Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը
Քաղաքականություն

Անլրջություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մի քանի օր է «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը շրջում է երևանյան փողոցներով և Սերժ Սարգսյանին «արժանապատիվ կերպով թոշակի ուղարկելու համար» գումար հավաքում: Նախորդ օրը նախաձեռնության անդամները Սերժ Սարգսյանի պատկերով պաստառը տեղադրել էին մետրոյի «Երիտասարդական», «Բաղրամյան» կայարանների մոտ, ապա նաև՝ Կասկադում: Պատկերում խորհրդանշական նախագահի ձեռքից ներքև ապակե տարա է դրված, որի մեջ էլ ցանկացողները գումար են նետում: Նախաձեռնության մասնակիցները հիմնականում կոչ են անում 10 և 20 դրամների հանգանակություն կատարել:

«Փաստ»–ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշեց, թե ոստիկանները թույլ չեն տալիս իրենց Սերժ Սարգսյանի համար հավաքած հանգանակությունը փոխանցել նրան: Զրույցի պահին նրանք գտնվում էին Ազատության հրապարակում:

– Ակցիան շարունակվում է՝ Սերժ Սարգսյանը միայնակ իր գումարը հավաքում է:

– Դեռ քանի՞ օր կտևի այս ակցիան:

– Դա ոստիկանների համար անակնկալ է: Մենք օր չենք կարող ասել:

– Ոստիկանները ձեզ «հետապնդո՞ւմ» են:

– Մեզ չեն հետապնդում: Սերժ Սարգսյանի շահույթն են հետապնդում ոստիկանները: Եթե մեզ հետապնդեին, լրիվ ուրիշ վիճակ կլիներ: Այս պահին նրանք չկամություն են անում ու թույլ չեն տալիս, որ մենք Սերժ Սարգսյանի համար հավաքած հանգանակությունը փոխանցենք Սերժ Սարգսյանին: Սա Վովա Գասպարյանի չարախինդ ու հակասարգսյանական քայլն է:

– Դուք արդեն հաշվե՞լ եք, թե որքան հավաքված գումար կա:

– Ճիշտն ասած, մենք ուրիշի փողերը չենք հաշվում:

– Ազատության հրապարակից հետո ո՞ւր եք պատրաստվում գնալ, կանխորոշված ուղղություն կա՞:

– Ուղղություններ չկան, բայց պատրաստվում ենք միջոցառումների:

– Ի՞նչ միջոցառումներ են դրանք:

– Կհայտարարենք նախապես, անակնկալ միջոցառումներ են: Կան միջոցառումներ, որոնց մասին նախապես կասենք, կան՝ որոնք անակնկալ են լինելու:

– Սերժ Սարգսյանը դեռևս չի պատրաստվում թոշակի գնալ, և հավակնում է վարչապետի պաշտոնին, այս ամենը ինչո՞ւ է արվում:

– Իսկ դուք չե՞ք հավատում Սերժ Սարգսյանին: Մենք հավատում ենք, որ նա ասել է, թե չի ուզում դառնալ վարչապետ: Մենք իր ֆանատներն ենք, երբ ինքն ինչ–որ բան է ասում, մեր ներսը միանգամից խառնվում է:

– Սերժ Սարգսյանի համար գումար հավաքելու, նրան թոշակի «ուղարկելու» գաղափարը ինչպես ծնվեց, չէ՞ որ նա գումարի խնդիր չունի:

– Ո՞վ է ասում, որ չունի: Եթե չունենար, գիտնականների հետ հանդիպման ժամանակ կասեր փողի պակաս չունի, բայց ասել է, որ ունի: Հիմա մենք ուզում ենք էս մարդու կյանքի վերջին ցանկություններից մեկը կատարել:

Հիշեցնենք, որ մարտի 28–ին Գիտությունների ազգային ակադեմիայում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ գիտնականները նախագահին ակնարկել էին ֆինանսավորման պակասի մասին, ինչին ի պատասխան նախագահը նշել էր. «Գումար եք ուզում, ես էլ եմ ուզում, բոլորն էլ ուզում են»։

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում