Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղել
Ժամանց

Ալեքսանդր Բաբասյանը` «Կայարանում» որդուն նկարահանելու մասին

Tert.am Life-ն իր ընթերցողներին ներկայացրել է«Կայարան» հեռուստասերիալի վերջին սերիայի նկարահանումների մանրամասներն ու ֆոտոշարքը և հայտնել, որ սերիալում իր մասնակցությունն է ունեցել նաև դերասան Ալեքսանդր Բաբասյանի որդին՝ կրտսեր Ալեքսանդրը:

Ավելի մանրամասն ՝ այստեղ

Tert.am Life-ի հետ զրույցում Ալեքսանդրը պատմեց, որ որդու ցանկությունն է եղել հայրիկի կողքին նույն սերիալում հայտնվելը և ինքը երեխային սերիալում նկարահանելու առաջարկ է արել ստեղծագործական թիմին:

«Ալեքսանդրն ասում էր՝ պապա, գնամ քո կինոյում նկարվեմ, հետո ես ու դու նստենք, թեյ խմենք ու հեռուստացույցով նայենք մեր կինոն: 4 օր առաջ իրեն ինձ հետ տարել էի նկարահանման, սակայն ինքը տեսարան չուներ, ասաց՝ պապա, խոսք տվեցիր, որ կնկարվեմ: Դրա համար ես, անպայման, ուզում էի, որ տղաս նկարահանվի, ինքն իրեն տեսնի էկրանից: Առաջարկեցի երեխային նկարահանել վերջին սերիայում, քանի որ վերջին սերիան, որպես կանոն, շատ դիտումներ է ունենում»,- ասաց Ալեքսանդրը:

 

Ըստ հայրիկի՝ նկարահանման հրապարակում տղան իրեն բավականին վարժ է պահել, հայրիկի ներկայությունն էլ շատ է օգնել: Սա երեխայի առաջին դերասանական քայլը կարելի է համար, թեև ավելի փոքր տարիքում նման փորձ ունեցել է երաժշտական տեսահոլովակում:

Ալեքսանդրի խոսքով՝ 4 տարեկան որդու մոտ դերասանական հակումներ նկատում է, սակայն չէր ցանկանա նրան այս ասպարեզում տեսնել: «Ինքն ազատ ու շփվող երեխա է: Երկու օր առաջ էլ մանկապարտեզում իրենց հանդեսն էր։ Ես հետևում էի բոլոր երեխաներին, պետք է տեսնեիք, թե ինքն ինչպես էր արտասանում՝ էմոցիոնալ շարժուձևով, ձեռքերի օգնությամբ նկարագրելով խոսքը: Ես զգում եմ, որ նրա մեջ դերասանական մեծ տաղանդ կա»,- ասաց դերասանը ու հավելեց, որ ապագայում ինքը չէր ցանկանա որդուն տեսնել այս ոլորտում, սակայն երեխայի ազատ ընտրության հնարավորությունն էլ չի սահմանափակի:

 

«Ես, բնականաբար, չեմ ուզում, որ տղաս դերասան դառնա: Կարծում եմ` քիչ մարդկային ռեսուրս ունեցող երկրներում երկու մասնագիտություն կա, որ պետք չէ ընտրել՝ դերասանի և մարզիկի: Որպես կանոն, մեր երկրում այդ երկուսն էլ չհարգված մասնագիտություններ են: Իհարկե, մարդը կարող է սիրվել բոլորի կողմից, բայց իր սիրված լինելուն համապատասխան ոչ մի արդյունք չստանալ: Տեսեք, թե մեր հարևան երկրներում, օրինակ, սահմանակից Թուրքիայում դերասանը որքան կարող է վարձատրվել ու ինչ մասսայականություն կարող է ունենալ, Հայաստանում`որքան: Դու կարող ե ընդամենը հաճույք ստանալ քո աշխատանքից, բայց չի կարելի դա ընտրել որպես հիմնական մասնագիտություն»,-եզրափակեց նա: