Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իշխանությունը Եկեղեցու հարցում անցել է բոլոր կարմիր գծերը․ Դավիթ ՍարգսյանՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածում ներկայացված պնդումների վերաբերյալ300 մլրդ դրամով վերջին 7 տարիների ընթացքում արտաքին պարտքի տոկոսային ծախսն ավելացվել է և որևէ արժեք չի ստեղծվել․ Նաիրի ՍարգսյանԵրկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ արձակվեց «ՀայաՔվեի» Գյումրու կառույցի անդամ Կարուշ ՀովեյանըՀրայր Կամենդատյանը խոսում է թուրքական մոդելի մասինՄայր Աթոռն անվերջ պաշտպանել չենք կարող. «գրոհը» պետք է տեղափոխել ՔՊ-ի դաշտ, Փաշինյանին հեռացնել․ Չալաբյան Իջևանի մանկապարտեզը հերթականն է, որը կառուցվեց Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ներդրմամբԻշխանությանը փոխելու համար խոշորանալ է պետք․ ի՞նչպես դա անել․ Մարուքյան Եկեղեցին կարող է լինել միայն առաջին քայլը․ ի՞նչն է լինելու հաջորդըԵկեղեցու հարցը թուրք-ադրբեջանական շահերի ստվերումԲազմաշերտ զարգացման հեռանկարները՝ անհանգստացնող լրջագույն վտանգների ֆոնին. «Փաստ» «ՔՊ-ի իշխանազրկման պարագայում հնարավոր է պետության անկումը կասեցնել և զարգացման նոր սերմեր ցանել». «Փաստ» Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» ՀՀ իշխանություններն ու որոշ մոլորված հոգևորականներ պետք է հրաժարվեն իրենց մտքից. «Փաստ» Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ» «Ռուբինյանն իմ սուրճ դնողն է եղել». «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Ես չեմ բացառում պшտերшզմի հնարավորությունը Վենեսուելայի հետ. Թրամփ 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց էր պահում Պարսից ծոցն արյան գույն է ստացել, ինչպես աստվածաշնչյան մարգարեությունում Ռուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինվորականների մարմիններ են փոխանակել Ինտրիգ, դրայվ, էներգիա․ Սուպեր Սաքոն ու Իվետա Մուկուչյանը հանդես կգան դուետով Փողով հոգևոր արժեք չեն գնում․ որքան էլ ունենաք, նույն գաճաճն եք մնալու․ Ավետիք ՉալաբյանՋրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել Այժմ մեր թշնամիները գիտեն՝ ոչ ոք չի կարող խաթարել Հայաստանի միասնությունը․ «Մեր ձևով»«Գաղտնազերծված փաստաթղթերի» հետ կապված խաբեության մասին դիտարկումներս ներկայացնում եմ Սփյուռքի մեր անգլախոս հայրենակիցներին․ Մենուա Սողոմոնյան Շիրակում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբին և կողաշրջվել. կա տուժածՏասը տիրադավ եպիսկոպոսներին ուղեկցում են դեմքերը փակած ինչ-որ մարդիկ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինայում խաղաղության պատրաստակամություն չենք տեսնում. Պուտին TikTok մրցանակաբաշխություն 2025. հաղթողների ամբողջական ցանկը «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթին ներկայացված լավագույն նախագծերը, ակտիվ մշակման փուլում են․ Իվետա Տոնոյան «600-700 մլն դոլարի ներդրումներ, 13 հազար աշխատատեղ, 130 մլրդ դրամ վճարված հարկեր»․ հանքարդյունաբերության ոլորտը՝ թվերովԵրևանում բացվել է «Դոմուս» հիպերմարկետների ցանցի նոր մասնաճյուղԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկի տրամադրումը՝ առանց ռուսական ակտիվների օգտագործմանՓոքրիկ խմբակի առաջնորդի հրահանգով տարբեր կառույցներ խոշորացույցով քրքրում են Նարեկ Կարապետյանի «դոսյեն» ու ոչ մի բան չեն գտնում․ Մարիաննա ՂահրամանյանԺամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ. Մակրոն Սա նվաճում է, որի համար ես իսկապես հպարտ եմ. Պերկովիչ Այդ 10-ը ապաշխարությամբ պիտի վերադառնան, Սուրբ Էջմիածին երկպառակության եկածներն ամոթահար կհեռանան. Հայր Ասողիկ ԿարապետյանԻնչպես են ծեծում Դոն ՊիպոյինԱրտակ Սրբազան, ինքնամխիթարանքով մի զբաղվիր, քանի որ քո գործած հանցանքն աններելի է․Դավիթ Սարգսյան ԵԶԲ-ն նախատեսում է 2026 թվականին Հայաստանում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիՀայաստանում մշակույթը զարգանում է խիստ անհավասար․ Մենուա ՍողոմոնյանԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները (տեսանյութ) Փաշինյանը՝ հանուն մի օլիգարխի շահերի Փաշինյանի թափանցիկ ակնարկները երկաթուղու զավթման մասին Հասարակական առողջացման պրոցեսը. նոր իրականությունՏարեցներին դարձրել են փորձադաշտ՝ ավելացնելով սթրեսն ու անորոշությունը․ Ցոլակ ԱկոպյանՉինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել է» անապատըՀայաստանի բուհերը՝ համաշխարհային քարտեզից դուրս․ Ատոմ Մխիթարյան
Ժամանց

«4 անգամ բաժանվել ու միացել ենք». Արմեն և Աննա Էլբակյանները նշում են ամուսնության 37–ամյակը,ահա նրանց սիրառատ լուսանկարները

Արմեն և Աննա Էլբակյաններն այսօր նշում են իրենց ամուսնության 37–ամյակը։ Tert.am Life–ն այս առիթով զրույցել է պրն Էլբակյանի հետ։ Նա նշեց, որ երկարատև ամուր հարաբերությունների հիմքն առաջին հերթին սերն է։ Կարծրատիպը, թե տարիների հետ սերը սովորական է դառնում, ըստ պրն Էլբակյանի, ճիշտ չէ։

 

 

 


«Տարիների հետ սերը չի նվազում, ավելի է շատանում, որովհետև տարիների ընթացքում մարդիկ սկսում են ավելի լավ ճանաչել իրար, ընտանիքում ավելանում են զավակներ, թոռներ։ Սերը տրանսֆորմացիայի է ենթարկվում, սակայն եթե ի սկզբանե եղել է, պահպանվում է և տարիների ընթացքում ավելի բազմերանգ դառնում»,– ասաց նա։


Մոտ 4 տասնամյակ առաջ Արմեն Էլբակյանը սիրահարվել է տկն Աննային առաջին հայացքից։ Առաջին անգամ նրան տեսելիս դերասանը հասկացել է, որ հանդիպել է իր իդեալին։

 

 

 

Պրն Էլբակյանը նկատեց, որ ինքն ու կինը և՛ նմանություններ շատ ունեն, և՛ տարբերություններ։ «Մեր պարագայում գործում է և՛ հակասությունների միասնության, և՛ նմանության օրենքը։ Տարիների ընթացքում էլ շատ ենք նմանվել իրար»,– ասաց նա ու հավելեց, որ իր և տիկնոջ ամենամեծ ընդհանուր հետաքրքրությունը համատեղ զրույցներն են կյանքի, աշխարհի, առօրյայի և բազմաթիվ այլ թեմաների մասին։

 

Իհարկե, համատեղ կյանքի ընթացքում լինում են բարդություններ, սակայն անհաղթահարելի խնդիրներ չկան, եթե հարաբերություններում կա սեր։

 

«Կենցաղը, կյանքը շատ անգամ բարդացնում են հարաբերությունները, երբեմն բաժանումների ու նորից միացումների հանգեցնում, սակայն եթե ի սկզբանե կա սիրո զգացողությունը, մնացածը հաղթահարելի է։ Մենք 4 անգամ իրարից բաժանվել ենք, սակայն նորից միավորվել։ Մեր կողքին եղել են տարբեր տեսակի մարդիկ` և՛ մեզ միավորող, և՛ բաժանող, և՛ բամբասող, սակայն անկախ այդ ամենից` դու հասկանում ես, որ առանց այդ մարդու չես կարող։ Բաժանումներն իրենց հազար ու մի պատճառներն ունեն։ Երբ մարդիկ կռվում են, ինչ–որ շրջան իրարից հեռու են մնում, վերագնահատում են ամեն ինչ»,– ասաց նա, սակայն չցանկացավ հիշել, թե որն է եղել իրենց ամենաերկար բաժանումը։

 

 

 

Հիմա նրանց հետաքրքրություններն առավել ամփոփված են իրենց թատրոնում, ընտանիքում։ «Տարիների հետ դրսի հետաքրքրությունները քչանում են։ Երիտասարդ ժամանակ ավելի շատ ես հետաքրքրություններ փնտրում դրսում, բայց իրականում դա ընդամենը դրսի աշխարհ է, որտեղով մարդիկ անցնում են, քեզ հարստացնում է ներսի աշխարհը։ Սկսում ես գիտակցել, թե որն է ապրելու նպատակը, ինչպես պիտի անես, որպեսզի քեզնից հետո եկողներն էլ կարողանան ընկալել աշխարհը` իր առավելություններով և պակասություններով, որպեսզի ամեն մեկն իր տեղում այս աշխարհն ավելի լավը դարձնի:

 

 

 

 

 

Ամալյա Հովհաննիսյան