Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը
Քաղաքականություն

«ՀՀԿ–ի գոյությունը անգամ ամենաիդեալական կառավարության համար խոչընդոտ է լինելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» հյուրն է տնտեսագիտության դոկտոր, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը

– Եթե փորձենք գնահատական տալ մեր վերջին կառավարության գործունեությանը, կարո՞ղ ենք ասել, որ այն ավելի լավն էր, քան մեր՝ նախկինում ունեցած կառավարությունները: Կարեն Կարապետյանի կողմից տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ փորձեր տեսե՞լ եք:

– Կարեն Կարապետյանի կողմից փորձեր տեսնում եմ տնտեսության մեջ ինչ–որ բարեփոխումներ իրականացնելու առումով, բայց Հայաստանում ձևավորված իրավիճակը, հատկապես՝ տնտեսական քաղաքականության ոլորտում, ամենևին բարենպաստ չէր, որպեսզի Կարեն Կարապետյանը գործեր ինքնուրույն և ըստ իր պատկերացրած տնտեսական հնարավորությունների: Հետևաբար արդյունքներն էլ չէին կարող լինել այնպիսին, որ մենք այսօր միանշանակ գնահատական տայինք՝ ասելով, որ Կարեն Կարապետյանին ամեն ինչ հաջողվեց:

Գուցե ինչ–որ բաներ հաջողվեց: Ըստ էության, նրա գործունեությանը խանգարում էին ոչ միայն ներտնտեսական շատ փակուղիներ, այլև՝ արտաքին տնտեսական գործոնների դերակատարությունը ևս շատ մեծ էր:

– Արդյո՞ք նա հիմա գործերը կիսատ է թողնում, արդյո՞ք նրան խանգարեցին դրանք ավարտին հասցնելու համար:

– Կոռումպացված հասարակության մեջ որևէ լավ տնտեսական նպատակի իրականացում հնարավոր չէ: Մեր հասարակությունը կամ իշխանությունները չափազանց կոռումպացված են, և այն համատարած կոռուպցիան, որ տիրում է մեր երկրում, արդեն լուրջ խոչընդոտ է, որպեսզի ցանկացած կառավարության գործունեություն ուղղակի չտապալվի:

Կոռուպցիայի դեմ պայքարն էլ հնարավոր չէր, և Կարեն Կարապետյանը չէր կարող միայնակ, թեկուզ իր թիմով պայքարել կոռուպցիոն բուրգը քանդելու ուղղությամբ: Դա չէր կարող ստացվել:

Հանրապետական կուսակցության գոյությունը, նրա՝ քաղաքականության մեջ ունեցած վճռական խոսքն ու դերակատարությունը ամենաիդեալական կառավարության համար խոչընդոտ է լինելու, որպեսզի տնտեսական արդյունքներ գրանցվեն կամ տնտեսությունը զարգանա:

Բայց այստեղ ոչ միայն այդ գործոնն է աշխատում, այլև՝ արտաքին: Նախ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որը բավական լուրջ խոչընդոտներ էր ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլև՝ աշխարհի շատ երկրների համար: Իհարկե, կան բացառություններ: Հարավարևելյան Ասիայի երկրները, հատկապես՝ Չինաստանն ու Սինգապուրը, որոշակի տնտեսական աճ ապահովեցին, և, նույնիսկ օգտվելով այդ առիթից, համաշխարհային տնտեսության մեջ դարձան առաջատար երկրներ: Այս երկրներում կոռուպցիան շատ ցածր մակարդակի վրա է գտնվում, իսկ Հայաստանում՝ լուրջ: Եվ այդ կոռուպցիան ճահճի նման կլանում է բոլոր այն հնարավորությունները, որոնք կարող էին նպաստել տնտեսական զարգացմանը:

Այստեղ խնդիրը այն չէ՝ թե ով է կառավարության գլուխը՝ Կարեն Կարապետյանը, Պողոս Պողոսյանը, թե Մարտիրոս Պետրոսյանը, այլ այն, որ կան ներքաղաքական, արտաքին տնտեսական գործոններ, որոնք թույլ չէին տալու, որ նա իր բոլոր մտահղացումները կամ դրանց մի մասը իրագործեր, և դա շոշափելի ու տեսանելի լիներ:

– Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ գործադիրի հաջորդ ղեկավարը կլինի Սերժ Սարգսյանը: Այս դեպքում էլ ավելի՞ վատ վիճակում ենք լինելու:

– Է՛լ ավելի վատ վիճակում ենք լինելու: Այստեղ ևս մեկ արտաքին գործոն է ավելանում՝ ռուբլու փլուզումը, Ռուսաստանի դեմ կիրառվող է՛լ ավելի խստացված սանկցիաները, որոնք իրենց դերը խաղալու են, որպեսզի մեր հնարավորություններն է՛լ ավելի սահմանափակվեն, նվազեն: Չեմ կարծում, որ առաջիկա տարիներին մենք կունենանք շոշափելի տնտեսական արդյունքներ: Իսկ այն, որ կոռուպցիայի դեմ չեն պայքարելու խորը, շատ էական, հզոր գործոն է, որպեսզի տնտեսությունը միշտ գտնվի այսպիսի լճացման մեջ:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում