Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԻնչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութ«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինUcom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՄենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԵթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել
uncategorized

2017 թ. որդեգրվել է 40 երեխա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2017թ. ՀՀ–ում գործել է 8 մանկատուն, որից 6–ը` պետական (2–ը` ք. Երևանում, 1–ական` ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում), 2–ը` ոչ պետական (1–ական` ք.Երևանում և ՀՀ Կոտայքի մարզում): Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից։

Մանկատների զբաղեցրած ընդհանուր մակերեսը կազմել է 20 հազար 541,3 քմ, որի 77,8%–ը՝ 15 հազար 972,4 քառ. մետր, բաժին է ընկել պետական մանկատներին: Մանկատներն ունեցել են շենքերին կից կամ ամրակցված այլ տարածքներ, որոնց մակերեսը կազմել է 7 հազար 973,6 քմ, որի 79%–ը՝ 6 հազար 298 քմ, բաժին է ընկել պետական մանկատներին:

Մանկատների շենքերից 6–ը եղել է տիպային, իսկ երկուսը՝ հարմարեցված, հարմարեցվածներն ու տիպայինից չորսը եղել է պետական։

Մանկատներից հինգի շենքային պայմանները համարվում են բավարար, երկուսում պահանջվում է ընթացիկ, իսկ մեկում՝ հիմնական վերանորոգում։ Ջրամատակարարումը այս հաստատությունների մեծ մասում խնդիր չունի, 7–ը ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, իսկ մեկում այն գործում է ըստ ժամանակացույցի։ Ջերմամատակարարումը ի տարբերություն ջրամատակարարման դեռևս բացեր ունի։ Մասնավորապես մանկատներից 2–ում է միայն գործում կենտրոնացված ջերմամատակարարում, հինգում այն անհատական է, իսկ մեկում էլ նշված է պարզապես այլ։ Հստակ նշված չէ, թե այդ շենքում ինչպես է կատարվում տաքացումը ձմռան ամիսներին։

Նշված ութ մանկատները միասին վերցրած ունեն 62 առանձնասենյակ, 73 խաղասենյակ, 32 հյուրասենյակ, 160 ննջասենյակ, 6 սպորտդահլիճ, 67 հարդասենյակ, 14 ճաշարան, 13 բուժսենյակ, 5 մեկուսարան, 6 գրադարան, 5 արհեստանոց և այլն։

Պետական և ոչ պետական մանկատների շենքերը նախատեսված են եղել, համապատասխանաբար` 735 և 223 երեխայի համար:

Երեխաների թվաքանակը մանկատներում 2017 թ. սկզբին կազմել է 811 երեխա, որից 367–ը եղել են աղջիկներ։ Սրանից մինչև մեկ տարեկան երեխաների թիվը կազմել է 24, 1–6 տարեկանների թիվը կազմել է 178, 7–9 տարեկաններինը՝ 159, 10–15 տարեկաններինը՝ 215 և 16–18 տարեկաններինը՝ 235։ Նշված 811 մանկատան սաներից նախորդ տարի դրանք լքել են 171–ը, որից 45–ը վերադարձել է հարազատների մոտ, 21–ը տեղափոխվել է այլ մանկատներ, 20–ը տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպություններ տեղափոխվածներ են, 40–ը որդեգրվել է, 12–ը՝ մահացել։

Նախորդ տարի մանկատների ֆինանսական միջոցների մուտքերը կազմել են 2 միլիարդ 634 միլիոն 644 հազար դրամ, որից 1 միլիարդ 905 միլիոն 694 հազար դրամը բյուջեից է, 37 միլիոն 591 հազար դրամը նվիրատվություններ են։ Մանկատների ֆինանսական ծախսերը կազմել են 2 միլիարդ 646 միլիոն 985 հազար դրամ, որից 568 միլիոն 541 հազար դրամը նյութական ծախսեր են, 189 միլիոն 311 հազար դրամը ոչ նյութական ծառայությունների վճարումներ։ 6 միլիոն 170 հազար դրամը գործուղման ծախսեր են, 1 միլիարդ 812 միլիոն 824 հազար դրամը աշխատավարձերն են եղել, իսկ 53 միլիոն 597 հազար դրամը՝ հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման ծախսեր։

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում