Նիկոլ Փաշինյանի ունեցվածքը՝ ըստ ներկայացրած հայտարարագրի
Tert.am-ը գրում է. «Մայիսի 1-ին Ազգային ժողովն ընտրելու է վարչապետին: ՀՀ վարչապետի հավանական թեկնածուն ընդդիմության առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է:
Tert.am-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացավ, որ ԱԺ պատգամավորը 2018-ի մարտի 29-ին ներկայացրել 2017 թվականի հայտարարագիրը:
Համաձայն հայտարարագրի՝ հայտարարատու պաշտոնատար անձը 2017 թվականին չի ձեռքբերել և չի օտարել անշարժ գույք:
Փաշինյանը, ըստ հայտարարագրի, չունի ավտոմեքենա կամ այլ շարժական գույք:
Փոխառության գումարը հարկային տարվա սկզբում կազմել է 1 մլն 12 հզր. դրամ, տարվա ընթացքում նույնչափ գումար վերադարձվել է, իսկ տարվա ավարտին փոխառության գումար չի ունեցել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ