տեղի է ունեցել Եվրոպայում, 32–ը` ԱՊՀ երկրներում, 4–ը` Եգիպտոսում, 1–ական` Վրաստանում և Լիբանանում, 3–ը` ԱՄՆ–ում, 2–ը` Չինաստանում:

Նշված 19 համերգային կազմակերպություններից 13–ը տեղակայված են մայրաքաղաքում, երեքական էլ` Շիրակի և Լոռու մարզերում: Ընդ որում, Մշակույթի նախարարությանն են պատկանում միայն Երևանում գտնվող համերգային կազմակերպությունները, մնացածները ենթակա են բնակավայրերին:

Կազմակերպված համերգների մեծ մասը՝ 650–ը, տեղի են ունեցել դրանք կազմակերպող ընկերությունների ուժերով, իսկ 120–ը՝ այլ կազմակերպությունների հետ համատեղ: Ընդ որում, 770 համերգից 193–ը կազմակերպվել է գյուղերում, 134–ը՝ բարեգործական նպատակներով, 38–ը տեղի է ունեցել ըստ պատվերի, իսկ 44–ը ֆիլհարմոնիկ համերգներ են եղել:

Ե՛վ Լոռու, և՛ Շիրակի մարզերում 3–ական կազմակերպություններ են գործել ու զբաղվել համերգների անցկացմամբ, նշված մարզերում իրականացնելով համապատասխանաբար՝ 68 և 42 համերգ:

Վիճակագրության համաձայն՝ Երևանում, Շիրակի ու Լոռու մարզերում տեղի ունեցած մեկ ներկայացմանը միջինում ներկա է եղել համապատասխանաբար 317 հազար 500, 294 հազար 300 և 547 հազար 500 մարդ:

Այս բոլոր համերգներից ստացված հասույթը կազմել էր 132 միլիոն 458 հազար 900 դրամ, որից 127 միլիոն 815 հազար 400 դրամը ստացվել է մայրաքաղաքում կայացած համերգներից, 4 միլիոն 643 հազար դրամը Շիրակի մարզում տեղի ունեցած համերգներից, իսկ Լոռու մարզում անցկացված համերգներից հասույթ չի ստացվել:

Այս բոլոր համերգներն իրականացնելու համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է եղել 2 միլիարդ 176 միլիոն դրամ, որից 1 միլիարդ 166 միլիոն դրամը հատկացվել է պետական բյուջեից, 243 միլիոնը՝ նվիրատվություններից, 97 միլիոնը՝ վարձակալություններից և այլն:

Միաժամանակ ծախսվել է 2 միլիարդ 200 միլիոն դրամ, որից 35 միլիոն 500 հազար դրամը նյութական ծախսերն են, 161 միլիոն 100 հազար դրամը՝ ոչ նյութական ծառայությունների վճարումներ են, 62 միլիոն 400 հազար դրամը՝ գործուղման ծախսեր, իսկ 4 միլիոն 200 հազար դրամը հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման: Ամենից շատ գումար՝ 1 միլիարդ 782 միլիոն դրամ է ծախսվել աշխատավարձերի վճարման համար:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում