Գոռում էին՝ իջի, նայում էի ընկերներիս կյանքը խլած վառվող տանկին. Շուլին 3 տանկ է ոչնչացրել
Armtimes.com-ը գրում է.
«Կատարել եմ իմ մարտական առաջադրանքը, հետ եմ մղել թշնամուն… եւ վերջ: Որ ասում են` հերոսություն ես արել, դա հերոսություն չէ: Հերոսները էն տղեքն են, որ 2 ձեռքում ավտոմատ` կանգնեցին դիրքում ու ելան թուրքի դեմ, իրենք են հերոս, որ հանուն էս հողի ընկան». Շուլի Հակոբյան
Հակատանկային ջոկատի առաջին հակատանկային դասակի հրամանատարի առաջին տեղակալ, ավագ սերժանտ Շուլի Հակոբյանն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ թշնամու դիրքերից ընդամենը 1200 մետր հեռավորության վրա ոչնչացրել է 3 տանկ: Շուլի Հակոբյանն ապրիլի 1-ի նախօրեի երեկոյան հերթապահություն է ընդունել, ինչ-որ գործողություններ է նկատել հակառակորդի կողմից եւ անմիջապես զեկուցել հրամանատարին:
Շուլի Հակոբյանը տանկերը խփելու մասին մի առիթով պատմել է. «Ապրիլի 3-ի երեկոյան ասացին, որ 153 մարտական դիրքում ունենք երկու զոհ՝ տանկի կրակոցից: Մարտական խումբ պետք է գնար՝ տանկերը ոչնչացնելու համար: ժամը 3 անց կես շարժվեցինք, որ մթնշաղոտ տեղ հասնենք: Գնում ենք դիրք, տեղավորվում ենք, դիտարկում ենք կատարում, որ գործողության անցնենք: Որոշվում է խրամատի մեջ լիցքավորում անեն, ես բարձրանամ դիրքի կանտովկի վրա եւ կրակեմ: Կրակելուց պետք է տանկից մի քիչ վերեւ պահես, բայց ես ուղիղ եմ պահում եւ ծուռ է ստացվում, տանկին չի կպնում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում