Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը
uncategorized

Անդրիաս Ղուկասյանը ազատ արձակվեց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ժամը 15:30–ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում կայացավ ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը:

«Ռադիո Հայ» ռադիոկայանի համահիմնադիր Անդրիաս Ղուկասյանն արդեն 21 ամիս է շարունակում է մնալ անազատության մեջ: Հիշեցնենք, որ սրանից մոտ երկու տարի առաջ՝ 2016 թվականի հուլիսի 31–ին, Ղուկասյանը կալանավորվեց Սարի թաղում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:

Դատից առաջ Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը, «Փաստ»–ի այն հարցին, թե երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները կարո՞ղ են անդրադառնալ դատավորի որոշման վրա, պատասխանեց, թե դժվարանում է ասել: Բայց և հիշեցրեց, որ գործն արդեն Եվրոպական դատարանում է, ՄԻԵԴ–ը սկսել է հարցի ուսումնասիրումը: Իրենք էլ սպասում են ՄԻԵԴ–ի որոշմանը:

Հարցին, թե ի՞նչ է ակնկալում այսօր կայանալիք դատական նիստից առհասարակ, նշեց. «Միայն լավ նորություններ: Բոլոր դեպքերում, որքան էլ չուզենան այսօրվա՝ արդեն նախկին իշխանությունները, դատավորները, քննիչներն ու դատախազները, որքան էլ աչք փակեն, հանրապետությունում ստեղծված իրավիճակը, միանշանակ, բոլորի վրա ազդում է, և մենք մեծ հույսեր ենք կապում, որ ամեն ինչի հետ միասին կունենանք դրական որոշում»:

Չորս շաբաթ առաջ տեղի էր ունեցել Անդրիաս Ղուկասյանի գործով Վճռաբեկ դատարանի դատական նիստը, որտեղ սահմանվել էր, որ ինն ամիս շարունակ Անդրիաս Ղուկասյանն անօրինական է կալանքի տակ եղել: Դատավորը նրան կալանքի տակ պահելու որոշում չէր կայացրել: Այս սահմանադրական խնդրի լուծման նպատակով Վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադրական դատարան:

Թարխանյանը ևս մեկ դրական քայլ է համարում այն, որ իրենք ի վերջո հնարավորություն ստացան դիմել դատարան՝ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու համար:

Շարժման օրերին Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարել էր, որ պետք է ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները: Սա, թերևս, շատ–շատերին է ոգևորել: Եթե այս խոսքերը գործի վերածվեն, ապա Անդրիաս Ղուկասյանը, ով այսօր այդ շարքերում առաջիններից է, կարող է ազատ արձակվել:

Մեր դիտարկմանը, թե այսօր բացասական որոշում լսելու դեպքում, Անահիտ Թարխանյանն իր հույսը կկապի՞ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարության հետ, զրուցակիցս պատասխանեց, որ չի ցանկանում Անդրիասի ազատությունը տվյալ պահին ինչ–որ «ենթա»–ների տակ դնել. «Տեսնենք, թե այսօր ինչ տեղի կունենա, իրականությունն ավելի հստակ կլինի»:


Հ.Գ. Դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հայտարարեց, որ բավարարում է Անդրիաս Ղուկասյանի՝ կալանքը փոխելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությունը, և որ նա ազատ է արձակվում երկրից չբացակայելու ստորագրությամբ:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում