Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԻնչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութ«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինUcom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՄենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԵթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել
uncategorized

Ուսման վարձը զեղչում են, բայց զինգրքույկներում չեն գրում, որ ապրիլյան պատերազմի մասնակից են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է՝ շատերը ապրիլյան պատերազմի մասնակիցներին ու հերոսներին հիշում են, երբ իրենց է հարկավոր: Նրանց հետ նկարվում են, նկարները տարածում, մի լավ «փիառվում» ու վերջ: Տարվա մեջ նրանց հիմնականում հիշում են ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, իսկ մնացած ժամանակ մերօրյա հերոսները շարունակում են իրենց կյանքով ու հոգսով ապրել՝ սրտում լուռ հիշելով իրենց այն մարտական ընկերներին, ում այդպես էլ բախտ չվիճակվեց տուն վերադառնալ:

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Մանուել Մանուկյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ կազմակերպությունը 50–ից ավելի ներկայացուցիչ ունի: Ֆինանսավորում չունեն: Աջակիցներին փնտրում են սեփական ջանքերով:

Իրենց զոհված ընկերների հարազատներին այցելելու համար կազմակերպությունը դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը: Եվ որպես աջակցություն գերատեսչությունից ստացել ու յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի փոխանցել են 50 հազարական դրամ:

ՀՀ մշակույթի նախարարության օգնությամբ կազմակերպել են բարեգործական համերգ, որից ստացված հասույթը՝ մոտ 2 մլն դրամ, տրամադրել են վերականգնողական կենտրոնին, որտեղ բուժվում են իրենց զինակից ընկերները:

«Կազմակերպել ենք նաև ժամանցային ծրագիր մեր բոլոր վիրավոր տղաների համար, որպեսզի նրանց առօրյան ինչ–որ տեղ փոխվի և տղաներն իրենց ավելի լիարժեք զգան: Այս ընթացքում մասնակցել ենք մեր զոհված ընկերների պատվին կառուցված հուշաքարերի բացման արարողություններին: Մեր կազմակերպության անդամները ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված տղաներն են: Մեր նպատակն է թույլ չտալ նաև, որ մարդիկ, մեր անունը շահարկելով, մեզ համար անվայել ու անընդունելի գործերով զբաղվեն»,– ասաց Մ. Մանուկյանը:

Սեփական առողջությունից ավելի կարևորելով ու բարձր դասելով երկրի պաշտպանության հարցը, «Փաստ»–ի զրուցակիցը նշեց, որ առաջնագծում եղած ցանկացած մարդ լավ գիտակցում է, թե ինչ է նշանակում երկրի սահմանների անվտանգության համար պատասխանատու լինելը:

«Երբ ընկերդ հետ չի վերադառնում, այդ ժամանակ հասկանում ես կյանքի ողջ դառնությունը: Եվ նրանք, ովքեր տեսել են այդ դառնությունը, իրավունք չունեն զոհված զինծառայողների հարազատներին չհիշել: Պատերազմից հետո տուն վերադարձածները պարտավոր են շարունակել նաև զոհված ընկերների գործը, ճանաչել, շփվել իրենց զինակից ընկերների ընտանիքների հետ, քանի որ նաև նրանց շնորհիվ է, որ մենք կարողացանք վերադառնալ»,– ասաց Մ. Մանուկյանը:

Կազմակերպության անդամներով գյուղեր այցելելը բավականին ծախսեր է պահանջում: Եվ տղաները իրենց զոհված ընկերների ընտանիքներին այցելելու համար հաճախ ֆինանսական խնդիրներ են ունենում: Դիմել են հայտնի գրեթե բոլոր բարերաններին ու կազմակերպությունների ղեկավարներին, բայց իրենց դիմումները այդպես էլ մնացել են անպատասխան:

«Մեզ համար շատ վիրավորական է, երբ մեր դիմումներին չեն արձագանքում, այն դեպքում, երբ մարտական օրերի ժամանակ մեր դիրքեր եկած մարդիկ ասում էին, թե խնդիր ունենանք, կարող ենք իրենց դիմել: Հասցեներ էին տալիս, բայց այսօր թե՛ իրենց խոսքերն են մոռացել, թե՛ մեզ: Ամիսներով մեզ հերթ են կանգնեցնում, չեն ընդունում, մեզնից խուսափում են: Եվ եթե մտածում են, որ գնում ենք իրենցից գումար մուրալու, ապա սխալվում են: Եվ եթե ինչ–որ օգնություն էլ ստանում ենք, ամեն մի լումայի համար հաշվետվություն ենք ներկայացնում: Մեզ համար վիրավորական է, որ շատ անգամ փիառի համար մեզ ու մեր ընկերներին օգտագործում են ու հետո մոռանում»,– ասաց Մ. Մանուկյանը:

Մեկ այլ նախաձեռնության շնորհիվ ապրիլյան պատերազմի մասնակից–հերոսներից մոտ 10–ը կհամալրեն «Պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի աշխատակիցների շարքերը:

Ինչ վերաբերում է պատերազմի մասնակից տղաների զինգրքույկների գրառմանը, Մ. Մանուկյանը նշեց, որ այդ հարցը այդպես էլ չի լուծվել:

«Ուսման վարձերի զեղչերի հետ կապված խնդիրներ են լինում: Մենք բողոքի ակցիա կազմակերպեցինք, որից հետո պաշտպանության նախարարը կարգադրեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծում եղած տղաների համար նույնպես «Երիտասարդական հիմնադրամը» ուսման վարձի 20% զեղչ տրամադրի: 30% էլ ուսման վարձը զեղչում են մարտական հերթապահությանը մասնակցելու համար: Այսինքն, պատերազմի ընթացքում առաջնագծում եղած տղաների ուսման վարձը 50% զեղչում են, բայց զինգրքույկներում չեն գրում այն մասին, որ նրանք քառօրյա պատերազմի մասնակից են եղել: Ես դա համարում եմ պատմության կեղծում և ով կփորձի հակառակը պնդել, ես կհամարեմ, որ ստորություն է անում: Եվ եթե ողջ առաջնագծում պատերազմ է հայտարարված եղել, ապա բոլոր զինվորները համարվում են պատերազմի մասնակից, անկախ նրանից, թե որտեղ ինչ կորուստ է տեղի ունեցել: Եվ զավեշտն այն է, որ նույն տարածաշրջանում ծառայած մի զինվորի զինգրքույկում գրել են, որ պատերազմի մասնակից է, մյուսի զինգրքույկում նման գրառում չկա: Դա այն դեպքում, երբ պատերազմ էր հայտարարված ողջ առաջնագծում: Սա անթույլատրելի է»,– ասաց Մ. Մանուկյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում