Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար Մելոյան
Վիդեո

Գերմանիայից մոտ 50 հայի են արտաքսել, որոնք ՀՀ են ժամանել հատուկ ուղիղ չվերթով (տեսանյութ)

Tert.am-ը գրում է.

Գերմանիայից մոտ 50 հայերի են արտաքսել, որոնք ՀՀ են ժամանել հատուկ ուղիղ չվերթով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պատմեցին Գերմանիայից արտաքսված հայերը՝ շեշտելով, որ արտաքսվածների մեծ մասն ունեցել է առողջական խնդիրներ և Գերմանիայում է եղել բուժման նպատակով:

42-ամյա Տիգրան Հունանյանը Tert.am-ի հետ զրուցում պատմեց, որ ինքը շաքարային դիաբետով է հիվանդ, որն ախտահարել է նրա երիկամները, ինչից հետո նա դիալեզ է ստացել: Նրա խոսքով՝ ՀՀ-ում ստացած դիալեզից ինքն իրեն շատ վատ է զգացել:

«Մոտ 2.5 տարի առաջ տեղափոխվեցի Գերմանիա ու իրենց դեղորայքից շատ լավ էի զգում: Իրենք բուժման ընթացքում որևէ տարբերություն չեն դրել իրենց քաղաքացիների ու մեր նկատմամբ, իսկ հիմա մեր Հայաստանն ասում է «եկե՛ք այստեղ, մենք կարող ենք ձեզ բուժել»,- ասաց նա:

Տիգրան Հունանյանն ընդգծեց, որ ինքն ունի 2 փոխպատվաստման կարիք և նշեց, որ հիվանդանոցից արդեն իսկ իրեն զանգել ու ասել էին, որ մոտ ժամանակներս իրենք կարող են վիրահատել. «Փոքր հասակում էր ինձ հարկավոր, բայց այդ ժամանակը, ցավոք, ինձ չտվեցին:

Համապատասխան նամակն ունեի, որ շուտով պետք է վիրահատվեի, կեցության ևս 3 ամիս ժամանակ ունեի, բայց արտաքսեցին»,- ընդգծեց նա:

Արտաքսվածները պատմում են, որ իրենց արտաքսման մասին չեն տեղեկացրել, պարզապես երեկոյան ուշ ժամին այցելում ու արտաքսում են, նույնիսկ հետևել են պետքարան գնալու ընթացքում:

«Գիշերը կամ առավոտվա կողմ գալիս են, արտաքսում, բայց իրավունք չունեն ինձ նման հիվանդներին այդ կերպ դուրս հանել, քանի որ իրենց երկրի օրենքի համաձայն՝ նախապես պետք է զգուշացնեն, որ սթրեսից և այլնից հեռու լինեք»,- շարունակեց Հունանյանը:

Մոտ 50 արտաքսվածների մեջ Տիգրան Հունանյանը միակը չէ, որ ունեցել է առողջական խնդիրներ: Ըստ Հունանյանի՝ ինքնաթիռում գտնվողների առնվազն կեսը առողջական լուրջ խնդիրներ են ունեցել:
Տիգրան Մկրտչյանի հարազատին էլ արտաքսել են՝ 63-ամյա Քաջիկ Մկրտչյանին: Նա նշեց, որ իրենց հիվանդի երիկամներում քար է եղել, վիրահատել են, բայց հիվանդանոցից անմիջապես արտաքսել:

«Օպերացիա են արել և «շլանգը» կախված արտաքսել են, ինչի՞ համար: Ոչ մի բան չեն ասել, առանց զգուշացնելու հիվանդանոցից ուղիղ արտաքսել են ու ոչ միայն իրեն. ինքը պատմում է, որ ում արտաքսել են բոլորն էլ առողջական խնդիրներով են: Ես զարմանում եմ՝ մի՞թե չէր կարելի բուժել, թող էլի արտաքսեին, բայց բուժեին, նոր արտաքսեին, մարդկային խիղճ է»,- ներկայացրեց Տիգրան Մկրտչյանը:

Հարազատներին անհանգստացնում է այն հանգամանքը, որ որոշ դեղեր, որոնք օգտագործում էին իրենց արտաքսված բարեկամները, ՀՀ-ում չկան, իսկ եղածներն էլ սարսափելի թանկ են: Նրանք չեն պատկերացնում, թե ինչպես է բուժումը շարունակվելու ՀՀ-ում, քանի որ պնդում են, որ համապատասխան պայմաններ չկան: Նրանց խոսքով՝ հարցում են արել, և պարզվել է, որ որոշ դեղերի գծով նույնիսկ ներմուծում չկա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում