Ես դեռ կիսատ գործ ունեմ. Մատաղիսի արծիվը վիրավորվելուց հետո անգամ չէր թողել ծառայությունը
Yerkir.am-ի տեղեկություններով՝ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայող` 38-ամյա Գեղամ Մանուկյանը Մարտակերտից էր: Նա ծառայում էր ՊԲ ինժեներական զորքերում, երկու երեխաների հայր էր:
Մեզ հետ զրույցում Գեղամին ճանաչողները հայտնեցին, որ նա Արցախում սիրված ու հարգված զինվորական էր, նրան բոլորը ճանաչում էին որպես Մատաղիսի արծիվ:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը հպարտությամբ նշեց, որ պատիվ է ունեցել ճանաչելու Գեղամին և նրա՝ պատերազմի վետերան հորը: Պատգամավորի խոսքով՝ Գեղամը նախորդ տարի վիրավորվել էր ականի պայթյունից, սակայն շարունակել էր ծառայությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: